Կատերինա Սակելարոպուլու

Կատերինա Սակելարոպուլու
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Աթենքի համալսարան (1978), Պանթեոն-Ասսաս համալսարան և Արսակիոն (1974)
Մասնագիտություն՝ դատավոր, իրավաբան և նախագահ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր մայիսի 30, 1956(1956-05-30) (67 տարեկան)
Ծննդավայր Սալոնիկ, Հունաստան
Քաղաքացիություն  Հունաստան
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Մերիթի Ազգային շքանշան Փրկիչի շքանշան Հարգանքի շքանշան Փյունիքի շքանշան Order of Beneficence Լեոպոլդի շքանշան Կրկնակի սպիտակ խաչի շքանշան առաջին դասի Կրկնակի սպիտակ խաչի շքանշան «Բացառիկ ծառայությունների համար» շքանշան «Ստարա պլանինա» շքանշան Մակարիոս III-ի շքանշան Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով և Նեղոսի շքանշան

Կատերինա Սակելարոպուլու (հուն․՝ Κατερίνα Σακελλαροπούλου, Եկատերինա Սակելարոպուլու, մայիսի 30, 1956(1956-05-30), Սալոնիկ, Հունաստան), Հունաստանի նախագահ, ով պաշտոնը կստանձնի 2020 թվականի մարտի 13-ին։ 2020 թվականի հունվարի 22-ին Խորհրդարանը ընտրել է նրան՝ փոխարինելու Պրոկոպիս Պավլոպուլոսին։ Նախքան երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելը, 2018 թվականի հոկտեմբերից եղել է Հունաստանի պետական խորհրդի՝ Գերագույն վարչական դատարանի առաջին կին նախագահը։

Պաշտոնը ստանձնելով՝ Սակելարոպուլուն կլինի Հունաստանի 13-րդ նախագահը (8-րդը Հելլենական Երրորդ Հանրապետության պատմության մեջ) և առաջին կինն այս պաշտոնում։

Կենսագրություն

Սակելարոպուլուն ծնվել է Սալոնիկում։ Նրա ընտանիքը սերում է Քսանտի պրեֆեկտուրայի Ստավրուպոլի քաղաքից։ Իրավաբանություն է ուսանել Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարանում, այնուհետև հանրային իրավունք է ուսումնասիրել Փարիզի II համալսարանում։ 1980-ականների կեսերին ընդունվել է Պետական խորհրդի շարքերում և 2000 թվականին դարձել է խորհրդական։ 2015 թվականի հոկտեմբերին նշանակվել է Պետական խորհրդի փոխնախագահ, իսկ 2018 թվականի հոկտեմբերին միաձայն ընտրվել է Խորհրդի նախագահի պաշտոնում։

Սակելարոպուլուն եղել է Պետական խորհրդի դատական գործառույթների ասոցիացիայի անդամ, ասոցիացիայում զբաղեցրել է բազմաթիվ պաշտոններ՝ գլխավոր քարտուղար (1985-1986), փոխնախագահ (2006-2008) և նախագահ (1993-1995, 2000-2001)։

Ֆրանսիական կրթությամբ դատավորը 2018 թվականի հոկտեմբերին դարձել է երկրի առաջին կինը, որ զբաղեցնում է բարձրագույն դատարանի ղեկավարի պաշտոնը։ Այս պաշտոնը նրան առաջ է մղել այն ժամանակվա ձախակողմյան Սիրիզա կուսակցության վարչակազմը՝ հենվելով Սակելարոպուլուի քաղաքացիական ազատությունների, էկոլոգիական և փոքրամասնությունների խնդիրների, փախստականների իրավունքների նկատմամբ զգայունությունից։

Սակելարոպուլուն պարբերաբար հրատարակվում է գիտական ամսագրերում։ Նա նաև իր ներդրումն է ունեցել «Ֆինանսական ճգնաժամը և շրջակա միջավայրի պաշտպանությունը պետական խորհրդի իրավասության շրջանակներում» գրքում (հուն․՝ Οικονομική κρίση και προστασία του περιβάλλοντος στη νομολογία του Συμβουλίου της Επικρατείας), Փափազիսիս հրատարակություն։

«Արիս Սալոնիկի»-ի աջակիցներից է։

Առաջադրում նախագահի պաշտոնում

2020 թվականի հունվարի 15-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Կատերինա Սակելարոպուլուին առաջադրել է Հունաստանի նախագահի պաշտոնում։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ποια είναι η Κατερίνα Σακελλαροπούλου (հուն.)Η Καθημερινή, 2020.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Κατερίνα Σακελλαροπούλου: Η πρώτη γυναίκα υποψήφια ως Πρόεδρος της Δημοκρατίας (հուն.)Έθνος, 2020.
  3. 3,0 3,1 BiblioNet
  4. 4,0 4,1 4,2 http://www.presidency.gr/proedros/
  5. quirinale.it (իտալ.)
  6. Prezidentka sa stretla s gréckou prezidentkou a premiérom (словацк.) — 2022.
  7. «Parliament to elect Greece's first woman president». France 24 (անգլերեն). 2020 թ․ հունվարի 22. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  8. «Πρόεδρος της Δημοκρατίας εξελέγη η Αικατερίνη Σακελλαροπούλου, του Γιώργου Σ. Μπουρδάρα | Kathimerini». www.kathimerini.gr. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  9. 9,0 9,1 «Ποια είναι η πρώτη γυναίκα πρόεδρος του ΣτΕ, Αικατερίνη Σακελλαροπούλου». www.news.gr. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  10. «Όλα τα ονόματα των προέδρων και αντιπροέδρων των Ανωτάτων Δικαστηρίων». www.iefimerida.gr. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  11. https://www.theguardian.com/world/2020/jan/16/greece-first-female-president-katerina-sakellaropoulou-kyriakos-mitsotakis
  12. «Αικατερίνη Σακελλαροπούλου». www.biblionet.gr. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  13. «Νέα Πρόεδρος της Δημοκρατίας: Η σχέση της Κατερίνας Σακελλαροπούλου με τη Θεσσαλονίκη». www.metrosport.gr. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  14. «Greek PM taps top female judge as country's president». Reuters. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  15. «Greek PM Taps Top Female Judge as Country's President». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
Նախորդող
Նիկոլաոս Սաքելարիու
Հունաստանի պետական խորհրդի նախագահ
Կատերինա Սակելարոպուլու

2018-այժմ
Հաջորդող
-
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատերինա Սակելարոպուլու» հոդվածին։