Լոնզո Բոլ

Լոնզո Բոլ
Lonzo Ball

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո Բուլս
Դիրքը Խաղարկող
Համար № 2
Ի ծնե տրված անունը Լոնզո Անդերսոն Բոլ
Lonzo Anderson Ball
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 27, 1997 (26 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անահայմ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,98 մ
Քաշ 86 կգ
Դպրոց Չայնո Հիլզի ավագ դպրոց
(Չայնո Հիլզ, Կալիֆորնիա)
համալսարան ԼԱԿՀ (2016–2017)
Դրաֆթի տարի 2017 / ռաունդ` 1 / ընտր.` 2-րդ
Դրաֆթ ակումբ Լոս Անջելես Լեյքերս
Մրցանակներ

  • NBA All-Rookie երկրորդ թիմ (2018)
  • Կոնսենսուս All-American առաջին թիմ (2017)
  • All-Pac-12 առաջին թիմ (2017)
  • NCAA-ի առաջատար արդ. փոխանցումների կատեգորիայում (2017)
  • Ուեյման Թիսդեյլի մրցանակ (2017)
  • Pac-12 տարվա առաջինկուրսեցի (2017)
  • Միստր Բասկետբոլ ԱՄՆ (2016)
  • Նեյսմիթի անվան տարվա դպրոցական բասկետբոլիստ (2016)
  • McDonald's All-American (2016)
  • Միստր Բասկետբոլ Կալիֆորնիա (2016)

Լոնզո Անդերսոն Բոլ (անգլ.՝ Lonzo Anderson Ball, հոկտեմբերի 27, 1997(1997-10-27), Անահայմ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Չիկագո Բուլս» ակումբում։ Նախկին ամերիկյան ֆուտբոլիստ Լավար Բոլի որդին է և բասկետբոլիստներ Լիանջելո և Լամելո Բոլերի ավագ եղբայրը։

Համալսարանային առաջնությունում մեկ ուսումնական տարի (2016-2017) հանդես է եկել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի «Բրուինս» թիմում՝ տվյալ մրցաշրջանում համարվելով գրանցած ընդհանուր արդյունավետ փոխանցումների առաջատար։ Բազմաթիվ մրցանակների է արժանացել, ինչպես նաև՝ խորհրդանշական հավաքականներում ընդգրկվել դպրոցական տարիներին։

Ընտրվել է NBA-ի 2017 թվականի դրաֆթի երկրորդ համարի ներքո՝ «Լոս Անջելես Լեյքերսի» կողմից։

Ծանոթագրություններ

  1. https://pantheon.world/profile/person/Lonzo_Ball
  2. Plaschke, Bill (2016 թ․ մարտի 12). «At Chino Hills, the Ball brothers produce a perfect mix of flash and class». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ