Սա յուրահատուկ, բնական կատուների ցանկ է։
Հայտնի կատուներ
Քաղաքականության մեջ
Կանադա
Ռուսաստան
- Բարսիկ, Բարնաուլի քաղաքապետի կատուն։ Բարսիկը հայտ է ներկայացրել 2018 թվականին Ռուսաստանի հաջորդ նախագահը դառնալու համար Barsik has announced his bid to become Russia’s next president in 2018.:
Թայվան
- Տինկ Տինկ և Ահ Ցայ, Թայվանի նախագահ Ցայ Ինգ-Վենին պատկանող կատուներ
Մեծ Բրիտանիա
- Կատմանդու, «Պաշտոնական Monster Raving Loony» կուսակցության նախագահը 1999-2002 թվականներին
- Ֆրեյա, Լարի անունով կատվի հետ միասին ստանձնել է գլխավոր մուկ բռնողի պաշտոնը 2012-2014 թվականներին
- Համֆրի, ստանձնել է գլխավոր մուկ բռնողի պաշտոնը 1989-97 թվականներին
- Լարի, ստանձնել է գլխավոր մուկ բռնողի պաշտոնը 2011 թվականի փետրվարից սկսած
- Փալմերսթոն, մուկ բռնողների արտաքին կապերի գրասենյակի տնօրենը 2016 թվականի ապրիլից
- Պետա, ստանձնել է գլխավոր մուկ բռնողի պաշտոնը 1964 թվականի սկզբին
- Սիբիլ, ստանձնել է գլխավոր մուկ բռնողի պաշտոնը 2007-2009 թվականներին
- Ուիլբերֆորս, ստանձնել է գլխավոր մուկ բռնողի պաշտոնը Բրիտանիայի վարչապետների ենթակայության տակ
ԱՄՆ
- Հենկ, Մեյն կուն ցեղատեսակի կատու, ով 2012 թվականի ընտրությունների ժամանակ առաջադրվել է որպես ԱՄՆ-ի Սենատի անդամ
- Սթաբս, 1997 թվականին Ալյասկայի Տալկիտնա գյուղաքաղաքի քաղաքապետ (որպես չցուցակագրված, ոչ պաշտոնական թեկնածու)
Համացանցում
- Լիլ Բանի Սյու Ռուքս (ԱՄՆ), երկոտանի նապաստակ-կատու, ով հայտնի է դարձել որպես ոգեշնչման խորհրդանիշ
- Կլեպտո Փոշոտ (ԱՄՆ), վատ համբավ ունեցող կատու, ով հայտնի է իր թալանումներով
- Նիկի (FamousNiki), ինտերներ հայտնիություն, ով հայտնի է իր մարդանման պահվածքով, դիմական արտահայտությամբ, լուսանկարներում և վիդեոներում իր դիրքերով
- Ստեղնաշարային կատու (ԱՄՆ), ինտերներ հայտնիություն
- Լիլ Բաբ (ԱՄՆ), «Lil Bub & Friendz» նախագծի աստղ
- Մարու (Ճապոնիա), դեպի բոքսը տածած իր սիրով հայտնի կատու
- N2 (2000-2014), խոսող կատու, ով հայտվել է «Կենդանիների աշխարհ» հաղորդման «My Pet's Gone Viral» հատվածում
- Հենրի անունով սև կատուն (ֆր.՝ Henri, le Chat Noir), բազմաթիվ ֆիլմերում նկարահանված «էքզիստենցիալիստ» կատու
- Սոքինգթոն, կատու, որ հայտնի է Twitter-ի իր միկրոբլոգներում կատարած գրառումներով
- Տարա, Կալիֆոռնիայի Բեյքերսֆիլդ քաղաքից ընտանեկան կատու, ով փրկել է տասնչորսամյա մի տղայի կյանք շան հարձակումից 2014 թվականին
- Տատիանա Անժելա Լենսբարի Ռոմանով, Ալեքսանդր Սիլբերի կատուն, ով @ifeelkitty ինստագրամյան էջի «աստղն» է
- Զո կատու, Ամերիկայի հոգեթերապիայի ասոցիացիայի անդամ
Ֆիլմերում և հեռուստատեսության մեջ
- Ջոնս, Օտարը ֆիլմում փրկվածներից մեկը
- Մորիս, կատուների կերի 9Lives բրենդի գովազդի գատուն
- Օրանժ, Նախաճաշ Թիֆանիի մոտ ֆիլմուկմ նկարահանված կատու
- Պալմեր, դեր է տանում «Աշխարհի ամենահարուստ կատուն» ֆիլմում
Գրականության մեջ
- Բոբ, շիկակարմիր կատու, որին վնասված վիճակում գտել և պահել է Ջեյմս Բոուենը 2007 թվականին։ Բոբի և Բոուենի համատեղ արկածները Լոնդոնի փողոցներում դարձել է 2012 թվականին հրատարակված «A Street Cat Named Bob: How One Man And His Cat Found Hope On The Streets» գրքում
- Կասպեր, արու տնային կատու, ով ճանապարհորդում էր Պլիմուտով համար 3 ավտոբուսով։ Դրանով նա ոգեշնչման աղբյուր է հանդիսացել «Կասպեր անունով ճանապարհորդող կատուն» գրքի համար
- Էնրիետա, New York Times-ի արտաքին թղթակից Քրիստափոր Վրենի կողմից «The Cat Who Covered the World» գրքում լուսաբանված կատուն
Ծանոթագրություններ