Լոնդոնի գիտության թանգարան

Լոնդոնի գիտության թանգարան
Տեսակգիտության թանգարան, տեխնոլոգիայի թանգարան, ազատ հասանելիության հրատարակություն, ազգային թանգարան և թանգարան
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՀարավային Կենսինգտոն
ՎայրԷթզիբիշն ռոուդ
Մասն էScience Museum Group?
ՀասցեExhibition Road, South Kensington, London, SW7 2DDSW7 2DD
Հիմնադրվել էհունիսի 26, 1909
Այցելուներ2 989 000 մարդ (2012)
ՏնօրենԻեն Բլաչֆորդ
Կայքsciencemuseum.org.uk(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Լոնդոնի գիտության թանգարան, վիկտորիանական դարաշրջանի երեք հիմնական թանգարաններից մեկն է։ Թանգարանը գտնվում է Լոնդոնի Հարավային Կենսինգտոն թաղամասի Էքսիբիշն Ռոուդում։ Լոնդոնի գիտության թանգարանը մեծահասակների և մանուկների ամենասիրելի թանգարաններից մեկն է, որտեղ կարելի է ոչ միայն դիտել ցուցանմուշները, այլև դիպչել դրանց, մանրամասն ուսումնասիրել։

Պատմություն

Թանգարանը բացվել է 1857 թվականին` թագավորական թանգարանի ավել ցուցանմուշների հիման վրա։ Թանգարանի ներկայիս շենքը կառուցվել է Ռիչարդ Էլիսոնի կողմից և թանգարանը հասարակության այցելությունների համար բաց է եղել մերթ ընդ մերթ` 1918-1928 թվականներին։

Ցուցանմուշներ

Ներկայումս թանգարանն ավելի քան 300 հազար ցուցանմուշ ունի, այդ թվում նաև այնպիսի հանրահայտ ցուցանմուշներ, ինչպիսիք են Ստեֆանսոնի «Հրթիռ»-ը, «Փնչացնող Բիլլի» շոգեքարշը, առաջին ռեակտիվ շարժիչը, Ֆրենսիս Քրիկի և Ջեյմս Ուոտսոնի ԴՆԹ-ի նմուշները, «երկարակյաց» ժամերի առաջին նախատիպը և այլն։

Տեսքի և ցուցանմուշների նկարագրություն

Թանգարանի ներսում գտնվում է մեծ կենտրոնական դահլիճը, որն ամբողջությամբ ապակուց է։ Այնտեղից կարելի է տեսնել թանգարանի հինգ հարկերում տեղակայված պատկերասրահները։ Յուրաքանչյուր սրահ իրեն հատուկ թեմատիկա ունի։ Օրինակ, ժամացույցների սրահում կարելի է տեսնել տարբեր ժամանակաշրջանների ժամացույցներ՝ սկսած վաղ եգիպտական և հռոմեական դարաշրջաններից մինչև ամենաժամանակակից մոդելներ։ Ինչպես նաև կան սրահներ նվիրված աստղագիտական գյուտերին, քիմիային, տպագրությանը, հաղորդակցությանը, ֆիզիկային և այլն։

Ամենավերին հարկը ամբողջությամբ նվիրված է թռչող սարքերին, ընդ որում յուրաքանչյուր սարքի կողքին տեղադրված է հեռախոս, որի խոսափողը վերցնելով կարելի է լսել այդ սարքի ստեղծման ողջ պատմությունը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնդոնի գիտության թանգարան» հոդվածին։