Զրահափոխադրիչ | |
---|---|
Տեսակ | weapon functional class? |
Ենթատեսակ | armored car? |
Զրահափոխադրիչ, զրահափոխակրիչ, զրահապատ, թրթուրավոր կամ անվավոր, մեծ անցունակության ռազմամեքենա, նախատեսված է մոտոհրաձգային զորքերի, ռազմական զանազան բեռների ու զենքերի փոխադրման համար։ Զրահափոխակրիչներն օգտագործվում են նաև որպես հրամանատարական կամ շտաբային մեքենաներ, կապի, պահպանության և այլ հատուկ խնդիրների կատարման համար։ Թրթուրավոր զրահափոխակրիչների առավելագույն արագությունը մինչև 70 կմ/ժ է, անվավորներինը՝ 90-100 կմ/ժ։ Բացառիկ դեպքերում, հակառակորդի մոտ հակատանկային միջոցների բացակայության ժամանակ ԶՓԿ-ն կարող է հետևազորին աջակցել գնդացիրային կրակով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 711)։ |