Թվական | 1914 թվական հոկտեմբերի 29 (նոյեմբերի 11) - նոյեմբերի 11 (24) |
---|---|
Մասն է | Առաջին համաշխարհային պատերազմ |
Վայր | Լոձ, Ռուսական կայսրություն |
Արդյունք | Գործողությունն ունեցել է անորոշ ելք |
Հակառակորդներ | |
Ռուսական կայսրություն | Գերմանական կայսրություն, Ավստրո-Հունգարական կայսրություն |
Հրամանատարներ | |
Հյուսիս-արևմտյան ռազմաճակատ՝ Ռուզսկի, առաջին զորաջոկատ՝ Ռենենկապֆ, երկրորդ զորաջոկատ՝ Շեյդեման, հինգերորդ զորաջոկատ Պլևե | Արևելքի հրամանատար՝ Հինդենբուրգ, իներորդ զորաջոկատ՝ Մակենզեն, երկրորդ զորաջոկատ՝ Էդուարդ ֆոն Բյոմ Էրմոլ, |
Կողմերի ուժեր | |
առաջին, երկրորդ և հինգերերոդ զորաջոկատներ 367 000 սվիններ և սուսերիկներ 1300 հրացանակիրներ | իներորդ գերմանական զորաջոկատ երկրորդ ավստրո-հունգարական զորաջոկատ 380 000 սվիններ և սուսերիկներ 2000 հրացանակիրներ |
Ռազմական կորուստներ | |
110 000 զոհ, վիրավոր և գերի | 110 000 զոհ, վիրավոր և գերի |
Ընդհանուր կորուստներ |
Լոձի ռազմագործողություն, Առաջին համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի խոշոր ճակատամարտ։
Գերմանացիներ՝
Ընդհանուր՝ 280 000 սուր և սվին, 700 գնդացիր, 1450 թնդանոթ։
Ավստրիացիներ՝
Ընդհանուր՝ 100 000 սուր և սվին, 600 թնդանոթ։
Ռուսներ՝
Ընդամենը՝ մոտ 367 000 սուր և սվին, 740 գնդացիր, 1300 թնդանոթ։
Նախազգուշացված լինելով նոյեմբերի 14-ի առավոտյան ռուսական բանակի կողմից՝ դեպի Գերմանիայի խորքերը նախատեսված ընդհանուր հարձակման մասին և ցանկանալով Արևելյան ռազմաճակատում բեկում մտցնել ի օգուտ իրենց՝ գերմանական հրամանատարությունը՝ Գինդերբուրգը (Արևելյան ռազմաճակատի հրամանատար էր նշանակվել նոյեմբերի 1-ին) և շտաբի պետ Լյուդենդորֆը , որոշեցին իրենք նախահարձակ լինեն։ Գեներալ Ավգուստ Մակենզենի գերմանական 9-րդ բանակը Չեստեխովայի և Կալիշի շրջանից առաջ նետվեցին դեպի հյուսիս՝ Թորուն շրջան, այնպես, որ այստեղից հանկարծակի հարված հասցնեն 1-ին և 2-րդ ռուսական բանակների միջև եղած սահմանագծին, պատռեն ճակատը, դուրս գան ռուսական դիրքեր և շրջապատեն սկզբում ռուսական 2-րդ, ապա՝ 5-րդ բանակները։
Գերմանական 3-րդ հեծելազորային, «Բրեսլավլ» և «Պոզնան» կորպուսները, գեներալ Վոյրշի զորախումբը (գվարդիական պահեստային կորպուսը և 2 հետևակային դիվիզիաներ) և 2-րդ ավստրո-հունգարական բանակը պետք է կասեցնեին ռուսական զորքերի հարձակումը ռազմաճակատից և կաշկանդեին նրանց ուժերը։
Նոյեմբերի 11-ին 9-րդ գերմանական բանակի հարվածային զորախումբը անցավ հարձակման՝ Թորուն շրջանից հավածելով ռուսական 1-ին և 2-րդ բանակների սահմանագծին՝ Կուտնոյին։ Երեկոյան գերմանացիները դուրս եկան 5-րդ սիբիրյան կորպուսի դիրքեր (50-րդ և 79-րդ հետևակային դիվիզիաներ, կորպուսի հրամանատար գեներալ Սիդորին) և գիշերը կանգ առան ռուսական ռազմաճակատի դիմաց՝ Ուստրոն-Պետրոկով-Սլեսին-Գոդին գծի երկայնքով։