Հակոն VII | |
---|---|
Նորվեգիայի թագավոր | |
Իշխանություն | Նոյեմբերի 25 1905 - սեպտեմբերի 25 1957 |
Թագադրում | Հունիսի 22 1906 |
Զինվորական կոչում | first lieutenant? և second lieutenant? |
Ծնվել է՝ | օգոստոսի 3, 1872 |
Ծննդավայր | Charlottenlund Palace, Գենտոֆտե, Դանիա |
Մահացել է՝ | սեպտեմբերի 21, 1957 (85 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Օսլոյի թագավորական պալատ, Օսլո, Նորվեգիա |
Նորվեգիայի արքայական դամբարան | |
Երկիր | Նորվեգիա և Դանիա |
Հաջորդող | Ուլաֆ V |
Ուղեկից | Մոդ Բրիտանացի |
Տոհմ | House of Glücksburg (Denmark)? և House of Glücksburg (Norway)? |
միապետ և ազնվական | |
Շրջանավարտ | Royal Danish Naval Academy? |
Հայր | Ֆրեդերիկ VIII Դանիացի |
Մայր | Louise of Sweden? |
Երեխաներ | Ուլաֆ V |
Հավատք | լյութերականություն |
Պարգևներ |
Հակոն VII (նորվ.՝ Haakon VII, օգոստոսի 3, 1872, Charlottenlund Palace, Գենտոֆտե, Դանիա - սեպտեմբերի 21, 1957, Օսլոյի թագավորական պալատ, Օսլո, Նորվեգիա), Նորվեգիայի թագավոր 1905 թվականի նոյեմբերի 25-ին (թագարդվել է 1905 թվականի հունիսի 22)։
Ծննդյան անունը Կարլ է (Կրիստիան Ֆեդերիկ Կարլ Գեորգ Վալդեմար Ակսել)։ Ծագումով Գլյուքսբորգեր տոհմից է, Կրիստիան IX թագավորի թոռը։ Կարլի հայրը՝ Ֆեդերիկ VIII 1906 թվականին դարձավ դանիական թագավոր, ում մեծ եղբայրը՝ Կրիստիան X-ը թագը ժառանգեց 1912 թվականին։ Կառլը նորվեգական խորհրդարանի կողմից ընտրվեց թագավոր այ բանից հետո, երբ Նորվեգիան չեղարկեց շվեդա-նորվեգական համաձայնագիրը և Նորվեգիայում գահընկեց արեց Շվեդիայի Օսկար II թագավորին։ Մայրական կողմից Կառլը հանդիսանում է Օսկարի մեծ եղբոր թոռը։
Նորվեգիայի թագավորական նոր ընտանիքը լքեց Դանիան դանիական թագավորական Dannebrog զբոսանավով և ժամանեց Օսլո-ֆյորդ։ Օսկարբորգ ամրոցում նրանք նստեցին դանիական «Հեիմդալ» զրահապատ հածանավ։ Երեք օր հետո՝ 1905 թվականի նոյեմբերի 25-ին նրանք հասան Կրիստանիա (Օսլո), որտեղ թագավորին և նրա ընտանիքին ընդունեց Նորվեգիայի վարչապետ Կրիստիան Միքելսոնը։
Թագավորը անունը փոխեց հին նորվեգական Հոկոն անունով, իսկ նրա որդին՝ Ալեքսանդրը, ստացավ Ուլաֆ անունը (հետագայում՝ Ուլաֆ V):
Անտարկտիդայում թագավոր Հոկոնի և նրա ընտանիքի պատվին անվանակոչվեցին բազմաթիվ աշխարհագրական օբյեկտներ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորվեգիան գրավվեց Գերմանիայի կողմից և երկրում հաստատվեց Վիդքուն Քվիսլինգի նացիստական իշխանությունը։ Շնորհիվ նացիստների կողմից Օսլոյի շրջափակման գործողության դանդաղ լինելուն, ինչպես նաև Կարլ Յոհան Համբրոյի կողմից պատերազմին պատրաստվելուն՝ թագավորն ու կառավարությունը հակառակորդի հայտնվելուց 30 րոպե առաջ կարողացան հատուկ գնացքով լքել մայրաքաղաքը։ 1940 թվականի հունիսի 9-ին Հոկոն VII արտագաղթեց և գլխավորեց Լոնդոն տեղափոխված կառավարությունը։ Նրա մոնոգրամը՝ H7, դարձավ Նորվեգիայի դիմադրության խորհրդանիշ։ Հոկոնի 52-ամյա գահակալությունը դրականորեն ընդունվեց նորվեգացիների կողմից։
Հոկոնը ամուսնացած է Էդուարդ VII-ի դստեր՝ իր խորթ քրոջ (հորաքրոջ աղջիկ) Մոդ Բրիտանացու հետ։ Հոկոն VII թագավորի խորթ եղբայրներն էին (միաժամանակ Կրիստիան IX թոռները) Նիկոլայ II-ը, Ջորջ V-ը և Կոնստանտինոս I-ը։
Նախորդող Օսկար II |
Նորվեգիայի թագավոր Հոկոն VII 1905—1957 |
Հաջորդող Ուլաֆ V |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոն VII» հոդվածին։ |
|