Կոալա | |
Կոալա | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Վերնադաս | Չորքոտանիներ (Tetrapoda) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Diprotodontia |
Ենթակարգ | Vombatiformes |
Ընտանիք | Phascolarctidae |
Ցեղ | Phascolarctos |
Տեսակ | Կոալա (P. cinereus) |
Միջազգային անվանում | |
Phascolarctos cinereus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Կոալա (լատին․՝ Phascolarctos cinereus, պարկավոր արջ), մագլցող պարկավորների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Մարմնի երկարությունը 60-82 սմ է, կշիռը՝ 5-16 կգ։ Սնվում է էվկալիպտի տերևներով։ Ավստրալիայի ամենահայտնի կենդանիներից մեկն է։ Չնայած նրան, որ տեսքով նմանվում է արջին՝ պատկանում է այն դասին, որի մեջ մտնում է օրինակ կենգուրուն։
Կոալա անունը գալիս է gula բառից, որը օգտագործվում է դարուկ լեզվի մեջ (համարյա անհետացած լեզու, որը պատկանում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի տարածքում ապրող բնիկներին)։ Թեև ու ձայնավորն սկզբում անգլերեն գրվում էր ինչպես «oo» (ինչպես օրինակ՝ coola և koolah բառերում), հետո դարձավ «օա», հնարավոր՝ է սխալի պատճառով։
Ցեղի Phascolarctos անունն առաջացել է հունարեն phascolos (պայուսակ) և arktos (արջ) բառերից։
Թեև խոսքը արջի մասին չէ, անգլերեն խոսող բնակիչները 18-րդ դարի վերջում անվանեցին կոալա արջ՝ արջի հետ նմանության պատճառով։ Մյուս անուններն են օրինակ՝ «ծառերի արջ» կամ «բնիկ արջ»։ Կոալա անունը գալիս է gula բառից, որը օգտագործվում է դարուկ լեզվի մեջ (համարյա անհետացած լեզու, որը պատկանում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի տարածքում ապրող բնիկներին)։ Թեև ու ձայնավորն սկզբում անգլերեն գրվում էր ինչպես «oo» (ինչպես օրինակ՝ coola և koolah բառերում), հետո դարձավ «օա», հնարավոր՝ է սխալի պատճառով։
Ցեղի Phascolarctos անունն առաջացել է հունարեն phascolos (պայուսակ) և arktos (արջ) բառերից։
Թեև խոսքը արջի մասին չէ, անգլերեն խոսող բնակիչները 18-րդ դարի վերջում անվանեցին կոալա արջ՝ արջի հետ նմանության պատճառով։ Մյուս անուններն են օրինակ՝ «ծառերի արջ» կամ «բնիկ արջ»։
Կոալաները երկար ականջներով և ոտքերով ամրակազմ կենդանիներ են։ Նրանց առջևի երկու մատները ավելի զարգացած են։ Այդ մատները իրենց երկար և սուր ճանկերի հետ օգնում են նրանց հեշտ բարձրանալ և շարժվել ծառերի վրա։ Կոալայի մորթին շատ խիտ է և փափուկ, մոխրագույնից շագանակագույն երանգներով։ Որովայնը և ականջներին աճող երկար մազերը սպիտակ են։
Ապրում են արևելյան և հարավային Ավստրալիայի ափամերձ տարածքների նվենիների բաց անտառներում, որոնց տերևները նրանց սննդի հիմնական մասն են։ Նաև տարածված են երկրի ներքին շրջաններում։ Հատկապես այն մասերում, որտեղ ավելի խոնավ է։
Իր չափերով կոալայի ուղեղը պարկավորների մեջ ամենափոքրերից մեկն է, նրա քաշը կազմում է մարմնի քաշի 0.2%-ից ոչ ավելին, գանգի խոռոչի մոտ 40%-ը լցված է ողնուղեղային հեղուկով, իսկ գլխուղեղի երկու կիսագնդերը գիտնական Թիմ Ֆլաներիի (անգլերեն՝ Tim Flannery) բնութագրելով, նման են ընկույզի կնճռոտ միջուկի երկու կեսերի, որոնք գտնվում են ուղեղի ցողունի գագաթին և կպած չեն ոչ իրար և ոչ գանգի ոսկորներին։. Ուղեղի այդքան փոքրությունը և այն, որ կոալան չափազանց սակավաշարժ է և օրվա 20 ժամն անց է կացնում քնած վիճակում, բացատրվում է նրանց սննդի միօրինակությամբ։
Կոալաները սնվում են առավելապես գիշերները։ Միջին չափի կոալան օրական ուտում է 500-1100 գրամ տերև։
Էգ կոալան վարում է միայնակ կյանք և ապրում է որոշակի տարածքում, այնտեղից հազվադեպ է հեռանում։ Արուները որոշակի տեղում չեն ապրում, հանդիպելիս հարձակվում են իրար վրա։ Միայն բազմացման շրջանում հավաքվում են մեկ հատ չափահաս արուից և մի քանի էգից կազմված խմբերով։
Զուգավորվում են ծառերի վրա։ 30-35 օրվա հղիությունից հետո ծնվում է միայն մեկ ձագ, որը ծնված ժամանակ ունենում է ընդամենը 15-18մմ երկարություն և մոտ 5.5 գր քաշ։ Ձագը մոր պարկի մեջ մնում է վեց ամիսների ընթացքում, իսկ հետո ևս վեց ամիս մոր մազերից բռնելով ճանապարհորդում է նրա շալակին։
Կոալաները բազմանում են տարվա մեջ 1-2 անգամ։ Էգերի սեռական հասունությունը լինում է 2-3, արուներինը՝ 3-4 տարեկանում։
Ապրում է սովորաբար 12-13 (մինչև 20) տարի։ Անխնա որսի հետևանքով քանակը խիստ կրճատվել է։ Ներկայումս որսն արգելված է և պարկավոր արջի թիվն սկսել է աճել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 201)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոալա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոալա» հոդվածին։ |
|