Էկլամպսիա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | մանկաբարձություն |
ՀՄԴ-9 | 642.6 |
ՀՄԴ-10 | O15 |
Eclampsia Վիքիպահեստում |
Էկլամպսիա, ցնցումների սկիզբը պրեէկլամպսիայով կնոջ մոտ։ Վերջինս հղիության ախտաբանություն է, որի ընթացքում առկա է բարձր զարկերակային ճնշում և/կամ մեծ քանակով սպիտակուց մեզի մեջ, կամ առկա է այլ օրգանի դիսֆունկցիա։ Սկիզբը կարող է լինել ծննդաբերությունից առաջ, ընթացքում կամ հետո։ Ավելի հաճախ սկսվում է հղիության երկրորդ կեսում։ Ցնցումները տոնիկ-կլոնիկ տեսակի են և տևում են մոտ մեկ րոպե։ Ցնցումներին հետևում է կա՚մ շփոթությունը, կա՚մ կոման։ Բարդություններն են ասպիրացիոն թոքաբորբը, ներուղեղային արյունազեղումը, երիկամային անբավարարությունը և սրտի կանգը։ Պրեէկլամպսիան և էկլամպսիան մաս են կազմում մի շարք վիճակներ միավորող խմբի, որը հայտնի է հղիության ընթացքում հիպերտենզիվ խանգարումներ անվամբ։Կանխարգելման նպատակով արձր ռիսկի տակ գտնվողներին տ րվում է ասպիրին, կալցիումի հավելումներ կալցիում քիչ օգտագործող հղիներին և հղիությունից առաջ առկա հիպերտենզիայի բուժում դեղամիջոցներով։ Վարժությունները հղիության ընթացքում նույնպես կարող են լինել օգտակար։ Մագնեզիումի սուլֆատի ներերակային կամ միջմկանային ներարկումը բարելավում է արդյունքները էկլպամպսիայով հիվանդների մոտ և ընդհանուր առմամբ անվտանգ է։ Հանդիպում է և՚ զարգացող և՚զարգացած երկրներում։ Շնչառությունը դժվարացած է և աջակցության կարիք ունի։ Այլ բուժումներ ներառում են հիդրալազին՝ զարկերակային ճնշման դեմ և շտապ ծննդալուծում կա՚մ հեշտոցային, կա՚մ կեսարյան ճանապարհով։
Պրեէկլամպսիան հանդիպում է ծննդկանների 5%-ի, իսկ էկլապմսիան՝ 1,4%-ի մոտ։ Զարգացած երկրներում գրանցվել է 1։2000 հանդիպման հաճախականություն, պայմանավորված լավ բժշկական խնամքով։ Հիպերտենզիոն խանգարումները հղիության ընթացքում ամենահաճախ հանդիպող մահվան պատճառներից մեկն են։ 2015-ին հաշվարկվել է 46900 մահ։ «Էկլամպսիա » տերմինը հունարեն «կայծակ» բառից է։ Հիվանդության առաջին հայտնի նկարագրությունը տրվել է Հիպոկրատի կողմից մ․թ․ա․ առաջ 5-րդ դարում։
Էկլամպսիան հղիության ախտաբանություն է, որը բնորոշվում է պրեէկլամպսիայի ֆոնի վրա ընթացող ցնցումներով։ Սովորաբար հղի կնոջ մոտ մինչ ցնցումների առաջանալը ի հայտ են գալիս հիպերտենզիան և սպիտամիզությունը․
Այս ախտանիշերից ցանկացածը կարող է առկա լինել ցնցումներից առաջ կամ հետո; Հնարավոր է նաև, որ ոչ մի ախտանիշ չզարգանա։
Այլ ուղեղային նշաններ կարող են անմիջապես նախորդել ցնցմանը, ինչպիսինն է սրտխառնոցը, փսխումը, գլխացավերը և կեղևային կուրությունը։ Եթե զարգանում է բազմաօրգանային անբավարարություն, ապա կառաջանան տարբեր օրգանների ախտահարման ախտանիշեր, այնպիսին ինչպիսինն է որովայնային ցավը, դեղնուկը, շնչարգելությունը, օրվա մեզի պակասում։
Ցնցումները սովորաբար առաջանում են հղիության ընթացքում կամ նախքան ծննդաբերությունը (անտեպարտում շրջան), բայց կարող է զարգանալ նաև ծննդաբերության (ինտրապարտում շրջան) ընթացքում կամ հետո (պոստպարտում շրջան)։ Եթե ցնցումները զարգանում են պոստպարտում շրջանում, ապա ավելի մեծ հավանական է, որ կզարգանան ծննդաբերությունից հետո առաջին 48 ժամերին նույնպես։ Այնուամենայնիվ, ուշ պոստպարտում ցնցումները կարող են զարգանալ ծննդաբերությունից 4 շաբաթ անց։
Էկլամպսիան հղի է վտանգներով թե՚ հղի կնոջ, թե՚ չծնված երեխայի (ֆետուս) համար։ Էկլամպսիայի դեպքում պտուղը կարող է աճել ավելի դանդաղ, քան առողջ հղիության ընթացքում, որը կարող է հանգեցնել ներարգանդային աճի կասեցման և նորածնի քաշի անհամապասխանության հղիության ժամկետին, ինչպես նաև կարող է գրանցվել ցածր քաշ ծնվելիս։ Էկլամպսիան կարող է առաջացնել խնդիրներ ընկերքի հետ։ Ընկերքը կարող է արյունահոսել (արյունազեղում) կամ շերտազատվել արգանդի պատից։ Ընկերքը շերտազատվում է արգանդի պատից ծննդաբերության ընթացքում; Վերջինս ծննդաբերության մի մաս է կազմում։ Ընկերքը կարող է անջատվել նաև նախքան ծննդաբերությունը։ Այս վիճակը կոչվում է ընկերքի շերտազատում և կարող է լինել վտանգավոր պտղի համար։ Կարող է ծագել նաև ընկերքի անբավարարություն, վիճակ, երբ ընկերքը անկարող է ապահովել պտղի զարգացումը և անկարող է համապասխան քանակի թթվածին և սննդանյութեր մատակարարել պտղին։ Ցնցման ժամանակ պտղի սրտի զարկերը կարող են դառնալ ավելի դանդաղ, քան նորմայում (բրադիկարդիա)։ Եթե ծագի նշված բարդություններից որևէ մեկը, ապա կարող է առաջանալ պտղի դիստրես։ Եթե մեծ է ռիսկը կորցնելու կա՚մ պտղին, կա՚մ հղիմ կնոջը, ապա էկլամպսիայի վերջնական բուժումը դա ծննդաբերությունն է։ Վերջինս կարող է լինել ավելի ապահով, երբ ծննդալուծումը կատարվում է ժամկետից շուտ, քան 40 շաբաթականում։ Պտղի անհասությունը նույպես էկլամպսիայի բարդություն է։
Էկլամպսիայի ընթացքում տեսողությունում ի հայտ են գալիս փոփոխություններ, որոնք ներառում են աղոտ տեսողութոյւնը, միակողմանի կուրությունը (ժամանակավոր՝ պայմանավորված ամավրոզի հետևանքով կամ մշտական՝ ցանցենու շերտազատման հետևանքով) կամ կեղևային կուրություն, որը ախտահարում է երկու աչքերն էլ։ Կան արտահայտված բարդություններ նաև թոքերում։ Չի բացառվում թոքի այտուցի զարգացումը։ Ցնցումը կարող է համակցվել փսխմամբ՝ ստամոքսային պարունակությամբ։ Փսխման ընթացքում հնարավոր է փսխման զանգվածների ներշնչում դեպի թոքեր, որը կոչվում է ասպիրացիա։ Վերջինիս հետևանքով կարող է ի հայտ գալ դժվարաշնչություն և ասպիրացիոն թոքաբորբ։ Ցնցման ընթացքում հնարավոր է նաև շնչառության ժամանակավոր կանգ կամ ոչ արդյունավետ շնչառություն, որոնց հետևանքով թթվածնի քանակը մարմնում և ուղեղում քչանում է (թթվածնաքաղց)։ Եթե կնոջ համար դժվար լինի շնչելը, ապա հնարավոր է, որ կարիք լինի շնչառության աջակցման օժանդակ սարքերի միջոցով։ Վերջինս կոչվում է մեխանիկական օդափոխություն։ Ծանր դեպքերում կինը կարող է դառնալ թույլ և դանդաղաշարժ (լեթարգիա), նույնիսկ կոմատոզ։ Այս ամենից կարելի է ենթադրել, որ ուղեղը այտուցվում է (ուղեղի այտուց) կամ արյունահոսում (ներուղեղային արյունազեղում)։
Էկլամպսիան, այնպես էլ պրեէկլամպսիան հակված է առաջանալու առաջին հղիությունների ժամանակ։ Կինը, ով մինչ հղիությունը ունի երկարատև բարձր զարկերակային ճնշում, ավելի հակված է պրեէկլամպսիայի առաջացման հղիության ընթացքում; Կանայք, նախօրոք առկա անոթային (շաքարային դիաբետ կամ նեյրոպաթիա) կամ թրոմբոֆիլիկ (հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ) հիվանդություններով, նույնպես ավելի հակված են պրեէկլամպսիայի և էկլամպսիայի։ Մեծ ընկերքը (բազմակի հղիություններ, բշտիկային զանգված) նույնպես նախատրամադրում է էկլամպսիայի։ Ի հավելումն այս ամենի առկա է գենետիկ բաղադրիչ։ Կինը, ում քույրը կամ մայրը ունեն այս վիճակը, ապա ավելի մեծ է էկլամպսիայի զարգացման հավանականությունը։ Կանայք, ովքեր ունեցել են էկլամպսիա, ունեն էկլամպսիայի/պրեէկլամպսիայի զարգացման մեծ հավանականություն հղիության ուշ ժամկետներում։
էկլամպսիայի զարգացման համար պահանջվում է ընկերքի առկայություն։ Երբ այն հեռացվում է, էկլամպսիան լուծարվում է։ Էկլամպսիայի գլխավոր առանձնահատկությունը ընկերքի իջած արյան մատակարարումն է (ընկերքային հիպոպերֆուզիա)։ Վերջինս զուգակցվում է անոթների բարձրացած զգայունությամբ անոթասեղմիչ նյութերի նկատմամբ, որոնք հանգեցնում են փոքր զարկերակների սեղմմանը։ Վերջինիս հետևանքով իջնում է բազմաթիվ օրգանների արյան մատակարարումը։ Մակարդիչ համակարգի ակտիվացումը հանգեցնում է միկրոթրոմբների առաջացման, որը կարող է խանգարել արյան մատակարարումը։ Անոթային թափանցելիության բարձրացման հետևանքով արտաբջջային հեղուկը դուրս է գալիս ինտերստիցիալ տարածություն՝ հետագայում իջեցնելով արյան ծավալը և առաջացնելով այտուցներ։ Այս ամենի հետևանքն է հիպերտենզիան, երկամային, թոքային և լյարդային դիսֆունկցիան, ուղեղի այտուցը՝ ուղեղային դիսֆունկցիայով և ցնցումներով։ Մինչ ախտանիշերի ի հայտ գալը կարող է հայտնաբերվել էնդոթելի և թրոմբոցիտների բարձրացած ակտիվություն։
Ընկերքային հիպոպերֆուզիան կապված է ոչ նորմալ պտղային-մայրական տարածության հետ և կարող է լինել իմուն միջնորդավորված։ Ըստ երևույթի տրոֆոբլաստի ներխուժումը ոչ լրիվ է։ Ընկերքը արտադրում է անոթալայնիչ ադրենոմեդուլին։ Վերջինիս քանակը իջած է պրեէկլամպսիայի և էկլամպսիայի դեպքում։ Այլ անոթալայնիչների քանակը նույնպես իջած է, ներառյալ պրոստացիկլին, թրոմբոքսան A2, ազոտի օքսիդ, իսկ էնդոթելինները առաջացնում են անոթասեղմում։
Էկլամպսիան հիպերտենզիվ էնցեֆալոպաթիայի տեսակ է։ Իջնում է ուղեղի անոթների դիմադրությունը, հետևաբար իջնում է նաև ուղեղ հասնող արյան քանակը։ Հետևանքն է ուղեղի այտուցը և ցնցումը։ Ցնցումը սովորաբար պատճառ չի դառնում ուղեղի քրոնիկ վնասման, եթե ներուղեղային արյունազեղում տեղի չի ունենում։
Էկլամպսիայի առանձնահատկությունը ցնցումն է։ Ախտորոշումը կախված է ցումներից առաջ հայտնի ախտանիշերի առկայությունից։
Եթե հղի կինը ունի ախտորոշում պրեէկլամպսիա և ծագում են ցնցումներ, ապա կարիք չկա հավելյալ կլիկական ախտորոշման՝ էկլամպսիա ախտորոշումը հաստատելու համար։ Նշանակում է էկլամպսիա ախտորոշումը դրվում է հաշվի առնելով ախտանշանները և բժշկական պատմությունը և այն համարվում է հիմանական ախտորոշում, մինչ չի ապացուցվել հակառակը։ Եթե կինը ունի ցնցում և այնհայտ է ծագումը, ապա հետազոտությունները կարող են օգնել գտնելու ճիշտ ախտորոշումը։
Պրեէկլամպսիայի առանձնահատկություններից մեկը բարձր զարկերակային ճնշումն է, որի ժամանակ կա՚մ վերին ցուցանիշը (սիստոլիկ զարկերակային ճնշում) բարձր է 140 մմ․ս․ս․, կա՚մ ստորին ցուցանիշը՝ 90 մմ․ս․ս․-ից։ Եթե սիստոլիկը բարձր է 160-ից կամ դիաստոկիկ ճնշումը՝ 110-ից, ապա հիպերտենզիան համարվում է սուր։
Պրեէկլամպսիայի մյուս առանձնհատկությունն է սպիտամիզությունը, որը մեծ քանակի սպիտակուցի առկայությունն է մեզում։ Հայտնաբերելու նպատակով մեզը հավաքվում և հետազոտվում է։ 0,3 կամ ավել գրամ սպիտակուցի առկայությունը հղի կնոջ 24-ժամյա մեզում հանդիսանում է պրեէկլամպսիայի ախտորոշիչ չափանիշ և մեծացնում է էկլամպսիայի հավանականությունը։
Էկլամպսիայի և պրեէկլամպսիայի սուր դեպքերում արյան մեջ իջնում է թրոմբոցիտների մակարդակը (թրոմբոցիտոպենիա)։ Վերջինիս հայտնաբերման նպատակով կատարվում է ընդհանուր արյան անալիզ։
Մյուս հետազոտությունները ներառում են երիկամի, լյարդի, մակարդիչ համակարգի ֆունկցիայի ստուգում, 24-ժամյա մեզում կրեատինինի որոշում և ՈՒՁՀ հետազոտություն։
Հղիության ընթացքում ոչ բոլոր ցնցումներն են կապված էկլամպսիայի հետ։ Դրանք ենթակա են տարբերակիչ ախտորոշման։ Պատճառներն են ուղեղի ուռուցքը, անևրիզման և տարբեր դեղամիջոցները։ Սովորաբար սուր պրեէկլամպսիայի նշանները նախորդում են էկլամպսիային և հեշտացնում են ախտորոշումը։
Պրեէկլամպսիայի վաղ հայտնաբերումը կարևոր է էկլամպսիայի զարգացման հավանականությունը իջեցնելու համար։ USPSTF առաջարկում է պարբերաբար զարկերակային ճնշման ստուգումներ հղիության ընթացքում՝ ուղղված պրեէկլամպսիան հայտնաբերելուն։ Պրեէկլամպսիայի բուժման մեջ ներգրավված է նաև մագնեզիումի սուլֆատը, որը կանխում է ցնցումները
Էկլամպսիայի բուժման մեջ կան 4 ուղություններ․ կանգնեցնելու և կանխելու ցնցումները, զարկերակային ճնշման վերահսկողություն, ծննդալուծում և բազմաօրգանային անբարարության վերահսկում։
Ցնցումները կանխվում են և բուժվում են մագնեզիումի սուլֆատով։ Վերջինս ըստ հետազոտությունների տվյալների, առաջին անգամ էկլամպսիայի բուժման մեջ օգտագործվել է 1955-ին։ Պլազմայում մագնեզիումի խտությունը կապված է մայրական թունավորման, նեոնատալ շնչառության ընկճման, թույլ մկանային թուլության և ցածր Ապգարի սանդղակի հետ, որը ներառում է
mEq/L-միլիէկվիվալենտ/լիտր
Ներերակային օգտագործման դեպքում հակացնցումային ազդեցության սկիզբը արագ է և տևում է 30 րոպե։ Միջմկանային ներարկման դեպքում սկիզբը մոտ 1 ժամից է և տևում է 3-4 ժամ։ Հակացնցումային ազդեցության քանակը պլազմայում տատանվում է 2,5-7,5 mEq/L։ Մագնեզիումը արտազատվում է բացառապես երիկամներով և համաչափորեն կախված է պլազմայում մագնեզիումի խտությունից և կծիկային ֆիլտրացիայից։
Պլազմայում մագնեզիումի նույնիսկ թերապևտիկ քանակի դեպքում էլ, ցնցումները կարող են կրկնվել։ Այդ ժամանակ կարող է առաջանալ հավելյալ մագնեզիումի կարիք, որի ընթացքում շնչառական, սրտային, նյարդաբանական համակարգերի մանրակրկիտ մոնիտորինգի անհրաժեշտություն է ծագում։ Եթե մագնեզիումի դեղաչափի բարձրացումը՝ պլազմայում բարձր խտությամբ, չի կանխում ցնցումները, կարիք է լինում կիրառելու հակացնցումային ազդեցությամբ այլ դեղամիջոցներ, հեշտացնելով մեխանիկական օդափոխությունը և ինտուբացիան, ինչպես նաև խուսափում են մագնեզիումի թունավոր ազդեցությունից, ներառյալ մոր մոտ կրծքային մկանի պարալիչը։
Մագնեզիումի սուլֆատի օգտագործման դեպքում գրանցվում են ավելի լավ արդյունքներ, ի համեմատ դիազեպամի, ֆենիտոինի կամ քլորպրոմազինի, պրոմետազինի և ֆետիդինի համակցումից։
Էկլամպսիայի ժամանակ բարձր զարկերակային ճնշման դեմ ընտրության միջոցներ են հիդրալազինը և/կամ լաբետալոլը։ Պատճառը նշված դեղորայքների արդյունավետությունն է, պտղի վրա քիչ բացասական հետևանքները և ազդեցության մեխանիզմը։
Եթե երեխան դեռ չի ծնվել, ապա պետք է աշխատանքներ տանել կնոջը կայունացնելու ուղղությամբ և արագ ծննդալուծել։ Վերջինս պետք է իրականացվի նույնիսկ եթե երեխան անհասուն է, քանի որ էկլամպսիան վտանգավոր է թե՚ երեխայի, թե՚ մոր համար։ Այլ օրգաններ (լյարդ, երիկամ, թոքեր, սիրտ-անոթային համակարգ և հակամակարդիչ համակարգ) կարիք ունեն հետազոտվելու ծննդաբերության (հաճախ կեսարյան հատում) նախապատրաստման համար, եթե նույնիսկ կինը նախկինում ծննդաբերել է, քանի որ էկլամպսիան հանդիսանում է ոչ վարակային բազմաօրգանային դիսֆունկցիայի կամ անբավարարության տեսակ։ Եթե զարգացել է կոագուլոպաթիա, ապա կեսարյան հատման համար նախատեսված ռեգիոնալ անզգայացումը հակացուցված է
Էկլամպսիայի դեպքում կարող է իրականացվել ինվազիվ հեմոդինամիկ մոնիտորինգ սրտային, երիկամային հիվանդությունների, ռեֆրակտեր հիպերտենզիայի, թոքերի այտուց և քիչ դիուրեզ ունեցողների խմբերում։
Հունարեն գոյական "ἐκλαμψία" էկլամպսիա բառը նշանակում է «թեթև պայթյուն», այստեղ փոխաբերական իմաստով «հանկարծակի առաջացում»։ Նոր լատինական տերմինը ի հայտ է եկել 1620-ին Հովհաննես Վարանդուսի կողմից։ Հղիության թունավորում տերմինը այլևս չի օգտագործվում, քանի որ, ընկերքային թույները էկլամպսիայի առաջացման պատճառ չեն, ինչպես նախկինում կարծում էին։
Պատմական դրամա «Դաունտոն Աբի» հեռուստատեսային սերիալում Լեդի Սիբիլի դերակատարը մահացել է (3-րդ սեզոն, սերիա 5) էկլամպսիայից երեխայի ծնունդից անմիջապես հետո։
1950-60 թվականների բժշկական դրամա «Զանգիր մանկաբարձին» հեռուստատեսային սերիալում Մարգարետի դերակատարը մահացել է պրեէկլամպսիայից։ Խոսակցության մեջ վիճակը նկարագրելու համար օգտագործվել է նաև «թունավորում» տերմինը
Բժշկական դրամա «բժիշկ Հաուս» հեռուստատեսային սերիալում բժիշկ Քուդին՝ հիվանդանոցի տնօրենը, որդեգրում է երեխա, որի երիտասարդ մայրը մահացել է էկլամպսիայից։
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ այլ (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էկլամպսիա» հոդվածին։ |
|