Կրեսոս

Կրեսոս
Ծնվել է՝մոտ մ. թ. ա. 596
Մահացել է՝մոտ մ. թ. ա. 546
Վախճանի վայրSardis, Salihli, Մանիսայի մարզ, Թուրքիա
ՏոհմMermnades?
պետական գործիչ
ՀայրԱլիատտ II
ԵրեխաներAtys?

Կրեսոս (հուն․՝ Κροίσος, մ.թ.ա 595-546 թվականներ), Լիդիայի վերջին թագավորը մեր թվարկությունից առաջ 560 թվականից։

Գրավել է փոքրասիական հունական քաղաքները (Եփեսոս, Միլեթ և այլն), նվաճել Փոքր Ասիայի արևմտյան մասը (մինչև Հալիս գետը)։ Պարսից արքա Կյուրոս Բ Մեծի դեմ պատերազմում պարտվել և գերվել է։ Հույն պատմիչների (Հերոդոտոս և ուրիշներ) տեղեկությունների համաձայն, Կրեսոսը դատապարտվել է այրման, սակայն ներում է ստացել Կյուրոսից, հին արևելյան սեպագիր սկզբնաղբյուրների համաձայն՝ մահապատժի ենթարկվել։ Կրեսոսի հարստության մասին լեգենդներ են հյուսվել։ Վկայակոչելով օտար աղբյուրները, Մովսես Խորենացին հայտնում է, որ Կրեսոսին պարտության է մատնել և գերել Հայոց արքա Արտաշես Ա և հրամայել է սպանել, ապա ներում է շնորհել։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրեսոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 685