Զանգվածային սպանություն Նախոն Ռատչասիմայում (2020) | |
---|---|
Տեսակ | զանգվածային սպանություն |
Երկիր | Թաիլանդ |
Գրոհի վայր | Սուրատհամպհիտակ, Թաիլանդ |
Տեղադրանք | Terminal 21 Korat?, Suratham Phithak Military Camp? և Նախոնռաչասիմա |
Տարեթիվ | 2020, փետրվարի 8 |
Գրոհի միջոց | Գերիներ վերցնել, Զանգվածային սպանություն |
Զենք | HK33, Smith & Wesson Model 29 |
Զոհվածներ | 30 (ներառյալ հանցագործին) |
Վիրավորներ | 58+ (32 ծանր) |
Ահաբեկիչների քանակ | 1 |
Պատանդներ | 16 |
Կասկածյալ | Ջակրապանտ Տոմմա |
Զանգվածային սպանություն Նախոն Ռատչասիմայում, 2020 թվականի փետրվարի 8-ին Թաիլանդի Նախոն Ռատչասիմա քաղաքում տեղի ունեցած հանցագործություն, որի ընթացքում Թաիլանդի թագավորական բանակի զինվորի գործողությունների արդյունքում 26 մարդ է սպանվել և ևս 63-ը վնասվածք են ստացել։ Ամեն ինչ սկսվել է, երբ հանցագործը սպանել է իր հրամանատարին և ևս երկու այլ սպաների Սուրատհամպհիտակ (ค่ายสุรธรรมพิทักษ์) ռազմական ճամբարում։ Հետո կասկածյալը զենք և ռազմական HMMWV է գողացել և գնացել դեպի Terminal 21 մոլ, որտեղ սկսել է կրակել գնորդների վրա։ Հարձակման ընթացքում կասկածյալը նամակ է տեղադրել սոցիալական կայքերում։ Դա ամենամահաբեր զանգվածային սպանությունն է երկրի պատմության մեջ։
Հրաձգությունը սկսել է ժամը մոտ 15։ 30-ին տեղի ժամանակով Սուրատհամպիտհակ ռամզական ճամբարում, երբ կասկածյալը, որը նույնականացվել է որպես 32-ամյա սերժանտ մայոր Ջակրապանտ Տոմմա (จัรรพนนธ์ ถมมา), ընդհարվել է իր հրամանատարի հետ, որը նույնականացվել է որպես գնդապետ Անանտարոտ Կրասաե, գողացել նրա զենքը և սպանել նրան։ Հետո նա ուղղել է ատրճանակի փողը Կրասաեի զոքանչի վրա, սպանելով նրան հանցագործության տեղում։ Դրանից հետո Տոմման գողացել է գրոհիչ հրացան, սպանելով ևս մեկ զինվորի։ Հետո նա Համեր է գողացել և վիրավորել վարորդին։ Տոմման փախչել է և սկսել է կրակել երկու ոստիկանների և երկու քաղաքացիների վրա, վիրավորելով նրանց։ Սպաները շատ վնասվածքներ են ստացել։
Փախուստից հետո նա սկսել է կրակել փողոցում, այդ թվում նաև բուդդայական տաճարի մոտ։ Հետո Տոմման ժամանել է Terminal 21 Korat առևտրի կենտրոն, որտեղ նա դուրս է եկել մեքենայից և սկսել կրակել մարդկանց վրա, մինչև սննդի պատրաստման համար գազի գլանը պայթեցնելը։ Նա 21 քաղաքացի է սպանել, որոնցից չորսը մահացել են հիվանդանոցում։ Հետո նա տասնվեց պատանդ է վերցրել մոլի չորրորդ հարկում։ Հանցագործն իր գործողությունների ժամանակ ուղիղ եթեր էր վարում ֆեյսբուքով, կիսվում էր լուսանկարներով և մեմերով իր կայքէջում, և նրա հաշիվը ի վերջո ջնջվել է Ֆեյսբուքի կողմից։
Ոստիկանները և զինվորները պաշարել են առևտրի կենտրոնը և պահանջել, որ Տոմման հանձնվի, ինչին նա պատասխանել է, սպանելով մեկ ոստիկանի և վիրավորելով ևս երեքին։ Տոմման մնում էր ներսում երեք ժամ շարունակ։ Ոստիկանները կանչել էին անգամ նրա մորը, որպեսզի նա փորձի համոզել իր որդուն հանձնվել։
Փետրվարի 9-ին, տեղի ժամանակով ժամը 9։ 13-ին, ոստիկանությունը հայտնել է, որ հանցագործը սպանվել է ոստիկանության աշխատողների կողմից։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)