Լիսիսթեյա (Յուպիտեր X) Lysithea | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 6 հուլիս 1938 թ. (Սեթ Նիկոլսոնի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 18,2 |
Հեռավորությունը Յուպիտեր | 11 717 000 կմ |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,112 |
Սիդերիկ պարբերություն | 259,2 օր |
Ուղեծրային արագություն | 3,29 կմ/վ |
Թեքվածություն | 28,30° (խավարածրի հարթության նկատմամբ) 25,77° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~19 կմ |
Մակերևույթի մակերես | ~4100 կմ2 |
Ծավալ | ~24 400 կմ3 |
Զանգված | 6,3×1016 կգ |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրություն) |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,013 մ/վ2 (0,001 g) |
2-րդ տիեզերական արագություն | ~0,022 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Լիսիսթեյա (հին հունարեն՝ Λυσιθέα), Յուպիտերի ուղիղ շարժմամբ անկանոն արբանյակներից է։ Հայտնաբերվել է 1938 թվականին Մաունթ Վիլսոնի աստղադիտարանում Սեթ Նիկոլսոնի կողմից։ Արբանյակը անվանվել է հունական դիցաբանության աստված Զևսի սիրուհու Լիսիսթեյայի անունով, ով հանդիսանում էր Օվկիանոսի դուստրը։ Լիսիսթեյան իր այժմյան անունը ստացել է 1975 թվականին, մինչ այդ այն պարզապես անվանվում էր Յուպիտեր X: 1955-ից 1975 թվականները արբանյակը երբեմն անվանում էին "Դեմետրա":
Լիսիսթեյան ունի մոտ 38 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 11 717 000 միլիոն կմ հեռավորության վրա, 259,2 օրվա ընթացքում։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 28,30° խավարածրի հարթության նկատմամբ (25,77° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,112 է։
Լիսիսթեյան պատկանում է Հիմալիայի խմբին, որի կազմի մեջ են մտնում հինգ արբանյակներ, որոնք պտտվում են Յուպիտերի շուրջ 11-ից 13 միլիոն կմ հեռավորության վրա, և ունեն մոտավորապես 27,5° ուղեծրի թեքում։ Այս ուղեծրի էլեմենտները տրվում են 2000 թվականի հունվարի դրությամբ, սակայն դրանք փոփոխվում են Արեգակի և այլ մոլորակների հետ փոխազդեցության արդյունքում։
|