Հալասլեի բաղադրիչները | |
Հունգարական խոհանոց | |
Ենթատեսակ | ձկնապուր |
Առաջացման երկիր | Հունգարիա |
Halászlé Վիքիպահեստում |
Հալասլե (հունգ.՝ halászlé), ավանդական հունգարական ձկնապուր։ Անունը գալիս է հունգ.՝ hal՝ ձուկ և հունգ.՝ lé՝ արգանակ բառերից։
Հալասլեի պատրաստման համար կտրատած սոխը և մանր կտորներով ձուկը արագ թաթախել կարմիր պղպեղով խոզի յուղի մեջ, վրան լցնել ջուր կամ լոլիկի հյութ և եփել մինչև այն ժամանակ, երբ ձուկը ամբողջովին եփված լինի։ Այս ամենից հետո ապուրը անցկացնել քամիչով։ Ապա ավելացնել ձկան խոշոր կտորները և եփել մինչև պատրաստ լինի։ Հալասլե ապուրը մատուցվում է սպիտակ հացով։