Իվլին (ֆրանսերեն՝ Yvelines. ֆրանսերեն: ( լսել). ivlin), դեպարտամենտ Ֆրանսիայի հյուսիսում։
- Իվլին դեպարտամենտի կարգային թիվն է՝ 78։
Պատմական տեղեկություններ
Իվլին դեպարտամենտը կազմավորվել է 1968 թվականի հունվարի 1-ին Սեն-է-Ուազ դեպարտամենտի արևմտյան մասում։
Դեպարտամենտի մայրաքաղաք Վերսալը, որը ձևավորվել է Լուի XIV-ի պալատի շուրջը, եղել է նաև Ֆրանսիայի մայրաքաղաք ավելի քան մեկ դար՝ հին կարգերի ժամանակ, ինչպես նաև՝ 1871 և 1879 թվականների միջև՝ Ֆրանսիայի երրորդ հանրապետության առաջին տարիներին։
Աշխարհագրական տվյալներ
Իվլինը հյուսիսից սահմանակից է Վալ-դ'Ուազ դեպարտամենտին, արևելքից՝ Օ-դը-Սենին, հարավ-արևելքից՝ Էսոնին, հարավ-արևմուտքից՝ Էր և Լուարին, արևմուտքից՝ Էրին։
Արտաքին հղումներ