Հենրի IV (Ֆրանսիա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հենրի IV (այլ կիրառումներ)
Հենրի IV
Ծնվել է՝դեկտեմբերի 13, 1553
ԾննդավայրՊո, Պո
Մահացել է՝մայիսի 14, 1610(1610-05-14) (56 տարեկան) մարդասպանություն
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Սեն Դենի աբբայություն
Երկիր Ֆրանսիայի թագավորություն
ՏոհմՎալուաներ, Բուրբոններ և Albret?
քաղաքական գործիչ, միապետ և ռազմական հրամանատար
ՀայրAntoine of Navarre?
ՄայրJeanne d'Albret?
ԵրեխաներԼուի Արդար, Իզաբելլա Ֆրանսիացի, Christine of France?, Gaston, Duke of Orléans?, Հենրիետա Մարիա Ֆրանսիացի, César, Duke of Vendôme?, Catherine Henriette de Bourbon?, Nicolas Henri, Duke of Orléans?, Alexandre de Vendôme?, Henri de Bourbon, Duke of Verneuil?, Antoine de Bourbon?, Jeanne-Baptiste de Bourbon?, Gabriela Angélica de Bourbon?, stillborn son d'Estrées? և Marie Henriette de Bourbon?
ՀավատքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Հենրի IV, (դեկտեմբերի 13, 1553, Պո, Պո - մայիսի 14, 1610(1610-05-14), Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), Ֆրանսիայի թագավոր 1589 թվականից։ Բուրբոնների դինաստիայի առաջին ներկայացուցիչը։ 1562 թվականից Նավառայի թագավոր (Հենրի Նավառացի)։

Կրոնական պատերազմների ժամանակ հուգենոտների ղեկավար։ 1593 թվականին ընդունել է կաթոլիկություն և մտել Փարիզ։ 1598 թվականին Նանտի էդիկտովը հուգենոտներին շնորհել է դավանանքի ազատություն և այլ արտոնություններ։ Հենրի IV-ի քաղաքականությունը նպաստել է բացարձակ միապետության ամրապնդմանը. դադարեցվել է Գլխավոր շտատների հրավիրումը, սահմանափակվել են նահանգային ժողովների իրավունքները, աճել է բյուրոկրատական ապարատի դերը են։ Տնտեսության ասպարեզում վարել է պրոտեկցիոնիզմի (հովանավորություն) քաղաքականություն, խթանել Ֆրանսիայի մանուֆակտուրաների զարգացումը, բարեկարգել ճանապարհները, բացել նոր ջրանցքներ ևն։ 1604 թվականին սկսվել է Կանադայի գաղութացումը ֆրանսիացիների կողմից։ Հենրի IV-ի կառավարությունը վերացրել է գյուղացիների ժամկետանց պարտքերը, սակայն բարձրացրել անուղղակի հարկերը։ Հենրի IV-ը ղեկավար դեր է խաղացել հակահաբսբուրգյան ընդդիմություն կազմակերպելու գործում, նախապատրաստել Տաբսբուրգների դեմ պատերազմը։ Հենրի IV-ին սպանել է մոլեռանդ կաթոլիկ Ռավալյակը։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 354