Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տվյալների փոխանցման պրոտոկոլ - ինտերֆեյսի տրամաբանական մակարդակի համաձայնագրերի հավաքածու, որը սահմանում է տվյալների փոխանակումը ծրագրերի միջև։ Այս համաձայնագրերը սահմանում են միասնական մեթոդ հաղորդագրությունները փոխանցելու և սխալները մշակելու համար։ Տարածության մեջ բաժանված սարքավորումների ծրագրային ապահովման համագործակցությունը կարգավորելու համար որոնք միացված են այս կամ այն ինտերֆեյսով։
Ստանդարտացված տվյալների փոխանցման պրոտոկոլը թույլ է տալիս ստեղծել այնպիսի ինտերֆեյսներ (արդեն ֆիզիկական մակարդակի վրա), որոնք կապված չեն կոնկրետ ապարատային պլատֆորմի և արտադրողի հետ (օրինակ՝ USB, Bluetooth)։
Ազդանշանային պրոտոկոլը օգտագործվում է վերահսկողության համար։ Օրինակ՝ տեղադրման, վերահասցեավորման, կապի խզման համար։ Այդ պրոտոկոլներից են՝ RTSP, SIP։ Տվյալների տեղափոխման համար օգտագործվում է RTP։
Ցանցային պրոտոկոլ` կանոնների և գործողությունների (գործողությունների հաջորդականություն) հավաքածու, որոնք թուլ են տալիս կապ հաստատել և փոխանակվել տվյալներով երկու կամ ավելի ցանցին միացվաց սարքերի միջև։
Ինտերնետի համար նոր պրոտոկոլները որոշում է IETF կազմակերպությունը իսկ այլ պրոտոկոլները` ISO կամ IEEE։ ITU-T-ն զբաղվում է հեռուստատեսային պրոտոկոլներով և ֆորմատներով։
Ամենատարածված ցանցային պրոտոկոլների դասակարգման համակարգը այսպես կոչված OSI մոդելն է, ըստ որի, պրոտոկոլներն բաժանվում են յոթ մակարդակների ըստ իրենց նշանակության՝ ֆիզիկականից (էլեկտրական և այլ ազդանշանների ձևավորում և ճանաչում) մինչև կիրառական (ապահովում է ծրագրերի համագործակցությունը ցանցի հետ)։
Ցանցային պրոտոկոլները սահմանում են կանոններ այն համակարգիչների համար, որոնք միացված են ցանցին։ Նրանք կառուցվում են բազմամակարդակ սկզբունքով։ Որոշակի մակարդակի պրոտոկոլը սահմանում է կապի տեխնիկական կանոններից մեկը։ Ներկա ժամանակում ցանցային պրոտոկոլների համար օգտագործվում է OSI (Open System Interconnection - բաց համակարգերի համագորձակցում) մոդելը։
OSI մոդելը յոթ մակարդակից կազմված տրամաբանական ցանցային աշխատանքի մոդել է։ OSI մոդելը իրականացվում է մի խումբ պրոտոկոլներով և կապի կանոններով, որոնք կազմակերպված են մի քանի մակարդակով.
TCP/IP - տվյալների փոխանցման պրոտոկոլների հավաքածու, որը ստացել է իր անվանումը երկու իրեն պատկանող պրոտոկոլներից ` TCP (անգլ.՝ Transmission Control Protocol) և IP (անգլ.՝ Internet Protocol)
Համացանցում օգտագործվող առավել հայտնի պրոտոկելներն են.
Այլ պրոտոկոլներ.