* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Կառլոս Էնրիկե Կազեմիրո(պորտ.՝ Carlos Henrique Casemiro; փետրվարի 231992, Սան Խոսե դուս Կամպուս), հայտնի է Կազեմիրո անունով - բրազիլացիֆուտբոլիստ, որը հանդես է գալիս Ռեալ Մադրիդ ակումբի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Համարվում է ունիվերսալ կիսապաշտպան, որը մասնակցում է ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակվողական գործողություններին։
Չեմպիոնների լիգայի քառակի դափնեկիր, աշխարհի և Հարավային Ամերիկայի չեմպիոն Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում, երեք Ամերիկայի գավաթի և աշխարհի 2018 թվականի մասնակից, 2019 թվականի Ամերիկայի գավաթի հաղթող։
Ֆուտբոլային կարիերա
Համարվում է «Սան Պաուլո» ակումբի ակադեմիայի սան։ Այդ ակումբի համակարգում հայտնվել է 11 տարեկան հասակում, շրջանցելով մի քանի մակարդակ արդեն 15 տարեկանում հանդիսանում էր ակումբի երտասարդական կազմի ավագ, որի կազմում դարձել է աշխարհի 2008 թվականի ակումբային առաջնության հաղթող։ 2010 թվականի հուլիսի 25-ին նորամուտն է նշել «Սան Պաուլոյի» հիմնական կազմում «Սանտոսի» դեմ խաղում (0-1)։ Իր առաջին գոլը հեղինակել է օգոստոսի 15-ին «Կրուզեյրո»-յի դեմ տնային խաղում (2։2)։
Մեկնարկային մրցաշրջանում անցկացրեց 18 հանդիպում և դարձավ 2 գոլի հեղինակ։ Դարձավ խաղադաշտի կենտրոնի կարևոր խաղացող, միժամանակ հաջողությամբ կատարելով քանդողի և ստեղծողի դեր։ Կիսապաշտպանի բազմակողմանի լինելը օգնեց նրան ամրագրվել «Սան-Պաուլ»-ոյի հիմնական կազմում և արդեն 21 տարեկանում անցկացնում էր նրա կազմում 40 հանդիպում մրցաշրջանի ընթացքում։ Նա նաև իր վրա է սևեռել Բրազիլիայի հավաքականի մարզիչների ուշադրությունը և խաղացել է հիմնական կազմում։
2012 թվականին «Սան Պաուլոն» դարձավ Հարավամերիկյան գավաթի հաղթող, իսկ Կազեմիրոն այդ մրցաշրջանում անցկացրեց 18 հանդիպում դառնալով երկու գոլի հեղինակ, քառորդեզրափակիչ փուլում «Ունիվերսիդատ դե Չիլի» (5։0)։ Ամռանը խաղացողին սկսեցին հետևել իտալական առաջնության ակումբները «Յուվենտուսը» և «Ռոման»։ Խաղացողի գործակալը հայտարարեց, որ հռոմեական ակումբը խաղացողի համար պատրաստ է վճարել 5 միլիոն եվրո։ Սակայն Կազեմիրոյի համար պաշտոնական առաջարկ չեղավ, կիսապաշտպանը մինչև տարվա վերջ մնաց «Սան Պաուլոյում», որից հետո 2013 թվականի փետրվարի վարձավճարով տեղափոխվեց մադրիդյան «Կաստիլիա»
Ռեալ Մադրիդ
Կազեմիրոն «Ռեալ Մադրիդ»-ի ակադեմիայի աշակերտ է։ Բրազիլիայի հավաքականում խաղում էր 17-20 տարեկան հասակակիցների կազմում՝ հաղթելով Հարավային Ամերիկայի գավաթը (երիտասարդների գավաթ) 2011 թվականին։
2013 թվականի ամռանը «Ռեալ Մադրիդ»-ը գնեց Կազեմիրոյին, որը հանդես էր գալիս բրազիլական «Սան-Պաուլու» ակումբում և բրազիլացու հետ կնքեց 4 տարվա պայմանագիր։ Գինը կազմում էր 6 միլիոն եվրո։
Կազեմիրոն խաղում էր «Ռեալ Մադրիդ»-ի երիտասարդների կազմում, սակայն ապրիլի 20-ին «Ռեալ Մադրիդ»-ը նրան հնարավորություն տվեց իր նորամուտ անցկացնելու ընդդեմ «Բետիս» ակումբի, որտեղ Ռեալ Մադրիդը հաղթեց 2-1 հաշվով։ «Ռեալ Մադրիդ»-ի երիտասարդների կազմում ֆուտբոլիստը խաղաց 15 հանդիպում և աչքի ընկավ 1 գոլային հարվածով։