Զիլդա Առնս

Զիլդա Առնս
պորտ.՝ Zilda Arns
Ի ծնեբրազ.-պորտ.՝ Zilda Arns Neumann
Ծնվել էօգոստոսի 25, 1934(1934-08-25)
ԾննդավայրForquilhinha, Սանտա Կատարինա, Բրազիլիա
Մահացել էհունվարի 12, 2010(2010-01-12) (75 տարեկան)
Մահվան վայրՊորտ-օ-Պրենս, Հայիթի
Քաղաքացիություն Բրազիլիա
ԿրթությունՊարանային դաշնային համալսարան և Սան Պաուլուի համալսարան
Մասնագիտությունմանկաբույժ և ակտիվիստ
ԱշխատավայրՊարանային դաշնային համալսարան
Պարգևներ
Ստորագրություն
Изображение автографа

Զիլդա Առնս Նյուման (պորտ.՝ Zilda Arns Neumann, օգոստոսի 25, 1934(1934-08-25), Forquilhinha, Սանտա Կատարինա, Բրազիլիա - հունվարի 12, 2010(2010-01-12), Պորտ-օ-Պրենս, Հայիթի), բրազիլացի մանկաբույժ, որը հայտնի է դարձել շնորհիվ իր մարդասիրական գործունեության, որը տևել է ավելի քան երեսուն տարի։ Նա զբաղվել է աղքատ երեխաների օգնությամբ ինչպես Բրազիլիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Զիլդա Առնսը կարդինալ Պաոլու Էվարիստու Առնսի քույրն է և սենատոր Ֆլավիո Առնսի հորաքույրը։

Կենսագրություն

Զիլդա Առնսը ծնվել է Սանտա Կատարինա նահանգի Ֆորկիլինիա քաղաքում գերմանացի փախստականների ընտանիքում։ Առնսը ունեցել է բժշկագիտության դոկտորի աստիճան և զբաղվել է առողջապահական գործունեությամբ, որի նպատակն էր օգնել հիվանդ երխաներին այն երկրներում, որտեղ բարձր էր երեխաների մահացության աստիճանը։ Առնսը դարձել է «Կրիանսա» պաստորական ծառայության հիմնադիր և միջազգային համակարգողը, մասնակցել է նաև «Pessoa Idos» պաստորական ծառայության գործունեությանը և նպաստել Բրազիլիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի սոցիալական ծրագրերին։

Զլիդա Առնսը ամուսնացել է մեկ անգամ, դարձել հինգ երեխայի մայր և այրիացել է 1978 թվականին։

Զիլդա Առնսը վախճանվել է 2010 թվականի հունվարի 12-ին Հայիթիի երկրաշարժի ժամանակ, որտեղ նա մասնակցում էր կաթոլիկ կոնֆերանսին` նվիրված երեխաների սովի դեմ պայքարին։ Նրա հուղարկավորությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։

Մրցանակներ

Իր աշխատանքի համար նրան շնորհվել է Բրազիլիայում և այլ երկրներում մի շարք պատվավոր կոչումներ։ 2006 թվականին Նա ստացավ «Opus Prize» մրցանակը։

2006 թվականին Առնսը առաջադրվել է Նոբելյան Խաղաղության մրցանակի համար իր մարդասիրական աշխատանքների համար։

2015 թվականին Բրազիլիայի կաթոլիկ եկեղեցին ցանկանում էր նրան դասել սրբերի շարքը։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/religion-obituaries/6990059/Zilda-Arns.html
  3. «Câmara reúne alemães em sessão solene». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  4. Спасительница жизни // sig.biz/combibloc. — 2005. — № 03/05.(չաշխատող հղում)
  5. «Statement by Doctor Zilda Arns Neumann, national founder and coordinator of the Pastoral of the Child» (անգլերեն). Pastoral da Criança. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  6. «Президент Бразилии объявил трехдневный траур в связи с гибелью людей в Гаити». Вести. 14 января 2010. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  7. «ZILDA ARNS NEUMANN» (անգլերեն). Pastoral da Criança. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  8. В Бразилии хотят беатифицировать миссионерку и педиатра Зильду Арнс Ньюманн

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիլդա Առնս» հոդվածին։