Կելտական շրջաններ կամ կելտական ազգեր (անգլ.՝ Celtic nations), տարածքներ ժամանակակից Եվրոպայում, որոնք բնակեցված են կելտական մշակույթի և կելտական լեզուների կրողներով։ Այդպիսին են համարվում հետևյալ 6 տարածքները՝ Բրետան (Breizh), Կոռնուոլը (Kernow), Իռլանդիան (Eire), Մեն կղզին (Mannin), Շոտլանդիան (Alba) և Ուելսը (Cymru): Այս տարածքներից յուրաքանչյուրում կելտական լեզուներից մեկը խոսվում կամ խոսվել է անցյալում։ Բացի այդ, Պիրենեյան թերակղզու հյուսիսային մասի տարածքները, ինչպիսին Գալիսիան է, երբեմն համարվում են նաև կելտական՝ տարածաշրջանի եզակի մշակույթի պատճառով, սակայն ժամանակակից ժամանակներում կելտական լեզուներով այնտեղ չեն խոսում։ Մինչև Հռոմեական կայսրության և գերմանական ցեղերի ընդլայնումը, Արևմտյան Եվրոպայի մեծ մասը եղել է Կելտական։
Վեց կելտական շրջաններ
Այս վեց շրջաններից յուրաքանչյուրն ունի կելտական խմբի իր լեզուն, սակայն ներկայումս Կոռնուոլում և Մեն կղզում դրանք այլևս չեն օգտագործվում որպես հաղորդակցության լեզուներ։ Ստորև բերված աղյուսակը ցույց է տալիս կելտական շրջաններից յուրաքանչյուրի բնակչությունը, ինչպես նաև այն մարդկանց թիվն, ովքեր կարող են խոսել կելտական լեզուներով։ Կելտական շրջաններում ապրող մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 18,584,000 մարդ, որոնցից մոտավորապես 2,882,100-ը խոսում են կելտական լեզուներով։
Կելտական շրջաններ (Ինչպես սահմանում է Կելտական լիգան)
Կելտական շրջանների անունները և հարակից տերմինները տարբեր կելտական լեզուներով և անգլերենով
«Հայերեն»
Անգլերեն (English)
Իռլանդերեն (Gaeilge)
Գելական շոտլանդերեն (Gàidhlig)
Մեներեն (Gaelg)
Վալլիերեն (Cymraeg)
Կոռներեն (Kernewek)
Բրետոներեն (Brezhoneg)
Իռլանդիա
Ireland
Éire
Èirinn
Nerin
Iwerddon
Iwerdhon
Iwerzhon
Շոտլանդիա
Scotland
Albain
Alba
Nalbin
yr Alban
Alban
Alban/Skos
Մեն կղզի
Mann Isle of Man
Manainn Oileán Mhanann
Manainn Eilean Mhanainn
Mannin Ellan Vannin
Manaw Ynys Manaw
Manow Enys Vanow
Manav Enez Vanav
Ուելս
Wales
an Bhreatain Bheag
a' Chuimrigh
Bretyn
Cymru
Kembra
Kembre
Կոռնուոլ
Cornwall
an Chorn
a' Chòrn
y Chorn
Cernyw
Kernow
Kernev
Բրետան
Brittany
an Bhriotáin
a' Bhreatainn Bheag
y Vritaan
Llydaw
Breten Vian
Breizh
Մեծ Բրիտանիա
Great Britain
an Bhreatain Mhór
Breatainn Mhòr
Bretyn Vooar
Prydain Fawr
Breten Veur
Breizh Veur
Կելտական շրջաններ
Celtic nations
náisiúin Cheilteacha
nàiseanan Ceilteach
ashoonyn Celtiagh
gwledydd Celtaidd
broyow Keltek
broioù Keltiek
Կելտական լեզուներ
Celtic languages
teangacha Ceilteacha
cànain/teangan Cheilteach
çhengaghyn Celtiagh
ieithoedd Celtaidd
yethow Keltek
yezhoù Keltiek
Կալտական ինքնություն
Կելտական շրջանների միջև կապերը պահպանվում են տարբեր համատեքստերում, ինչպիսիք են քաղաքականությունը, մշակույթը, լեզուն և սպորտը։
Կելտական լիգան քաղաքական կազմակերպություն է, որը պաշտպանում է քաղաքական, լեզվական, մշակութային և սոցիալական իրավունքները, որոնք ազդում են մեկ կամ մի քանի կելտական ժողովուրդների վրա։
Կելտական կոնգրեսը ոչ քաղաքական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1917 թվականին, որը ձգտում է խթանել կելտական մշակույթն ու լեզուները, պահպանել մտավոր կապը և սերտ համագործակցությունը կելտական ժողովուրդների միջև։
Կելտական մշակութային փառատոնները ներառում է՝ Interceltique de Lorient-ը (Բրետան), Pan Celtic Փառատոնը (Իռլանդիա), National Celtic Փառատոնը (Ավստրալիա), Celtic Media փառատոնը (կելտական ժողովուրդների ֆիլմերի ցուցադրություն) և Eisteddfod փառատոնը (Ուելս)։
Հին կելտերի տարածքներ
Երկաթի դարաշրջանում կելտերը մեծ մասամբ ընդլայնվել են դեպի՝ Արևմտյան և Կենտրոնական Եվրոպա։ Մայրցամաքային կելտական լեզուները մահացել են վաղ միջնադարում, և կելտերի մշակութային առանձնահատկությունները, ավանդույթները, որոնք մեծ հաշվով փոխանցվում էին բանավոր, կորել են։ Դրան նպաստել է նաև այն փաստը, որ կաթոլիկ եկեղեցին նույնպես պայքարել է Կելտական հեթանոսության դեմ։ Քանի որ այս տարածքներն այժմ չունեն Կելտական լեզուներ, դրանք ներառված չեն Կելտական շրջաններում։ Այնուամենայնիվ, այս տարածքներից ոմանք ունեն շարժումներ, որոնք պնդում են իրենց Կելտական ինքնությունը։
Իբերիական թերակղզի
Պիրենեյան թերակղզին կելտական մշակույթի մեծ ազդեցություն կրած տարածքն է, հատկապես Գալլեցիայի հնագույն շրջանները (գտնվում է մոտավորապես ժամանակակից հյուսիսային Պորտուգալիայում և Լեոնում, Աստուրիայում և Գալիցիայում և Իսպանիայում) և Կանտաբրիա։ Այս շրջանները բնակեցված են եղել ենթադրաբար կելտական ցեղերով՝ գալեկները, աստուրացիները, կանտաբրասները, լուզիտանացիները և կելտերը, որոնցից սերում էին համապատասխանաբար ժամանակակից գալիացիները, աստուրացիները, կանտաբարացիները, ինչպես նաև հավանական է որ պորտուգալացիները։ Իռլանդական «Իռլանդիայի գրավման գիրքը» (իռլանդերեն. Leabhar Gabhála Éireann) լեգենդը պատմում է, որ տասներորդ դարում Գալեսիան այն կետն էր եղել որտեղից Գալեկները նավարկել են Իռլանդիան նվաճելու համար։
Celtic-World.Net - Տարբեր տեղեկություններ կելտական մշակույթի և երաժշտության մասին
Ծանոթագրություններ
↑«Who were the Celts? … Rhagor». Amgueddfa Cymru – National Museum Wales (անգլերեն). 2007 թ․ մայիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 10-ին.
↑Beresford Ellis, Peter The Story of the Cornish Language. — Tor Mark Press, 1990, 1998, 2005. — С. 20—22. — ISBN 0-85025-371-3
↑Note: The flag of the Republic of Ireland is used by the Republic of Ireland itself (which considers Northern Ireland illegally occupied territory), the Celtic League, Irish nationalists domestic and abroad, pan-Celticists generally, and even all-Ireland sports teams that include Northern Irish members, as the flag of Ireland as a whole. This usage is controversial to British Unionists and their supporters, and may be be seen as inflammatory by some neutral parties, but it nevertheless the common custom. A number of alternative flags have been suggested by various groups over many decades, the most common being a golden Celtic harp on a green background, the old flag of the Irish Free State, but none are widely used in Irish or Celtic nationalism.
↑ 9,09,1The figure for from the Northern Ireland 2001 Census is somewhat ambiguous, as it covers people who have «some knowledge of Irish». Out of the 167,487 people who claimed to have «some knowledge», 36,479 of them could only understand it spoken, but couldn’t speak it themselves.
↑The most recent census (2001) shows about 270,000 speakers. The site oui au bretonԱրխիվացված 2017-03-16 Wayback Machine estimates a yearly decline of about 10,000 speakers, suggesting a number of about 200,000 current speakers. Retrieved 2008-09-24.
↑Effectively extinct as a spoken language in 1777. Language revived from 1904, though remains a tiny 0,1 % percent being able to hold a limited conversion in Cornish.
↑«About the Festival». National Celtic Festival (անգլերեն). 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 20-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)