Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Թերեզինա | |||||
Teresina | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Երկրամաս | Պիաուի | ||||
Ղեկավար | Firmino Da Silveira Soares Filho (PSDB) | ||||
Հիմնադրված է | 1852 թ. | ||||
Մակերես | 1 391,981 կմ² | ||||
ԲԾՄ | 101 մետր, 87±1 մետր | ||||
Բնակչություն | 1 391,981 մարդ (2010) | ||||
Խտություն | 584,94 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC-3 | ||||
Հեռախոսային կոդ | 55-86-xxxxxxx | ||||
Փոստային ինդեքս | 64000-160 | ||||
Փոստային դասիչ | 64000-000 | ||||
Կոդ | 2211001 | ||||
Պաշտոնական կայք | teresina.pi.gov.br | ||||
| |||||
Թերեզինա (պորտ.՝ Teresina), քաղաք Բրազիլիայում, Պիաուի նահանգի մայրաքաղաքը։ Մտնում է Պիաուի նահանգի հյուսիսկենտրոնական մասի տարածքի մեջ։ Սա հյուսիս-արևելյան նահանգի միակ մայրաքաղաքն է։ Քաղաքի կենտրոնական մասը գտնվում է Պարնաիբա (պորտ.՝ Parnaíba) և Պոտի (պորտ.՝ Poti) գետերի ջրկիցում, այդ պատճառով երբեմն այն անվանում են «Հյուսիսարևմտյան Միջագետք»։
2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում ապրում է 814 230 մարդ, ագլոմերացիայում՝ 996 հազար։ Տարածքը կազմում է 1 391,981 կմ²։ Բնակչության խտությունը՝ 584,94 մարդ/կմ² է։ Թերեզինայի շրջակա տարածքը հաճախ կոչվում է «Կայծակնային դաշտավայր» (պորտ.՝ Chapada do Corisco), քանի որ այս վայրը կայծակների քանակով աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը։ Քաղաքը հիմնադրվել է 1852 թվականի օգոստոսի 16-ին նահանգի նահանգապետ Ժոզե Սարավի կողմից(պորտ.՝ José Saraiva):
Թերեզինայի կլիման արևադարձային է, տարեկան տեղումների միջին քանակը 900մմ է։ Դեկտեմբեր-մայիս ամիսներին տեղումների քանակը գերակշռում է։ Թերեզինայում հունվար-մայիս ամիսները ավելի ցուրտ են, իսկ հոկտեմբերը և դեկտեմբերը՝ տաք։ Ամբողջ տարվա ընթացքում պահպանվում է բարձր խոնավություն։
Քաղաքի Համախառն ազգային արդյունքը 2005 թվականին կազմել է 5 245 724 000 ԱՄՆ դոլար։
Նույն թվականին բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 6 650 ԱՄՆ դոլար։
Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է ՝
Նահանգի բնակչությունը ըստ տոկոսային հարաբերակցությամբ |
---|
Ըստ 2016 թվականի տվյալների` համայնքի բնակչությունը կազմում է 844245 մարդ։
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերեզինա» հոդվածին։ |
|