Կյոտուկեյն նորվ.՝ Kautokeino | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||||
Մտնում է | Ֆինմարք ֆյուլքե | ||||
Վարչկենտրոն | Կյոտուկեյն | ||||
ԲԾՄ | 319 մետր | ||||
Հիմնական լեզու | Բուկմոլ, Հյուսիսսաամերեն | ||||
Պաշտոնական լեզուներ | բուկմոլ և Հյուսիսսաամերեն | ||||
Բնակչություն (2007) | 2947 | ||||
Տարածք | 9708.13 | ||||
Հիմնադրված է | 1851 թ. | ||||
Սահմանակցում է | Ալտա Ֆլորեստա, Կարասիոկ, Նորդռեիսա, Քվենանգեն, Էնոնտեկիյո և Ինարի | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 2011 | ||||
Անվանված է | Kautokeino? | ||||
kautokeino.kommune.no | |||||
Կյոտուկեյն (նորվ.՝ Kautokeino), կոմունա (համայնք) Նորվեգիայի Ֆինմարք ֆյուլքեյում (մարզում)։ Կոմունայի վարչական կենտրոնը Կյոտուկեյն քաղաքն է։ Պաշտոնական լեզուն համարվում է Բուկմոլը և Հյուսիսսաամերենը։ Զբաղեցնում է 9708.13 կմ² տարածք։
Կյոտուկեյնում է գտնվում Սաամական բարձրագույն դպրոցը, որը դասվում է Նորվեգիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքին։
1852 թվականին Կյոտուկեյնում տեղի ունեցավ սաամների զինված ապստամբություն ընդդեմ տեղական նորվեգական իշխանությունների։ 2008 թվականին այդ իրադարձության մասին նկարահանվեց ֆիլմ։
2012 թվականի մարտի 26-ից 29-ը Կյոտուկեյնի Սաամական բարձրագույն դպրոցում տեղի ունեցավ տեղաբնիկ ժողովուրդների լրագրողների միջազգային համաժողով։ Համաժողովի ընթացքում կազմակերպվեցին դասախոսություններ տեղաբնիկ ժողովուրդների լեզուներով լրատվություն մատուցող լրատվամիջոցների աշխատանքի վերաբերյալ։ Մասնակցեցին ավելի քան 10 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մոնակոյի Ալբեր II իշխանը:.
Կյոտուկեյն կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա՝ կենտրոնական մասում պատկերված է դեղին գույնի սաամական պատմական վրան։
Համաձայն 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Կյոտուկեյն կոմունայում բնակվում է 2947 մարդ։ Վերջին 60 տարում բնակչության թվաքանակի նվազում է գրանցվել։
Կյոտուկեյն կոմունանյի տնտեսության հիմնական ճյուղերն են նավագնացությունն ու ձկնաարդյունաբերությունը։