Հարվի Վայնշտեյն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մարտի 19, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոպրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր, դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0005544 |
Հարվի Վայնշտեյն (անգլ.՝ Harvey Weinstein, մարտի 19, 1952, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոպրոդյուսեր, Miramax Films ընկերության կառավարման և համահիմնադիրների նախկին անդամ, ինչպես նաև The Weinstein Company ընկերության համահիմնադիր (իր եղբայր Բոբի հետ)։ «Օսկար» և BAFTA մրցանակների դափնեկիր է «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմի համար։ Հանդիսացել է Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկը։ Ֆիլմերը, որոնց ստեղծմանը մասնակցել է նա, բազմիցս տարբեր անվանակարգերում արժանացել են «Օսկարի», այդ թվում որպես լավագույն ֆիլմ։
2017 թվականի հոկտեմբերին Վայնշտեյնին հեռացրել են The Weinstein Company-ից այն բանի համար, որ տասնյակ դերասանուհիներ մեղադրել են նրան սեռական բռնության մեջ, այդ թվին էին պատկանում Էշլի Ջադը, Գվինեթ Փելթրոուն, Անջելինա Ջոլին, Կարա Դելևինը և այլք։ Վայնշտեյնի հանդեպ մեղադրանքների պատմությունը ծնունդ է տվել այսպես կոչված «Վայնշտեյնի էֆեկտին», երբ նմանատիպ մեղադրանքների են արժանացել հայտնի բազմաթիվ անձինք։
Հարվի Վայնշտեյնը մեծացել է Նյու Յորքի հրեական ընտանիքում։ Բացի նրանից ընտանիքում կար ևս մեկ երեխա՝ կրտսեր եղբայր Բոբը։ Հարվին ավարտել է John Bowne High School դպրոցը, ապա Նյու Յորք նահանգի համալսարանը Բուֆֆալոյում։
Համալսարանից հետո Վայնշտեյնը սկսել է զբաղվել պրոդյուսերական գործունեությամբ։ Նրա առաջին նախագծերն էին 70-ական թվականներին Բուֆֆալոյում ռոք համերգների կազմակերպումը։ Հարվին եղբոր՝ Բոբի և Կորկ Բուրգերի հետ աշխատել է Harvey & Corky Productions լեյբլում։ Երկու եղբայրներն էլ երազում էին ֆիլմերի ստեղծման մասին, և 70-ական թվականների կեսերին համերգների կազմակերպման համար աշխատած գումարով բացել են փոքրիկ, բայց անկախ «Miramax» ընկերությունը, որն անվանվել է ի պատիվ եղբայրների ծնողների՝ Միրիամի և Մաքսի։ Miramax-ի առաջին աշխատանքները երաժշտական ֆիլմեր էին, ինչպես օրինակ Փոլ ՄաքՔարթնիի «Ռոք շոուն»։
Վայնշտեյնը համարվում է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության հին կողմնակից և անդամ՝ ներառյալ նախագահ Բարաք Օբամայի և նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի և Ջոն Քերիի ընտրարշավները։ Նա աջակցել է Հիլարի Քլինթոնի նախագահական քարոզարշավը 2008 թվականին և 2012 թվականին կազմակերպել է միջոցների հավաքագրում Օբամայի համար իր տանը՝ Վեսթպորտ, Կոնեկտիկուտ։
Նախկին կինը Ջորջինա Չափմանն է, ամուսնության արդյունքում ունեն դուստր և որդի։ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին Չափմանը հայտարարել է ամուսնուց ամուսնալուծվելու մասին սեքսուալ սկանդալի պատճառով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարվի Վայնշտեյն» հոդվածին։ |
|