Բնակավայր | ||
---|---|---|
Կոզանի | ||
հուն․՝ Κοζάνη | ||
Երկիր | Հունաստան | |
Մակերես | 366 կմ² | |
ԲԾՄ | 720 մետր | |
Բնակչություն | ▲42 140 մարդ (2021) | |
Հեռախոսային կոդ | 24610 | |
Փոստային դասիչ | 501 xx (xx=31 or 32) | |
Ավտոմոբիլային կոդ | KZ | |
Պաշտոնական կայք | cityofkozani.gov.gr | |
| ||
Կոզանի (հուն․՝ Κοζάνη), քաղաք Հունաստանի հյուսիսում՝ Մակեդոնիայի շրջանում։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 710 մ բարձրության վրա՝ Վերմիոն և Վուրինոս լեռների միջև ընկած արգավանդ հարթության վրա։ Հարթությունով հոսում է Ալյակմոն գետը։ Քաղաքը գտնվում է Պտղոմայիսից 25 կմ հարավ, Սալոնիկից 105 կմ հարավ-արևմուտք, Աթենքից՝ 307 կմ հյուսիս-արևմուտք։ Համանուն վարչատարածքային միավորի կենտրոնն է։ քաղաքի բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով 41,066 մարդ է։
Կլիման չափավոր ցամաքային է՝ ցուրտ ու չոր ձմեռներով և շոգ ամառներով։ Կոզանին հունական ուղղափառ եկեղեցու Կոզանի մետրոպոլիայի կազմում է գտնվում։
Կոզանիի հյուսիսով է անցնում «Էգնատիոս» ավտոմայրուղին, իսկ 27-րդ ավտոմայրուղին քաղաքը կապում է Պտղոմայիսին։ «Ազգային 3-րդ» ճանապարհով Կոզանին կապվում է Լարիսային, իսկ «Ազգային 4-րդ» ճանապարհով՝ Ալեքսանդրիային։ «Ազգային 20-րդ» ճանապարհը քաղաքը կապում է Յանինա քաղաքին։ Կոզանիից 5 կմ արևելք գտնվում է օդանավակայան։
Քաղաքը հիմնադրվել է 15-րդ դարում՝ Օսմանյան կայսրության տիրապետության շրջանում։ 1746-1750 թվականներին այստեղ դասավանդել է Եվգենի Վուլգարիսը։ Եղել է մշակութային կենտրոն։ Քաղաքում հիմնադրվել է գրադարան, որ ներկայումս էլ համարվում է Հունաստանի երկրորդ ամենամեծ գրադարանը Ազգային գրադարանից հետո։
Բալկանյան առաջին պատերազմի ընթացքում՝ 1912 թվականի հոկտեմբերի 11-ին, քաղաքը գրավել են հունական զորքերը։
Երբ 1941 թվականի ապրիլի 13-ին Գերմանիան ներխուժել է Հունաստան, քաղաքի շրջանում ամբողջ ներխուժման ընթացքում միակ տանկային մարտն է կայացել, որի ժամանակ գերմանական զինված ուժերի 33-րդ գնդի 9-րդ տանկային դիվիզիան կռվել է անգլիական հետախուզական կորպուսի զրահատեխնիկայի դեմ։ Այս մարտում ոչնչացվել են բրիտանական երկու ինքնագնաց և գերմանական չորս տանկ, ինչից հետո անգլիական զորքերը նահանջել են։ 1941 թվականի ապրիլի 14-ին գերմանական ստորաբաժանումները գրավել են Կոզանին։
Կոզանիում են գտնվում Արևմտյան Մակեդոնիայի ΤΕΙ համալսարանը և Արևմտյան Մակեդոնիայի համալսարանը, որոնցում սովորում է մոտ 15,000 ուսանող ամբողջ Հունաստանից և այլ բնակավայրերից։
Տարածքը հայտնի է քրքումի արտադրանքով (կրոկոս, կոզանիս)։ Կոզանիի շրջանում ջերմային էլեկտրակայանները, կիրառելով տեղի գորշ ածուխը (լիգնիտ), արտադրում են երկրի էլեկտրաէներգիայի 80 %-ը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոզանի» հոդվածին։ |
|