Երկիր | քանակ |
---|---|
Ռուսաստան | 9,0 միլիոն |
Մոլդովա | 4,0 միլիոն |
Բելառուս | 2,6 միլիոն |
Լեհաստան | 1,7 միլիոն |
Հունգարիա | 0,862 միլիոն |
Ռումինիա | 0,735 միլիոն |
Սլովակիա | 0,564 միլիոն |
Գերմանիա | 0,231 միլիոն |
Ուզբեկստան | 0,141 միլիոն |
ԱՄՆ | 0,127 միլիոն |
Զբոսաշրջությունն Ուկրաինայում, Ուկրաինայի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը։ Ուկրաինայի Հանրապետությունը զարգացած զբոսաշրջության երկիր է, որտեղ, ըստ պետական վիճակագրության, 2014 թվականից սկսած, ամեն տարի զբոսաշրջության են եկել 20 միլիոն արտասահմանցիներ (25,4 մլն 2008 թ., 21,4 մլն 2011թ.), ամենից շատ Ռուսաստանւց, Մոլդովիայից, Բելառուսից, Արևելյան Եվրոպայի հարակից երկրներից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Ուզբեկստանից և Իսրայելից, սակայն նրանցից 90 % գալիս են անձնական գործերով, այցելուների միայն 6 % -ն է տուրիստական նպատակով այստեղ գալիս (1,23 մլն 2011 թ.) — հիմնականում Ռուսաստանից (տուրիստների 40 % ), Լեհաստանից (11 %), Բելառուսից (9 %), Գերմանիայից (6 %),ԱՄՆ-ից (4 %) և այլ զարգացած երկրներից։
Ըստ պետական վիճակագրության, Իշխանափոխությունից հետո, Ուկրաինայի արևելքում զինված հակամարտություններին պատճառով 2014 թ. Ուկրաինայի զբոսաշրջությունը կտրուկ անկում ապրեց, մոտ -93%։ Ընդհանուր առմամբ 2015 թվականին Ուկրաինա այցելել է 12.4 միլիոն մարդ, այդ թվում` մեկօրյա այցեր, որոնցից միայն 15000-ը զբոսաշրջային նպատակներով։
Ուկրաինայում տուրիստների հետաքրքրության ոլորտը ներառում է ինչպես ակտիվ հանգստն ու սպորտային տուրիզմը, այնպես էլ լեռնագնացության և լեռնադահուկային սպորտի բնագավառները, ճանաչողական նպատակներով ճանապարհորդությունները, որտեղ ուսումնասիրման առարկան բնությունն է, հարուստ հնագիտական և կրոնական պատմությունն ու մշակույթը։
Մասնավորապես, այստեղ կան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ` Կիև-Պեչերկայա Լավրան և Սբ. Սոֆիայի տաճարը, ինչպես նաև Լվովի միջնադարյան կենտրոնը։