Կլայպեդայի համալսարան

Կլայպեդայի համալսարան
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1991
ԱնդամակցությունLithuanian Research Library Consortium?
Երկիր Լիտվա
ՏեղագրությունԿլայպեդա
Կայքku.lt
Կլայպեդայի համալսարան (Լիտվա)##
Կլայպեդայի համալսարան (Լիտվա)
Կլայպեդայի համալսարան, Լիտվա
 Klaipėda University Վիքիպահեստում

Կլայպեդայի համալսարան (լիտ.՝ Klaipėdos universitetas, KU, ԿՀ), Արևմտյան Լիտվայի Կլայպեդա քաղաք-նավահանգստի պետական գլխավոր համալսարանը։

Պատմություն

Համալսարանը ձևավորվել է 1991 թվականի հունվարի 1-ին Սեյմի որոշմամբ Լիտվական ԽՍՀ խոշոր բուհերի մասնաճյուղերի հիման վրա, որոնք մինչ այդ գործել էին Կլայպեդայում։ Առաջին ընդունելությունը կազմել է 1,8 հազար ուսանող երեք ֆակուլտետներում՝ բնական-հումանիտար, ծովային և մանկավարժական։ 2014 թվականին համալսարանում հաշվվում են 5,3 հազար ուսանող և 630 աշխատակից (2013), համալսարանն առաջարկում է բակալավրի աստիճան 58 գիտաճյուղում, մասնագետ՝ 3, մագիստրոս՝ 56 գիտաճյուղում, դոկտոր՝ 10։ 1995 թվականին համալսարանում ստեղծվել է ուսանողական խորհուրդ։ Հիմնականում ուսուցումն իրականացվում է լիտվերեն։ 2010 թվականին բացվել է եվրոպական հետազոտությունների մագիստրոսական ծրագիր (European studies), որտեղ դասավանդումը կարող է իրականացվել անգլերեն։ 2015 թվականից սկսվել է բակալավրի ընդունելություն ռուսերենով։ Համալսարանը խրախուսում է ուսանողների ճկունությունը, այդ իսկ պատճառով Erasmus+ ծրագրի շրջանակում համագործակցության համաձայնագիր է կնքված տարբեր երկրների համալսարանների հետ՝ Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Մեծ Բրիտանիա, Էստոնիա, Իսպանիա, Իսլանդիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Մալթա, Նորվեգիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Ռումինիա, Ֆրանսիա, Սլովակիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Թուրքիա, Գերմանիա։ Ամեն տարի համալսարանում սովորում են մոտավորապես 80 օտարերկրացի ուսանող։ Համալսարանի մոտ 120 ուսանող մեկ կամ երկու կիսամյակ գնում կամ գալիս են սովորելու արտասահմանում։ Աշխարհում համալսարանը ճանաչման է հասել Ժուվեդրա (Ճայ) պարային խմբի շնորհիվ, որը բազմիցս առաջին տեղ է գրավել լատինամերիկյան պարերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։

Ղեկավար մարմին

Ղեկավարման հիմնական մարմիններն են Խորհուրդը, Սենատը և համալսարանի ռեկտորը։ Ռեկտորին ենթական են երեք պրոռեկտոր՝ գիտական պրոռեկտոր, ուսումնական պրոռեկտոր և ենթակառուցվածքների ու զարգացման պրոռեկտոր։

Կառուցվածք

Ներկայումս համալսարանն ունի 5 ֆակուլտետ, 5 ինստիտուտ և 1 ակադեմիա.

Ֆակուլտետներ

  • Ծովային տեխնոլոգիաներ և բնական գիտություններ,
  • մանկավարժական և հումանիտար գիտություններ,
  • սոցիալական գիտություններ,
  • բժշկություն,
  • արվեստ։

Ինստիտուտներ

  • Ծովային,
  • շարունակական կրթության,
  • Բալթյան ծովեզերքի շրջակայքի նախագծման և հետազոտությունների ինստիտուտ,
  • Բալթյան տարածաշրջանի հնագիտության և պատմության ինստիտուտ,
  • մեխատրոնիկա։

Ակադեմիա

  • Արվեստի։

Համալսարանի ռեկտորներ

Պատվավոր դոկտորներ

Ծանոթագրություններ

  1. https://web.archive.org/web/20200923154928/https://www.lmba.lt/apie-lmba/nariai — 2015.
  2. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  3. «NORTHERN EUROPE - SHIPPING, MARITIME, LOGISTICS, SUPPLY CHAIN EDUCATION AND TRAINING». EduMaritime.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
  4. «About the University...». Klaipėda University. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 1-ին.
  5. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  6. «KLAIPĖDA UNIVERSITY AT KLAIPĖDA, LITHUANIA». EduMaritime.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլայպեդայի համալսարան» հոդվածին։