Էդի Ռամա Edi Rama | ||
| ||
---|---|---|
սեպտեմբերի 15, 2013 | ||
| ||
հոկտեմբերի 10, 2005 | ||
| ||
հոկտեմբերի 11, 2000 -հուլիսի 25, 2011 | ||
| ||
1998 - 2000 | ||
Կուսակցություն՝ | Ալբանիայի սոցիալիստական կուսակցություն | |
Կրթություն՝ | Ալբանիայի արվեստների համալսարան և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, նկարիչ, լրագրող, բասկետբոլիստ և քանդակագործ | |
Ազգություն | ալբանացի | |
Դավանանք | կաթոլիկություն | |
Ծննդյան օր | հուլիսի 4, 1964 (59 տարեկան) | |
Ծննդավայր | Տիրանա Ալբանիա | |
Քաղաքացիություն | Ալբանիա | |
Ի ծնե անուն | ալբ․՝ Edvin Kristaq Rama | |
Հայր | Կրիստակ Ռամա | |
Մայր | Անետա Ռամա | |
Ամուսին | Մաթիլդա Մակոցի (ամուսնալուծված) Լինդա Ռամա (2010-ից) | |
Զավակներ | Գրեգոր Ռամա Զահո Ռամա | |
Կայք՝ | edirama.al | |
Ինքնագիր | ||
Պարգևներ | ||
Էդի Ռամա (ալբ․՝ Edi Rama, հուլիսի 4, 1964, Տիրանա, Ալբանիա), ալբանացի քաղաքական գործիչ, արվեստագետ, գրող, Ալբանիայի վարչապետ (2013 թվականի սեպտեմբերի13-ից), Ալբանիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ 2005 թվականից, Ալբանիայի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար (1998-2000), Տիրանայի քաղաքապետ (2000 -2011)։ Առաջնորդել է ձախ թևի սոցիալիստներին, որոնք 2013 թվականի հունիսին խորհրդարանական ընտրություններում պարտության մատնեցին վարչապետ Սալի Բերիշայի պահպանողական բլոկին։
Էդի Ռաման ծնվել է Տիրանայում, քանդակագործ Կրիստաք Ռամայի և բժիշկ Անետ Ռամայի ընտանիքում։
Ռամայի ընտանիքն սերում է Կորցա շրջանի Դարդհե գյուղից, որը հիմնադրվել է Օսմանյան ժամանակաշրջանում, ուղղափառ կաթոլիկների կողմից, որոնք Օսմանյան տիրապետությունից փախչելով, բարձրանում էին լեռները Ռաման կնքվել է որպես կաթոլիկ։
Պատանեկության տարիներին զբաղվել է սպորտով, խաղացել է բասկետբոլային «Դինամո» և Ալբանիայի բասկետբոլի ազգային թիմում[փա՞ստ]։
Ալբանիայում կոմունիստական կարգերի տապալումից հետո, ներգրավվել է առաջին դեմոկրատական, ուսանողական շարժումների մեջ, սակայն գաղափարախոսական վեճերի պատճառով հեռացել է։
Միաժամանակ դասավանդելով Ալբանիայի արվեստի ակադեմիայում, Ռաման, հրապարակախոս Արդիան Կլոսիի հետ հրատարակեց Refleksione անվամբ գիրքը։
Ամուսնացած է եղել դերասանուհի Մաթիլդա Մակոցիի հետ, ունեն մեկ որդի Գրեգորի Ռաման։ 1994 թվականին ամուսնալուծվել են և նա արտագաղթել է։
Մեկնելով Ֆրանսիա` զբաղվել է արվեստով, մասնակցել բազմաթիվ ցուցահանդեսների իր մտերիմ ընկերոջ Անրի Սալայի հետ։
1997 թվականի հունվարին Ալբանիա կատարած իր հերթական այցի ժամանակ ֆիզիկական հարձակման է ենթարկվել։
1998 թվականին Ալբանիայի վարչապետ Ֆատոս Նանոն Ռամային առաջադրել է Մշակույթի նախարարի պաշտոնում։
2000 թվականի հոկտեմբերին Ռաման մասնակցել է Տիրանայի քաղաքապետի ընտրարշավին և հաղթել գրող Բեշնիկ Մուսաֆայի կուսակցությանը` որպես Ալբանիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ։ Պաշտոնն ստանձնելուց հետո, Ռաման ձեռնամուխ եղավ արմատական փոփոխությունների՝ վերականգնեց Լանա գետի նախնական տեսքը, քանդել հարյուրավոր ապօրինի շինություններ։
2003 թվականին Ալբանիայի խորհրդարանը քննարկեց Ռամայի Տիրանայի քաղաքապետարանի միջոցների չարաշահման հարցը։ Նիստերի ընթացքում հաճախ նրան տեսնում էին բարձրախոսով խոսելիս։ Հանձնաժողովի նիստերը փակվեցին, և Ռաման արդարացվեց։
2005 թվականին Ռաման դարձել է Ալբանիայի սոցիալիստական կուսակցության նախագահը՝ Ֆատոս Նանոյի հրաժարականից հետո։ Որպես քաղաքապետ նա կազմել է Տիրանա քաղաքի հատակագիծը՝ ներառյալ Սկանդերբերգ հրապարակի նախագիծը։
2010 թվականին ամուսանցել է մուսուլման, հասարակական ակտիվիստ Լինդա Բաշայի հետ
2011 թվականի ընտրություններում Ռամային հաղթեց քաղաքացիական կոալիցիայի երիտասարդ թեկնածու Լուլզիմ Բաշան։ Միջազգային հանրությունը և մոնիտորինգային հանձնախմբերը քննադատեցին այս ընտրությունները։ Նախնական արդյունքներով Ռաման 10 ձայնի առավելություն ուներ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց բացել քվեատուփերը և հաշվարկել սխալ տուփերում հայտնված քվեաթերթիկները։
2011 թվականի նոյեմբերին Ռաման հրատարակեց իր քաղաքապետ աշխատած տարիների մասին գիրքը, որն անվանեց «Կուրբան» (Kurban)։
Ռաման ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ՝
2009 թվականին հրատարակել է անձնական գրառումների և գեղանկարչական հավաքածուներին նվիրված գիրք, որը կոչվում է «Էդի Ռամա» (Edi Rama)։
Քաղաքապետ եղած տարիներին ակնհայտ էր Ռամայի ազդեցությունը կրպակների վերացման հարցում։ Ռամայի «Վերադարձ ինքնությանը» ծրագիրը քաղաքում վերացրեց բազմաթիվ ապօրինի շինություններ, որոնք զբաղեցրել էին այգիների, մայթեզրերի, Լանա գետի երկայնքով ձգվող տարածքները։ Քաղաքապետ եղած տարիներին նրան աջակցել է Ալբանիայի վարչապետ Լիր Մեթան, ով պետական միջոցներից ֆոնդեր է հատկացրել Տիրանայի տեղական ինքնակառավարման համար՝ աջակցելով Ռամայի «մաքրազարդման» ծրագրի իրականացմանը։ Նրա ծրագրերի մեջ էր ճանապարհների լայնացումը, որը իրականացնելիս մեղադրվել է չարաշահումների մեջ։
Ռամայի «Մաքուր և կանաչ» ծրագրի արդյունքում քաղաքին է վերադարձվել 96,700 կմ կանաչ տարածք, տնկվել են շուրջ 1,800 ծառեր[փա՞ստ]։ Նրա հանձնարարականով ներկվել են բազմաթիվ հին շինություններ, ինչն անվանեցին Էդի Ռամայի գույներ (վառ վարդագույն, դեղին, կանաչ, մանուշակագույն)։ Քննադատները շարունակ նշում էին, որ Ռաման շատ է ուշադրություն դարձնում արտաքին հարդարանքներին՝ առանց հիմնական խնդիրները լուծելու, ինչպիսիք են խմելու ջրի պակասը, էլեկտրականությունը։
Ռաման իր ընտրազանգվածի հետ շփվում է սոցիալական կայքերի միջոցով՝ "Twitte" կամ "Facebook" [փա՞ստ]։ Այնուամենայնիվ, Ռամայի սոցիալական կայքերից օգտվելու հարցը վիճարկվում է, քանի որ հաղորդում են, որ նա վիրավորում է մարդկանց՝ մերժելով նրա գաղափարները։
2013 թվականի հունիսին Ռամայի սոցիալիստական կուսակցությունը և կոալիցիոն գործընկերները հաղթեցին 2013 թվականի Ալբանիայի խորհրդարանական ընտրություններում, և նախագահ Բուջար Նիշանը նրան նշանակեց վարչապետ՝ խնդրելով ձևավորել կառավարություն։ Առաջին ձեռնարկած քայլերից է եղել ներքին անվտանգության ենթակառուցվածքի բարելավումը, պայքարն աճող հանցագործությունների դեմ։
2002 թվականին Քոֆի Անանի կողմից ստացել է մրցանակ «Աղքատության վերացման օրվա» կապակցությամբ
2003 թվականին Ռաման ընտրվել է որպես 2002-2003 թթ. Մասաչուսեթսի համալսարանի, Հարվարդի համալսարանի այցելու պրոֆեսոր[փա՞ստ]
2004 թվականի դեկտեմբերին մեկ տարի տևած միջազգային մրցույթում դարձել է տարվա «Աշխարհի քաղաքապետ»` համացանցային քվերակության հիման վրա, CITYMAYORS, ՀԿ, Լոնդոն
Time ամսագրի կողմից 2005 թվականին ստացել է «Եվրոպացի հերոս» կոչումը, որն ամսագիրը տվել է այն 37 անձանց, ովքեր աշխարհն ավելի լավն են դարձնում
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդի Ռամա» հոդվածին։ |
|