- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իզեր (այլ կիրառումներ)
Իզեր (ֆրանսերեն՝ Isère), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավ-արևելքում։
- Իզեր դեպարտամենտի կարգային թիվն է՝ 38։
Պատմություն
Իզերը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790 թվականի մարտի 4-ին ստեղծված առաջին դեպարտամենտներից մեկն է։ Բնակչությունը մեկ միլիոն 178.7 հազար մարդ է։
Աշխարհագրական տվյալներ
Գտնվում է Ռոն-Ալպ երկրամասում։ Սահմանակից է Ռոն, Էն, Սավոյ, Վերին Ալպեր, Դրոմ, Արդեշ և Լուար դեպարտամենտներին
- Տարածքը 7 431 քառ.կմ է, ունի 58 կանտոն 533 համայնք։
Զբոսաշրջություն
Իզերն առանձնանում է դահուկային մարզաձևի համար ստեղծված պայմաններով։ Այստեղ են գտնվում 1968 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մրցասպարեզները։
Արտաքին հղումներ