Բնակավայր | ||
---|---|---|
Հելսինգբորգ | ||
շվեդ.՝ Helsingborg | ||
Երկիր | Շվեդիա | |
Հիմնադրված է | 1085 թ. | |
Մակերես | 4095±0,5 հեկտար | |
Բնակչություն | ▲113 816 մարդ (դեկտեմբերի 31, 2020) | |
Ժամային գոտի | UTC+1, UTC+2 և Կենտրոնական եվրոպական ժամանակ | |
Հեռախոսային կոդ | 042 | |
Փոստային դասիչ | 25X XX | |
Պաշտոնական կայք | helsingborg.se(շվեդ.) | |
| ||
Հելսինգբորգ (նաև՝ Հելսինբորգ կամ Գելսինգբորգ, շվեդ.՝ Helsingborg, ), քաղաք Շվեդիայի հարավում՝ Սկոնե գավառում, համանուն կոմունայի կենտրոնը։ 2017 թվականի դրությամբ բնակչությունը կազմել է 108334 մարդ։
Հելսինգբորգը նավահանգիստ է Էրեսուն նեղուցի ամենանեղ կետի (մոտ 5 կմ) արևելյան ափին, Դանիայի Հելսինգյոր քաղաքի դիմաց։ Քաղաքը տեսանելի է Դանիայի ափերից։ Այն կապված է Հելսինգյորի հետ ավտոմոբիլային լաստանավով, որը ուղերթեր է կատարում ամեն 20 րոպեն մեկ։ Քաղաքում ավարտվում են E04 և E55 եվրոպական ավտոմոբիլային երթուղիները (որոնք չեն միավորվում միայն նշանների փոխարինման բարձր արժեքի պատճառով)։
Հելսինգբորգի կլիման բարեխառն է, տարեկան միջին տեղումները կազմում են 500-600 մմ, հունվար ամսվա միջին ջերմաստիճանը կազմում է 0,1 °C, հուլիսինը՝ 16.8 °C:
Հելսինգբորգում զարգացած են նավաշինությունը, էլեկտրատեխնիկական, ռետինա-քիմիական, տեքստիլ, կերամիկական, սննդի արդյունաբերությունը, գունավոր մետալուրգիան (պղնձաձուլություն)։ Հելսինգբորգը համարվում է տրանսպորտային, առևտրային և բիզնեսի կարևորագույն կենտրոն։
Մինչև 19-րդ դարի կեսերը Հելսինգբորգը փոքր քաղաք էր, որի բնակչությունը կազմում էր շուրջ 1000 մարդ։ Բայց 19-րդ դարի երկրորդ կեսին, մասամբ արդյունաբերության զարգացման շնորհիվ, քաղաքի բնակչությունը սկսեց արագ աճել և մինչև 1900 թվականը այստեղ ապրում էր շուրջ 25 հազար մարդ։ Սակայն, հաջորդ տասնամյակների ընթացքում բնակչության աճը կտրուկ անկում է ապրել։ 2010 թվականին 97 հազար մարդ ունեցող Հելսինգբորգը բնակչության թվով Շվեդիայի ութերորդ քաղաքն էր։
Բնակչության մեծ մասը շվեդներ են։ Օտարերկրացիները (այսինքն՝ նրանք, ովքեր կա՛մ ծնվել են Շվեդիայի սահմաններց դուրս, կա՛մ նրանց ծնողները երկուսն էլ ծնվել են Շվեդիայի սահմաններից դուրս) կազմում են քաղաքի բնակչության 23,2%-ը։ Օտարերկրացիների թվում կան հատկապես դանիացիներ, սերբեր, արաբներ (հիմնականում Իրաքից, Լիբանանից և Պաղեստինից) և բոսնիացիներ։ Քաղաքում ապրում են նաև լեհեր, իրանցիներ, վիետնամցիներ և այլն։ Ընդհանրապես, Հելսինգբորգում ապրում են ավելի քան 160 ազգությունների ներկայացուցիչներ։
Հելսինգբորգի պատմական մասը բաղկացած է նեղուցի ափին գտնվող բազմաթիվ հին տներից։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում քաղաքապետարանի շենքը, Չերնանի աշտարակը (շվեդ.՝ Kärnan), աղյուսով գոթական ճարտարապետության ոճով աղյուսից պատրաստված Սուրբ Մարիայի տաճարը, Ֆրեդրիկսդալ բացօթյա թանգարանը և Հենրի Դունկեր մշակութային կենտրոնը։
Հելսինգբորգ քաղաքը բաժանված է 31 շրջանների՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելսինգբորգ» հոդվածին։ |
|