Համացանցի կոնսորցիում | |
---|---|
Տեսակ | ստանդարտավորման կազմակերպություն, ընկերություն և ակադեմիական հրատարակիչ |
Հիմնադրված է | հոկտեմբերի 1, 1994 |
Հիմնադիր | Թիմ Բերներս Լի |
Վայր | Քեմբրիջ, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | համաշխարհային սարդոստայն |
Աշխատողների թիվ | ▼45 մարդ (2023) |
Դուստր ընկերություններ | Improving Web Advertising Business Group?, WebAssembly? և Schema.org? |
Կայք | w3.org(անգլ.) |
W3C Վիքիպահեստում |
Համացանցի կոնսորցիում (անգլ.՝ World Wide Web Consortium, W3C), ընկերություն, որը մշակում և իրականացնում է համացանցի տեխնոլոգիական չափորոշիչները։ Կոնսորցիումը ղեկավարում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում բազում աշխատանքների հեղինակ սէր Թիմ Բերներս Լին։
W3C-ը համացանցի համար մշակում է մեկ միասնական սկզբունքներ և չափորոշիչներ (անգլ.՝ W3C Recommendations), որոնք հետագայում օգտագործում են ծրագրեր և սարքավորումներ արտադրողները։ Այս պարագայում, համապատասխանելիություն է առաջանում ծրագրային արտադրանքների և տարբեր ընկերությունների սարքավորումների միջև, որը համացանցը դարձնում է ավելի ժամանակակից, ճկուն և հարմարավետ։
W3C-ի յուրաքանչյուր չափորոշիչ անցնում է 5 հիմնական փուլ․
և միայն հետո պաշտոնական դառնում է «W3C-ի չափորոշիչ»։
Չափորոշիչները կարողեն են ժամանակ առ ժամանակ թարմացվել։ Չափորոշիչի հետ հրապարակվում է նաև նամակ, որտեղ նշված է լինում սխալները և անճշտությունները (անգլ.՝ errata)։ Երբ հավաքվում է հայտնաբերված սխալների բավարար քանակ, թողարկվում է նոր, շտկված և վերամշակված տարբերակ (անգլ.՝ edition)։
Օգտագործողների հարմարավետության համար կոնսորցիումը ստեղծել է հատուկ համակարգչային ծրագիր - ստուգիչ, որոնք հասանելի են համացանցում և կարող են մի քանի վայրկյանում ստուգել փաստաթղթերի համապաասխանելիությունը W3C-ի չափորոշիչներին։
Կոնսորցիումը ստեղծվել է 1994 թվականին որպես խորհրդատվական մարմին։ Համաշխարհային խոշորագույն ընկերություններն իրենց արտադրանքների և նոր տեխնոլոգիաների համապատասխանելիությունն ապահովելու հարցում պայմանավորվեցին W3C-ի հետ։
Կոնսորցիումի առաջին մեծ հաջողությունը դարձավ 1996 թվականին HTML լեզվի չափորոշիչների հստակեցումը։ Խնդիրն այն էր, որ 1990-ական թվականների ծրագրային ապահովման խոշորագույն արտադրողներ մտադիր էին թողարկել HTML լեզվի անհատական տարբերակները։ Իհարկե, դա քաոս կառաջացներ համացանցում և արդյունքում տարբերություններ կլիներ տարբեր ընկերությունների վեբ էջերի ցուցադրման միջև։ Մի ընկերության վեբ դիտարկիչը չէր կարողանա ցուցադրել մեկ այլ ընկերության պատրաստած վեբ էջը։ Եվ հենց W3C-ի շնորհիվ թողարկվեց HTML-ի մեկ միասնական թեգեր, ատրբուտներ և չափորոշիչներ։ Չնայած ամբողջությամբ հնարավոր չեղավ ապահովել HTML-ի բոլոր թեգերի և ատրիբուտների համապատասխանելիությունը։
Այդ պահից համաշխարհային կոնսորցիումն ահռելի աշխատանք է կատարել՝ 10 տարում թողարկելով 110 չափորոշիչ։ Կոնսորցիումի անդամների թիվն անցնում է 350-ից՝ աշխարհի 28 երկրից։ W3C-ի չափորոշիչների վրա հիմնված են համացանցի հազարավոր ծրագրեր և միլիոնավոր ֆայլեր։
Համացանցի հետագա զարգացումը կոնսորցիումը կապում է իմաստաբանական ցանցի հայեցակարգերի հետ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համացանցի կոնսորցիում» հոդվածին։ |
|