Կառլոս Ալբերտո Տոռես

Կառլոս Ալբերտո Տոռես
պորտ.՝ Carlos Alberto Torres
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 17, 1944(1944-07-17)
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Մահվան ամսաթիվ հոկտեմբերի 25, 2016(2016-10-25) (72 տարեկան)
Մահվան վայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Կառլոս Ալբերտո Տոռես, առավել հայտնի է Երրորդ թիմի ավագ անունով (պորտ.՝ Carlos Alberto Torres, հուլիսի 17, 1944(1944-07-17), Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա - հոկտեմբերի 25, 2016(2016-10-25), Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան, 1970 թվականին Բրազիլիայի հավաքականի կազմում եղել է թիմի ավագը և դարձել է աշխարհի չեմպիոն, ընդգրկվել է 20-րդ դարի աշխարհի խորհրդանշական հավաքականի կազմում։ 1970 թվականի առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ Պելեի փոխանցումից հետո դարձել է գոլի հեղինակ։ Որոշ մասնագետների կարծիքով Կառլոս Ալբերտոյի այդ գոլը համարվում է 20-րդ դարի լավագույն գոլը։

Կենսագրություն

Կառլոս Ալբերտո Տոռեսը ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ էլ սկսել է զբաղվել ֆուտբոլով։ 19 տարեկանում նա պայմանագիր է կնքել «Ֆլումինենսե» հետ և հենց առաջին մրցաշրջանում ցուցադրել է գերազանց խաղ։ Չնայած այն հանգամանքին, որ Կառլոս Ալբերտոն եղել է եզրային պաշտպան, բայց նա մեծ դեր է ունեցել թիմի գրոհների կազմակերպման ժամանակ։

Երեք մրցաշրջան «Ֆլումինենսեում» անցկացնելուց հետո նա տեղափոխվում է «Սանթոս», որտեղ էլ անցան իր կարիերայի հաջորդ 8 տարիները։ Այդ տարիների ընթացքում նա «Ձկների» կազմում անց է կացրել 440 խաղ։

1974-1977 թվականներին Կառլոս Ալբերտոն նորից վերադարձել է «Ֆլումինենսե»։ Հանդես գալով այդ երկու ակումբներում Կառլոս Ալբերտո Տոռեսը նվաճել է Ռիո դե Ժանեյրոյի և Սան Պաուլու նահանգների յոթ չեմպիոնի տիտղոս ։

Ավարտելով Բրազիլիայի հավաքականի կազմում իր խաղերը, 1977-1981 թվականներին նա ավարտել է իր ֆուտբոլային կարիերան «Նյու Յորք Կոսմոս» ակումբում։

Կառլոս Ալբերտոն համաշխարհային փառքի է հասել Բրազիլիայի հավաքականի կազմում խաղալու տարիներին։ Նա որպես աջ կիսապաշտպան բազմաթիվ անգամ ընդգրկվել է 20-րդ դարի աշխարհի խորհրդանշական հավաքականի կազմում։ Ավելի փայլուն խաղ է ցուցադրել 1970 թվականի աշխարհի առաջնության ժամանակ։ Եզրափակչում խփած նրա գոլը դասվել է հարյուրամյակի գոլերի շարքին։

Կարիերայի ավարտից հետո նա զբաղվել է մարզչական աշխատանքներով։ Եղել է «Ֆլամենգոյի», «Կորինթիանսի», «Բոտաֆոգոյի» մարզիչը։

Կառլոս Ալբերտո Տոռեսը զբաղվել է նաև քաղաքականությամբ։ 1989- 1993 թվականներին եղել է Ռիո դե Ժանեյրո քաղաքի Դեմոկրատական աշխատանքային կուսակցության փոխնախագահն ու առաջին քարտուղարը։

Կառլոս Ալբերտո Տոռեսի որդին Կառլոս Ալեշանդրե Տոռեսը նույնպես եղել է ֆուտբոլիստ։ 1985—2001 թվականներին հանդես է եկել «Ֆլումինենսեյում», «Վասկո դա Գամայում», Նագոյայի Գրամպուս թիմերում։ 1992 թվականին մեկ խաղ է անցկացրել Բրազիլիայի ազգային հավաքականում։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.washingtonpost.com/sports/carlos-alberto-torres-captain-of-brazils-world-cup-winning-team-dies-at-72/2016/10/25/bdb9ce22-9ad3-11e6-9980-50913d68eacb_story.html
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 3,2 https://www.nytimes.com/2016/10/27/sports/soccer/carlos-alberto-torres-72-scorer-of-memorable-goal-for-brazil-dies.html?mcubz=3
  4. 4,0 4,1 4,2 https://www.lemonde.fr/sport/article/2016/10/25/mort-du-footballeur-carlos-alberto-capitaine-du-bresil-champion-du-monde-en-1970_5020306_3242.html
  5. Скончался один из лучших игроков 20 века
  6. «Добрый вечер, болельщик сборной Бразилии!». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  7. Бразилия Италия ЧМ 70 красивый финал Гол Карлоса Альберто с передачи Пеле!
  8. Andrew Benson (2 июня 2006). «The perfect goal» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլոս Ալբերտո Տոռես» հոդվածին։