Ինդոնեզերեն

Ինդոնեզերեն
Տեսակլեզու, գրական լեզու, կենդանի լեզու և գրական լեզու
Ենթադասմալայերեն
Երկրներ Ինդոնեզիա
Խոսողների քանակ198 996 550 մարդ (2010) և 43 627 550 մարդ (2010)
Վերահսկող կազմակերպությունAgency for Language Development and Cultivation?
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFid
ԳՕՍՏ 7.75–97инд 210
ISO 639-1id
ISO 639-2ind
ISO 639-3ind
 Indonesian language Վիքիպահեստում

Ինդոնեզերենը (Բահասա Ինդոնեզիա) Ինդոնեզիայի պետական լեզուն է։ Պատկանում է Ավստրոնեզյան լեզուների ընտանիքի մալայա-պոլինեզյան լեզվախմբին։ Բահասա Ինդոնեզիային տիրապետում են աշխարհում 30 միլիոն մարդ։ Բահասա Ինդոնեզիան պետական լեզու է Ինդոնեզիայում։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման այն 56-րդն է։

Ինդոնեզերենը մալայերենի ռիաու բարբառի ստանդարտ ձևն է, որը Ավստրալանեզական լեզուների մի ճյուղ է և Ինդոնեզական կղզեխմբում Շեղատառ տեքստդարեր շարունակ օգտագործվել է որպես lingua franca կամ միջէթնիկական շփման լեզու։

Ինդոնեզիան բնակչության թվով աշխարհի չորրորդ խոշորագույն երկիրն է։ Երկրի բնակչության գրեթե 100% տիրապետում է ինդոնեզերենին, որը համարվում է աշխարհում առավել շատ օգտագործվող լեզուներից մեկը Ինդոնեզիացիներից շատերը բացի իրենց ազգային լեզվից հաճախ սահուն տիրապետում են նաև առնվազն ևս մեկ տարածաշրջանային լեզվի (օրինակների թվում կարող են լինել նաև չինական լեզուները), որոնք լայնորեն տարածված են ընտանիքներում և տեղական համայնքներում։ Պաշտոնական կրթության մեծ մասը, ինչպես նաև գրեթե ամբողջ ազգային լրատվությունը և հաղորդակցման այլ ձևերն իրականացվում են ինդոնեզերեն։ Արևելյան Թիմորում, որը Ինդոնեզիայի գավառն է եղել 1975 թվականից մինչև 1999 թվականները, ինդոնեզերենը ճանաչված է սահմանադրությամբ որպես երկու աշխատանքային լեզուներից մեկը (մյուսը անգլերենն է։ Կան նաև երկու պետականորեն ընդունված լեզուներ թեթումերենը և պորտուգալերենը

Լեզվի ինդոնեզական անունը հնչում է բահասա ինդոնեզիա (տառացիորեն "Ինդոնեզիայի լեզուն")։ Երբեմն լեզուն անվանում են ուղղակի «բահասա»։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ScriptSource - Indonesia
  2. https://www.ethnologue.com/language/ind
  3. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
  4. James Neil Sneddon. The Indonesian Language: Its History and Role in Modern Society. UNSW Press, 2004. Page 14."

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդոնեզերեն» հոդվածին։