Կուրֆյուրստ (գերմ.՝ Kurfürst, բառացի՝ ընտրող-իշխան), Սրբազան Հռոմեական կայսրությունում իշխաններ, որոնք 13-րդ դարից սկսած իրավունք ունեին ընտրելու թագավորին (կայսրին)։ Կուրֆյուրստի իրավունքներն ու առանձնաշնորհումներն իրավականորեն ձևակերպվել են Կառլոս IV-ի 1356 թվականի Ոսկե բուլլայով։ Կայսրության վերացմամբ (1806) դադարեց Կուրֆյուրստի կոլեգիայի գոյությունը։ Ձևականորեն կուրֆյուրստ տիտղոսը պահպանեցին Հեսեն Կասսելի տիրակալները (մինչև 1866)։