Կլեմենտինա Չերչիլ անգլ.՝ Clementine Churchill | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1885 |
Ծննդավայր | Մայֆեր, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1977 (92 տարեկան) |
Մահվան վայր | Նայթսբրիջ |
Գերեզման | Սուրբ Մարտինի եկեղեցի |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Կրթություն | Բերքհամստեդի դպրոց |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Ուինսթոն Չերչիլ |
Ծնողներ | հայր՝ Ջորջ Միդլթոն և Հենրի Մոնտեգյու Հոզիեր, մայր՝ Հենրիետա Բլանշ Օգիլվի |
Զբաղեցրած պաշտոններ | Միացյալ Թագավորության վարչապետի կին և Լորդերի պալատի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ռենդոլֆ Չերչիլ, Մերիգոլդ Ֆրենսիս Չերչիլ, Մերի Սոումս, Դիանա Չերչիլ և Սարա Չերչիլ |
Clementine Churchill Վիքիպահեստում |
Կլեմենտինա Օգիլվի Սփենսեր-Չերչիլ, բարոնուհի Սփենսեր-Չերչիլ (անգլ.՝ Clementine Ogilvy Spencer-Churchill, Baroness Spencer-Churchill, օրիորդական ազգանունը՝ Հոզիեր, ապրիլի 1, 1885, Մայֆեր, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 12, 1977, Նայթսբրիջ), Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի կինը։ Բրիտանական կայսրության Մեծ խաչի միաբանության տիկին է։
Ծնվել է 1885 թվականի ապրիլի մեկին։ Պաշտոնապես պաշտոնաթող գնդապետ Հենրի Մոնտեգյու Հոզիերի և լեդի Բլանշ Հենրիետա Օգիլվիի դուստրն է, սակայն հավանական հայրության վերաբերյալ կան այլ տարբերակներ ևս։ Ուինսթոն Չերչիլի հետ Կլեմենտինան ծանոթացել է 1904 թվականին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եղել է «Ռուսաստանի Կարմիր խաչի հիմնադրամի» ("Aid to Russia Fund") նախագահ, որը գործել է 1941-1951 թվականներին և մեծ օգնություն է ցուցաբերել Խորհրդային միությանը դեղամիջոցներով, հիվանդանոցների համար սարքավորումներով, սննդով։ Ամբողջ պատերազմի ընթացքում տիկին Չերչիլի «Ռուսաստանի օգնության հիմնադրամը» ընդհանուր առմամբ հավաքել է ավելի քան 8 միլիոն բրիտանական ֆունտի արժեքով միջոցներ (այժմյան փողերով մոտավորապես 200 միլիոն)։
1945 թվականի մարտին խորհրդային Կարմիր խաչի հրավերով Կլեմենտինա Չերչիլն ժամանել է ԽՍՀՄ և այցելել Լենինգրադ, Ստալինգրադ, Դոնի Ռոստով, Կիսլովոդսկ, Պյատիգորսկ, Օդեսա, Յալթա և այլ քաղաքներ։ Ղրիմից Օդեսայով Կլեմենտինա Չերչիլը գնացել է Մոսկվա, որտեղ նրան պարգևատրել են Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, այստեղ նա նշել է Հաղթանակի օրը։
Կլեմետինա Չերչիլը մայիսի 9-ին մոսկովյան ռադիոյով հանդես է եկել Չերչիլի բաց ուղերձով՝ ուղղված Ստալինին։
Թաղվել է Բլեյդոնի Սուրբ Մարտինի եկեղեցու գերեզմանոցում (Օքսֆորդշիրի կոմսություն) ամուսնու, երեխաների և մյուս Չերչիլների կողքին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեմենտինա Չերչիլ» հոդվածին։ |
|