Սերիալ (անգլ.՝ Serial, նաև` հեռուստասերիալ, հաջորդական ծրագիր), ֆիլմ կամ հեռուստաֆիլմ, կազմված որոշ, հիմնականում մեծ քանակի սերիաներից և մի քանի սյուժետային գծերից («հնարավոր անսահմանություն», ի տարբերություն բազմասերիանոց հեռուստաֆիլմերի, որոնցում առկա է «վերջնակետ»), հեռուստատեսային արվեստի ցիկլի հատուկ ձև է։ Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան հեռուստասերիալ է համարում այն հեռուստաֆիլմերն ու հեռուստաֆիլմերի ցիկլները, որոնք կազմված են առնվազն վեց սերիաներից (քիչ քանակով կազմված հեռուստաֆիլմերն համարվում են «սահմանափակ սերիաներ» (անգլ.՝ limited series)): Սերիալների ամենահայտնի ձևաչափն է օճառային օպերան, որը ի հայտ է եկել 1930-ական թվականներին ամերիկյան ռադիոյում։
Յուրաքանչյուր սերիալի նպատակն է երկար ժամանակահատվածով հեռուստադիտողներին ներգրավել էկրաններին և պահել նրանց հետաքրքրությունն արտադրանքի նկատմամբ։ Շատ անընդմեջ սերիալներում օգտագործվում է օճառային օպերաների դասական տարրը` ռեքափ` սերիայի սկզբում և քլիֆհենգեր` սերիայի վերջում։ Համարվում է, որ այս բանաձևը առավելագույն պահանջարկ ունի հեռուստադիտողի կողմից և թույլ է տալիս, առանց որևէ անհարմարության, ամեն շաբաթ հետևել սյուժեին։
Շարունակական սերիալները, որպես կանոն, կտրուկ հակադրվում են ընթացակարգային դրամաներին, որոնք բաղկացած են ինքնավար և սյուժետային կապ չունեցող սերիաներից։ Հաճախ դրանց անվանում են «շաբաթվա դեպք» (անգլ.՝ case-of-the-week): Վերջին տարիներին, ընթացակարգային դրամաները վարկանիշով գերազանցում են հաջորդական սերիալներին, քանի որ դրանց մեջ չկան երկարատև սյուժետային գծեր, և հեռուստադիտողը կարող է նման ծրագիրը դիտել յուրաքանչյուր սերիայից։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ