«Իրական սեր» (անգլ.՝ Love Actually), տրագիկոմեդիա, սցենարիստ Ռիչարդ Քրթիսի առաջին ռեժիսորական աշխատանքը։ Նշանաբանը՝ «It’s All About Love… Actually» («Այս ամենը սիրո մասին է… Իրականում»)։
Սյուժե
Սյուժեն բաղկացած է տասը զուգահեռ զարգացող պատմություններից։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2003 թվականի վերջին՝ սկսվերլով Սուրբ ծնունդից 5 շաբաթ առաջ։ Բոլոր սյուժեների գագաթնակետը տեղի է ունենում Սուրբ խնունդի նախօրեին, երբ ֆիլմի գործողությունները հետաքրքիր կերպով կապում են ֆիլմի բոլոր հերոսներին։ Ֆիլմի հիմնական միտքն ու արտահայտությունն է. «Սերը մեր շուրջ է»/«Սերն իրական է ամենուր» (Love Actually Is All Around)։ Ֆիլմի գլխավոր հերոսները բոլոր կերպարներն են, այստեղ չկա որոշակիացում միայն որոշակի աստղերի վրա։
Սերն անմոռաց է ու անհասանելի, առաջացնող զղջում ու անկայուն, անսպասելի ու անցանկալի, անհարմար ու անբացատրելի, անհավասար ու ոչ շքեղ։ Սերն իրականում կառավարում է բոլորին ամենուր։ Սկսած վարչապետից (Հյու Գրանտ), որը ակնթարթորեն սիրահարվում է իր աշխատակազմի աշխատակցուհուն (Մարտինա Մաքքաթչեն), մինչև գրողի (Քոլին Ֆերթ), որը փախչում է Ֆրանսիայի հարավ, որպեսզի իրար վրա հավաքի իր կոտված սրտի կտորները…
Սկսած ամուսնացած կնոջից (Էմմա Թոմփսոն), որը կասկածում է, որ իր ամուսինը (Ալան Ռիքման) հեռանում է իրենից, մինչև մի կին, որը նոր է ամուսնացել և զգացել է իր ամուսնու լավագույն ընկերոջ սառնությունը… Սկսած պատանուց, որը փորձում է գրավել դպրոցի ամենաանհասանելի աղջկա ուշադրությունը, մինչև խորթ հայրը, որը փորձում է լավ հարաբերություններ հաստատել որդու հետ, որին, ինչպես հանկարծ պարզվում է, նա գրեթե չի ճանաչում…
Սկսած անպատասխան սիրուց տառապող երիտասարդ ամերիկուհուց, որը որոշում է բաց չթողնել իր հնարավորությունը ծառայակցի հետ, մինչև ծերացող ռոք երգիչը, որը հանկարծ դառնում է այդ զգացմունքի զոհը… Սերը քաոս է բերում նրանցից յուրաքանչյուրի կյանք, սակայն պատահաբար չէ, որ լոնդոնցիների ուղիները խաչվում են Սուրբ ծնունդի նախօրեին…
Կերպարների կապը" class="mw-editsection-visualeditor">խմբագրել | խմբագրել կոդը]
Քարեն՝ Դևիդի քույրը և Դենիելի ընկերուհին։
Սառա և Կառլ՝ Հարիի ընկերության աշխատակիցներ։
Հարիի երեխաները սովորում են Դենիելի խորթ որդու, Ջոնի զարմիկի (կամ եղբոր), Նատալիի զարմիկների և զարմուհիների հետ նույն դպրոցում։
Միա՝ Նատալիի հարևանուհի։
Սառա՝ Ջուլյետի և Փիթերի ընկերուհին (նա ներկա է եղել նրանց հարսանիքին);
Փիթեր, Մարկ և Ջուլյետ՝ Ջեյմիի ընկերները։
Ջոն և Ջուդի՝ Փիթերի, Մարկի և Ջեյմիի ընկերները։
Թոնի՝ այն ֆիլմի ռեժիսորի օգնականը, որտեղ նկարահանվել են Ջոն և Ջուդին։
Մարկ՝ Միայի ընկերը։
Քոլին՝ Փիթերի և Ջուլյետի հարսանիքի մատուցողներից մեկը, Հարիի ընկերության ճաշ մատակարարողներից մեկը։
Նատալիի հայրը՝ Դենիելի ընկերը (Դա երևում է Դենիելի կնոջ թաղմանը՝ նրա ներկա լինելուց և որոշ դրվագներից)։
Հերոսների մեծ մասը հեռուստացույցով դիտում է Բիլի Մեքին։
Մեծ Բրիտանիայի տարբերակի մեջ ներառվել են նաև Քրեյգ Արմսթրենգի «PM’s Love Theme» և «Sometimes» ստեղծագործությունները։ Նաև սաունդթրեքի մեջ չեն ներառվել Փոլ Անկայի «Puppy Love», Ջասթին Թիմբերլեյքի «Like I love you» և The Bay City Rollers-ի «Bye Bye Baby» երգերը, որոնք օգտագործվել են ֆիլմում։
Թողարկումներ
Ֆիլմի թողարկումը DVD տարբերակով դարձել է ամենապահանջվածը Մեծ Բրիտանիայի տարածքում 2004 թվականին։
DVD թողարկումը կայացել է 2009 թվականի նոյեմբերի 26-ին, «CP-Digital», թողարկումը Blu-Ray-ով՝ 17 դեկտեմբերի 2009, «CP-Digital»:
Մշակույթում
Ֆիլմը գործնականում պարտադիր է դարձել «թռչող կինոթատրոնների» նախամանորյա ցուցակներում։ Ամանորի նախօրեին այն սկսել են ներառել ավիթռիչքների ժամանակ ցուցադրվող ֆիլմերի ցանկում։ Չնայած դրան՝ ֆիլմից կտրել են այն դրվագը, որտեղ խոսվում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ժամանակ ինքնաթիռներում զոհված ուղևորների մասին։
«Գրիֆիններ» մուլտֆիլմում՝ «2000-ամյա կույս» սերիայի վերջում (13 եթերաշրջան, 6 սերիա), խոսվում է ֆիլմի մասին, երբ Սթյուին, ինչպես և Քարենը (Էմմա Թոմփսոն), որպես նվեր ստանում է նվեր Ռուպերտից Ջոնի Միթչելի СD ձայնասկավառակ, չնայած, որ սպասում էր գեղեցիկ վզնոցի։
«Интерны» սերիալի դրվագներից մեկում հեոսները դիտում և քննարկում են «Իրական սեր» ֆիլմի հերոսներին։
Ֆիլմի պրեմիերա
Կանադա՝ 7 սեպտեմբերի 2003 (Տորոնտոյի միջազգային կինոփառատոն)