Կեոս

Կեոս
Տեսակտիտաններ
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռարական
ՀայրՈւրանոս
ՄայրԳեա
ԱմուսինՓեբե
ԶավակներԱստերիա, Լատոնա, Lelantos?, Aphirape? և Լետո

Կեոս (հին հունարեն՝ Κοῖος, Կոյոս, թարգմանաբար՝ "հարց, հարցադրում"), Տիտան հունական դիցաբանությունում, Ուրանոսի և Գեայի հսկա որդի։ Նրա համարժեք կերպարը Լատինական դիցարանում Պոլյուսն է, երկնային կամարը պահող սյունի մարմնավորում ում շուրջը պտտվում է երկնակամարը։

Դիցաբանությունում

Ինչպես և մյուս տիտանները Կեոսը չուներ զգալի դեր հին հունական կրոնում, նա հայտնվում է միայն տիտանների ցանկում, սակայն կարևոր դեր է ունեցել, որպես հետնորդների ծնող։ Իր քրոջ, Փեբեյի հետ միասին, դարձել են Լետոյի և Աստերիայի ծնողները։ Լետոն իր հերթին Զևսի (տիտաններ Կռոնոսի և Հռեայի որդին) հետ ծնել են Արտեմիսին և Ապոլլոնին։

Կեոսին վերագրվում էր ռացիոնալ մտածելակերպ, իսկ նրա կնոջը, Փեբեյին կանխագուշակման կարողությունը, այսպիսով զույգը միասին տիրապետում էր տիեզերքում բոլոր գիտելիքներին։ Մյուս տիտանների հետ միասին Կեոսը մարտնչում էր Զևսի և մյուս Օլիմպոսի աստվածների դեմ Տիտանոմախայի ժամանակ։ Պատերազմում պարտություն կրելուց հետո Կեոսը իր եղբայրների հետ բանտարկվեց Տարտարոսում։ Ավելի ուշ Կեոսը խելագարվում է, ազատվում իր կապանքներից և փորձում փախչել, սակայն նրան բռնում ու ետ է վերադարձնում Կերբերոսը։

Ծանոթագրություններ

  1. Robert Graves. The Greek Myths, section 14 s.v. Births of Hermes, Apollo, Artemis, and Dionysus
  2. Հեսիոդոսի Թեոգոնիա, 404 ff
  3. Վալերիուս Փլակկուս, "Արգոնավորդներ" 3. 224 ff