Կլյուչևսկայա Սոպկա

Կլյուչևսկայա Սոպկա
Տեսակլեռ և հրաբուխ
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային միավորՈւստ-Կամչատսկի շրջան
ԼեռնաշղթաKljoetsjevskaja volcanic group?
Բարձրությունը ծովի մակարդակից4800 մետր
Հարաբերական
բարձրություն
4649 մետր
Նյութանդեզիտ
Սմիթսոնիան կոդ300260
Կլյուչևսկայա Սոպկա (Ռուսաստան)##
Կլյուչևսկայա Սոպկա (Ռուսաստան)

Կլյուչևսկայա Սոպկա (ռուս.՝ Ключевская Сопка), գործող հրաբուխ Կամչատկայի թերակղզում։ Առավել բարձր (4750 մ) և ամենաակտիվ հրաբուխն Է Եվրասիայում։ Կազմված Է բազալտային, մասամբ՝ անդեզիտային լավաներից, վերին մասում՝ փուխր նյութերից։ 270 տարում տեղի Է ունեցել ավելի քան 50 ուժեղ ժայթքում։ Կլյուչևսկայա Սոպկայի գագաթին կան սառցադաշտեր, ստորոտին՝ Կլյուչի ավանում, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունքի հրաբխագիտության համալսարանի հրաբխագիտական կայանը։

Անվանում

«Սոպկա» հասարակ բառը Հեռավոր Արևելքում գործածվում է անտառազուրկ գագաթի իմաստով։ Որոշիչը տրվել է XVIII դարի կեսերին՝ ստորոտին գտնվող Կլյուչի գյուղի անունով։

Ծանոթագրություններ

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլյուչևսկայա Սոպկա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 483