Հոգեվերլուծություն (գերմ.՝ Psychoanalyse), ավստրիացի նյարդաբան Զիգմունդ Ֆրոյդի կողմից 19-րդ դարավերջում – 20-րդ դարասկզբում մշակված հոգեբանական տեսություն, ինչպես նաև այդ տեսության վրա հիմնված հոգեկան խանգարումների բուժման ազդեցիկ մեթոդ։ Հետագայում Հոգեվերլուծությունը լայնացել է, քննադատվել և զարգացել տարբեր ուղղություններով, հիմնականում Ֆրոյդի նախկին կոլեգաների կողմից, որոնց թվում են Ալֆրեդ Ադլերը, Կարլ Գուստավ Յունգը, իսկ հետագայում նոր ֆրոյդականների կողմից՝ Էրիխ Ֆրոմմի, Կարեն Հորնիի, Հարի Սթեք Սալիվանի և Ժակ Լականի։
Հոգևերլուծության հիմնական դրույթները հետևյալն են.
Ժամանակակից Հոգեվերլուծությունը բառի լայն իմաստով ընդգրկում է մարդու հոգեկան զարգացման ավելի քան 20 կոնցեպցիա։ Հոգեվերլուծական թերապևտիկ բուժման միջոցները այնքան են տարբերվում, ինչքան որ տեսությունները։ Տերմինը նաև նշանակում է մանկական զարգացման հետազոտության մեթոդ։