Թագավորություն (լատին․՝ regnum), կենսաբանական տեսակների գիտական դասակարգման մեջ հիերրարխիկ աստիճաններից` տաքսոններից երկրորդ ամենաբարձր տաքսոնոմիական աստիճանն է. թագավորությանը նախորդում է դոմենը, հաջորդում է տիպը։ Կենդանի օրգանիզմների դասակարգումը միանշանակ չէ. այն փոփոխվում է գիտության նորանոր հայտնագործություններին համընթաց։
Պատմականորեն առանձնացում են կենդանի օրգանիզմների դասակարգման 5 թագավորություններ
1977 թվականից դրանց նաև ավելացնում են ևս երկու թագավորություն՝
Իսկ 1998-ից նաև մեկը՝
Դեռևս հնուց մարդիկ բոլոր կենդանի օրգանիզմները բաժանել են երկու խմբի` կենդանիներ և բույսեր։ Առաջին անգամ կենդանիներին դասակարգել է հույն փիլիսոփա Արիստոտելը (մ. թ. ա. 384-322) իր «Կենդանիների պատմություն» գրքում, իսկ նրա աշակերտը` Թեոփրաստեսը (մ. թ. ա. մոտ 371-287) զուգահեռաբար գրել է «Բույսերի պատմություն» աշխատությունը։
Լիննեյը (1707-1778) կազմել է ժամանակակից երկնոմինալ կարգաբանությունը 1735 թվականին։ Բոլոր կենդանի օրգանիզմները բաժանել է երկու թագավորության` կենդանիների թագավորություն (լատին․՝ Regnum Animale) և բույսերի թագավորություն (լատին․՝ Regnum Vegetabile)։ Նա զուգահեռաբար առանձնացրել է միներալների թագավորությունը (լատին․՝ Regnum Lapideum)։
1674 թվականին Անտոն Լևենհուկը Լոնդոն ուղարկեց միաբջիջ օրգանիզմների իր հետազոտությունները։ Դրանից առաջ այդ օրգանիզմները հայտնի չէին և բաշխվեցւն կենդանիների և բույսերի թագավորությունների մեջ։ 1866 թվականին Օուենի և Հոգի (1800-1869) ավելի վաղ կատարած հետազոտությունների հիման վրա Հեկկելն առանձնացրեց կենդանի օրգանիզմների երրորդ թագավորությունը, որն անվանեց Պրոտիստների թագավորություն։
Մանրադիտակի կատարելագործումը և էլեկտրոնային մանրադիտակների ստեղծումը գիտնականներին հնարավորություն տվեց նկատել միաբջիջ օրգանիզմների միջև էական տարբերությունները. դրանցից մի մասն (էուկարիոտներ) ունեին բջջակորիզ, իսկ մյուս մասը (պրոկարիոտներ)` չունեին։ 1938 թվականին Կոուպլենդը առաջարկեց կենդանի օրգանիզմների դասակարգման քառաստիճան համակարգ։ Չորրորդ թագավորության` մոներայի մեջ նա միավորեց բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները, որոնք բջջակորիզ չունեին։
Պրոկարիոտների և էուկարիոտների միջև տարբերությունները շուտով ակնհայտ դարձան, և 1960 թվականին Ստանիերը և վան Նիելը` հիմնվելով Շատոնի գաղափարի վրա, ստեղծեցին նոր տաքսոնոմիական կարգ` վերնաթագավորություն։
Գիտնականները հասկանում էին, թե սնկերը, որոնք մտնում էին բույսերի թագավորության մեջ, որքանով տարբեր էին մյուս բույսերից։ Հեկկելը ենթադրում էր, որ պետք է սնկերին բուսերի թագավորությունից տեղափոխել պրոտիստների թագավորություն, սակայն շուտով հրաժարվեց այդ մտքից։ Ուիտեկերն առաջարկեց սնկերը առանձին թագավորության մեջ միավորել։ 1969 թվականին նա դասակարգման նոր` հինգ թագավորությամբ համակարգ առաջարկեց, որը առ այսօր հեղինակություն է վայելում։ Այն հիմնված է օրգանիզմների սնվելու տարբերությունների վրա. բույսերի թագավորության ներկայացուցիչները բազմաբջիջ աֆտոտրոֆներ են, սնկերը` բազմաբջիջ սապրոտրոֆներ։ Պրոտիստների և բակտերիաների թագավորությունները իրենցում ներառում են միաբջիջ և պարզագույն օրգանիզմները։ Բոլոր հինգ թագավորությունները բաժանվում են էուկարիոտների և պրոկարիոտների ենթաթագավորությունների, որը կախված է այդ օրգանիզմների բջիջների բջջակորիզ ունենալով կամ չունենալով։
Գենետիկայի և մոլեկուլային կենսաբանության զարգացմամբ ակնհայտ դարձավ, որ պրոտիստների թագավորությունը իրենից ներկայացնում է նաև հավաքական ոչ տաքսոնոմային խումբ։
Լիննեյ 1735 2 թագավորություն |
Հեկկել 1866 3 թագավորություն |
Շատտոն 1925 2 գերթագավորություն |
Կոուպլենդ 1938 4 թագավորություն |
Ուիտեկեր 1969 5 թագավորություն |
Վյոզե և այլք 1977 6 թագավորություն |
Վյոզե և այլք 1990 3 վերնաթագավորություն |
Սմիթ 1993 8 թագավորություն |
Սմիթ 1998 6 թագավորություն |
Մ. Ռուջիերո և այլք 2015 7 թագավորություն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
- | Պրոտիստներ | Պրոկարիոներ | Մոներաներ
(Պրոկարիոտներ) |
Մոներաներ | Էուբակտերիաներ | Բակտերիաներ | Էուբակտերիաներ | Բակտերիաներ | Բակտերիաներ |
- | Արքեբակտերիաներ | Արքեաներ | Արքեբակտերիաներ | Արքեաներ | |||||
- | Էուկարիոտներ | Պրոտիստներ
(Էուկարիոտներ) |
Պրոտիստներ | Պրոտիստներ | Էուկարիոտներ | Արխեզոյներ | Պրոտոզոյներ | Պրոտոզոյներ | |
- | Պրոտոզոյներ | ||||||||
- | Քրոմիստներ | Քրոմիստներ | Քրոմիստներ | ||||||
Բույսեր | Բույսեր | Բույսեր | Բույսեր | Բույսեր | Բույսեր | Բույսեր | Բույսեր | ||
Սնկեր | Սնկեր | Սնկեր | Սնկեր | Սնկեր | |||||
Կենդանիներ | Կենդանիներ | Կենդանիներ | Կենդանիներ | Կենդանիներ | Կենդանիներ | Կենդանիներ | Կենդանիներ |
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Կարգաբանական խմբեր |
Վերնաթագավորություն — Թագավորություն — Ենթաթագավորություն — Վերնատիպ/Վերնաբաժին — Տիպ/Բաժին — Ենթատիպ/Ենթաբաժին — Վերնադաս — Դաս — Ենթադաս — Ինֆրադաս — Վերնակարգ — Կարգ — Ենթակարգ — Ինֆրակարգ — Վերնաընտանիք — Ընտանիք — Ենթաընտանիք — Վերնատրիբա — Տրիբա — Ենթատրիբա — Ցեղ — Ենթացեղ — Վերնասեկցիա — Սեկցիա — Ենթասեկցիա — Շարք — Ենթաշարք — Տեսակ — Ենթատեսակ — Կենսաձև/Տարատեսակ — Ենթատարատեսակ — Ձև — Ենթաձև |
Տաքսոնոմիա — Կենսաանվանական անվանակարգ |
|