Զապորոժյան Սեչ (ուկրաիներեն՝ Запорозька Січ&, Zaporoz'ka Sich; լեհ.՝ Sicz Zaporoska; ռուս.՝ Запорожская Сечь, նաև՝ ուկրաիներեն՝ Вольностi Вiйська Запорозького Низового), կազակների կիսով չափ ինքնավար քաղաքական ու պետական կազմավորում 16-ից 18-րդ դարերի Ուկրաինայի հարավ-կենտրոնական տարածաշրջանում՝ ներկայիս Կախովկայի ջրամբարի և Դնեպր գետի ստորին հոսանքի շրջակայքում։ Տարբեր ժամանակահատվածներում կախվածության մեջ է գտնվել լեհա-լիտվական Ռեչ Պոսպոլիտայից, օսմանյան կայսրությունից, ցարական Ռուսաստանից։ Օսմանյան կայսրությունից գրաված տարածքները Քյուչուկ-Կայնարջիի 1774 թվականի պայմանագրով Ռուսաստանին միացնելուց կարճ ժամանակ անց՝ 1775 թվականին Եկատերին Երկրորդ կայսրուհին լուծարել, վերացրել է Զապորոժյան Սեչը և վերջինիս տարածքները ներառել Ռուսաստանի նորակազմ նահանգի՝ Նովոռոսիայի մեջ։
«Զապորոժյան Սեչ» եզրույթը կարող է վերաբերել նաև զապորոժյան կազակների ռազմա-վարչական ամբողջ կազմակերպությանը (ուկրաիներեն՝ Вольностi Вiйська Запорозького Низового):
Անվանման բաղադրիչը հանդիսացող «Զապորոժյան» («Запорожская») բառի մեջ արտացոլված է կազակների ռազմաքաղաքական կազմակերպության վայրը՝ «Դնեպր գետի սահանքներից այն կողմ» (за порогами): Իսկ անվան երկրորդ բաղադրիչ բառը՝ «սեչ»-ը (сѣчь) արևելասլավոնական ժողովուրդների լեզուներում նշանակում է «կտրել, հատել» և վերաբերում է հատված-սրված գերաններին, որոնցից կազմված էին կազակների բնակավայրերը շրջապատող ցանկապատերը։
Տեղեկատուներ
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) .
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զապորոժյան Սեչ» հոդվածին։ |
|