Կարլ Ֆրիդրիխ Շինկել
գերմ.՝ Karl Friedrich Schinkel |
---|
|
Ծնվել է | մարտի 13, 1781(1781-03-13) |
---|
Ծննդավայր | Նոյրուպին, Արևելյան Պրիգնից Ռուպին, Բրանդենբուրգ, Գերմանիա |
---|
Մահացել է | հոկտեմբերի 9, 1841(1841-10-09) (60 տարեկան) |
---|
Մահվան վայր | Բեռլին, Պրուսիա |
---|
Գերեզման | Դորթեենշտադտի գերեզմանատուն |
---|
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
---|
Կրթություն | Bauakademie? և Evangelisches Gymnasium zum Grauen Kloster? |
---|
Ազդվել է | David Gilly? |
---|
Երկեր | Glienicke Palace?, Alte Nazarethkirche (Berlin-Wedding)?, Elisabethkirche?, Schlossbrücke?, Շարլոտենհոֆ, Երկաթե խաչ, Neuer Pavillon? և Բեռլինի դրամատիկական թատրոն |
---|
Մասնագիտություն | ճարտարապետ, նկարիչ, քաղաքաշինարար, համալսարանի դասախոս, general contractor, գծանկարիչ և գծանկարիչ |
---|
Ամուսին | Susanne Schinkel? |
---|
Ծնողներ | հայր՝ Cuno Christian Schinkel? |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Անդամություն | Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, Սուրբ Ղուկասի ակադեմիա, Դիզայնի ազգային ակադեմիա, Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտ, Վիեննայի գեղարվեստի ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Պրուսիայի արվեստի ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
---|
Երեխաներ | Elisabeth von Wolzogen? |
---|
Karl Friedrich Schinkel Վիքիպահեստում |
Շինկել Կարլ Ֆրիդրիխ (գերմ.՝ Karl Friedrich Schinkel, մարտի 13, 1781(1781-03-13), Նոյրուպին, Արևելյան Պրիգնից Ռուպին, Բրանդենբուրգ, Գերմանիա - հոկտեմբերի 9, 1841(1841-10-09), Բեռլին, Պրուսիա), գերմանացի ճարտարապետ, նկարիչ։ Համարվում է գերմանական ճարտարապետության «ռոմանտիկ պատմականության» առաջնորդը։
Կենսագրություն
Կարլ Ֆրիդրիխ Շինկելը ծնվել է լյութերական եկեղեցու ավագ սարկավագի ընտանիքում։ 1795 թվականին՝ հոր մահից հետո, տեղափոխվել է Բեռլին, որտեղ սովորել է ճարտարապետություն Գիլլի եղբայրների ղեկավարությամբ նրանց կողմից հիմնադրված Ճարտարապետության ակադեմիայում (1798-1800), միաժամանակ ճենապակու գործարանում աշխատել է որպես նկարիչ։ 1803-1805 թվականներին այցելել է Իտալիա և Ֆրանսիա, ավելի ուշ՝ 1826 թվականին եղել է Անգլիայում։
Սկզբնական շրջանում Շինկելն զբաղվել է գեղանկարչությամբ․ նկարել է բնանկարներ, պատմական տեսարաններ, ստեղծել լանդշաֆտների բազմաթիվ տրամանկարներ և համայնապատկերներ։ 1811 թվականին դարձել է գերմանացի առաջին վիմագրողը։
XIX դարի գերմանական ճարտարապետության ուշ կլասիցիզմի նշանավոր ներկայացուցիչ Շինկելը ձգտել է կոմպոզիցիաների լակոնիկ մոնումենտալության, Դրամատիկական թատրոն (1819-1921), Հին թանգարան (1824-1828), բոլորը՝ Բեռլինում։ Կյանքի վերջին տարիներին հրաժարվելով կլասիցիզմի և գոթիկայի ձևերից՝ կանխագուշակել և կիրառել է ռացիոնալիզմի որոշ սկզբունքներ (Շինարարական ակադեմիայի շենքը Բեռլինում, 1831-1835)։ Հանդես է եկել նաև որպես ճարտարապետության տեսաբան։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Karl Friedrich Schinkel (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118607782 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Шинкель Карл Фридрих // Большая советская энциклопедия (ռուս.): / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Staatshandbuch des Großherzogtums Sachsen Weimar-Eisenach für das Jahr 1840 — Weimar: 1840.
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 508)։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|