Երաժշտության թագավորական ակադեմիա | |
---|---|
Տեսակ | Կոնսերվատորիա, համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն, կառույց և կրթական կազմակերպություն |
Հիմնադրված է | 1822 |
Հիմնադրիր | John Fane, 11th Earl of Westmorland? |
Ընդհանուր անձնակազմ | ▼577 մարդ (2020) |
Անդամակցություն | Jisc |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Վեստմինստեր |
Հասցե | Royal Academy of Music, Marylebone Road, London, NW1 5HT |
Կայք | ram.ac.uk(անգլ.) |
Royal Academy of Music Վիքիպահեստում |
Երաժշտության թագավորական ակադեմիա (անգլ.՝ Royal Academy of Music), կոնսերվատորիա, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում և ղեկավարվում է Լոնդոնի համալսարանի կողմից։
Երաժշտության թագավորական ակադեմիան հիմնադրվել է 1822 թվականին և հանդիսանում է Մեծ Բրիտանիայի երաժշտության բարձրագույն կրթության ամենահին հաստատությունը։ Ուսումնական հաստատությունը թագավորական խնամակալության ներքո է գտնվում 1830 թվականից։ Բրիտանական օրենսդրության համաձայն, Երաժշտության թագավորական ակադեմիան ունի նաև բարեգործական կարգավիճակ։ Երաժշտական ակադեմիայի շենքը գտնվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հենց կենտրոնում՝ Ռեջենթ զբոսայգու հարևանությամբ։
Ակադեմիան ունի իր սեփական թանգարանը, որը պարունակում է, մասնավորապես, հին լարային գործիքների (1650-1740), դաշնամուրների (1790-1850) հավաքածու, ինչպես նաև Հենրի Պուրսելի, Ֆելիքս Մենդելսոնի, Ֆերենց Լիստի, Յոհաննես Բրամսի և այլ հայտնի երաժիշտների ձեռագրեր։ Ակադեմիայի շրջանավարտների թվում էին Ջոն Բարբիրոլլին, Ջոն Պեյք Գուլլանն, Էլթոն Ջոնը, Էնի Լենոքսը, Մայքլ Նայմանը, Սայմոն Ռեթլը, Արթուր Սալիվանը, Ինգա Կալնան, Ջեյկոբ Կոլիերը։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաժշտության թագավորական ակադեմիա» հոդվածին։ |
|