Հարավաֆրիկյան Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքական

Հարավաֆրիկյան Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքական
աֆրիկաանս՝ Suid-Afrikaanse nasionale sokkerspan
ՄականունBafana Bafana («Տղաները»
կամ «Առաջ Տղաներ Առաջ»)
ԿոնֆեդերացիաԿԱՖ (Աֆրիկա)
Գլխավոր մարզիչՍտյուարտ Բաքստեր
Թիմի ավագՏուլանի Հլացվայո
Ամենաշատ խաղերԱարոն Մոկոենա (107)
ՌմբարկուԲեննի ՄակԿարտի (32)
Հիմնական մարզադաշտԱԱԲ մարզադաշտ
ՖԻՖԱ կոդRSA
ՖԻՖԱ դասակարգում65
Ամենաբարձր դիրք16 (օգոստոս 1996)
Ամենացածր դիրք124 (դեկտեմբեր 1992)
ԷԼՕ դասակարգում61
Ամենաբարձր դիրք21 (9) (սեպտեմբեր 1996
(հոկտեմբեր 1955))
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
1912 Հարավային Աֆրիկա 2 – 1 Իռլանդիա Իռլանդիա
(Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա; սեպտեմբերի 24, 1924)
Ամենախոշոր հաղթանակ
1928 Հարավային Աֆրիկա 8 – 0 Ավստրալիա Ավստրալիա
(Ադելաիդա, Ավստրալիա; սեպտեմբերի 17, 1955)
Ամենախոշոր պարտություն
Բրազիլիա Բրազիլիա 5 – 0 Հարավային Աֆրիկա Հարավաֆրիկյան Հանրապետություն
(Յոհաննեսբուրգ, Հարավային Աֆրիկա; մարտի 5, 2014)
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն3 (Առաջինը՝ 1998)
Ամենալավ արդյունքԽմբային փուլ, 1998, 2002 և 2010
Աֆրիկայի ազգերի գավաթ
Մասնակցություն8 (Առաջինը՝ 1996)
Ամենալավ արդյունքՀաղթող, 1996
Կայքsafa.net
 South Africa national association football team Վիքիպահեստում

Հարավաֆրիկյան Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Հարավաֆրիկյան Հանրապետությունը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում է Հարավաֆրիկյան Հանրապետության ֆուտբոլի ասոցիացիայի կողմից։ Հավաքականի ամենամեծ նվաճումը եղել է 1996 թվականին Աֆրիկայի ազգերի գավաթի հաղթանակը։

Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը իր առաջին խաղն անցկացրել է 1924 թվականին, ապա 1992 թվականին վերադարձել է միջազգային մակարդակ ՖԻՖԱ-ի 16 տարվա արգելքից հետո։ 2010 թվականին Հարավային Աֆրիկան դարձավ առաջին աֆրիկական երկիրը, որտեղ անցկացվել է ֆուտբոլի աշխարհի առաջնություն, իսկ երկրի հավաքականի ֆուտբոլիստ Սիպիվե Չաբալալան դարձավ առաջնության առաջին գոլի հեղինակը՝ գոլ խփելով Մեքսիկայի դեմ բացման խաղում։ Չնայած թիմը հաղթեց Ֆրանսիային խմբային փուլի վերջին խաղում, այն չկարողացավ անցնել փլեյ-օֆֆ փուլ՝ դառնալով առաջին աշխարհի առաջնության հյուրընկալող թիմը, որ դուրս է մնացել առաջնությունից խմբային փուլից։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 65-րդ հորիզոնականը՝ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ։

Ծանոթագրություններ

  1. «South Africa - Club's profile | Transfermarkt» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  2. FIFA.com. «The FIFA/Coca-Cola World Ranking - Ranking Table - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ