Հոր և դստեր օր (հաճախ կոչվում է Հոր և դստեր միջազգային օր), ամենամյա տոն, որը նշվում է ԱՄՆ-ում հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը, նվիրված է հոր և դստեր միջև եղած հարաբերություններին։ Ի տարբերություն մայրերի և հայրերի օրվան՝ տոնը պաշտոնապես ճանաչված չէ։
Պատմություն
Տոնը ստեղծվել է Սմոքի Ռոբինսոնի կողմից՝ ի պատիվ իր և միակ դստեր միջև կապի։ Մարդկային զարգացման պատմության մեջ հայրերի և որդիների միջև կապն ավելի ամուր է համարվում, և այս տոնը խթանում է աղջիկների և հայրերի միջև կապի ամրացմանը։
Այսօր կան տարբեր ընտանիքներ, և մենք գիտենք, որ բոլոր ընտանեկան կապերը կարևոր են երեխաների առողջ զարգացման համար, բայց հայր-դուստր կապն առանձնահատուկ է և մոտ է իմ սրտին։ Հոր և դստեր հարաբերությունները երիտասարդ դստեր մեջ ձևավորում են պատկերացում տղամարդկանց և այն մասին, թե ինչ կարելի է ակնկալել նրանցից։ Ես հավատում եմ, որ հայրերը պետք է լավ օրինակ ծառայեն իրենց երեխաներին՝ սեփական գործողություններով։
- Ռոբինսոն
Տոնակատարություն
Հոր և դստեր օրվա տոնումը կարող է պարունակել ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական դրսևորումներ։ Ոչ նյութական են միմյանց հետ գրկախառնությունը, ժամանակ անցկացնելը և միմյանց կյանքում ներկայություն ապահովելը։
2017 թվականի սեպտեմբերին «Rockabye Baby! Music»-ը տոնի պատվին թողարկել է Սմոքի Ռոբինսոնի «My Girl» երգի օրորոցային տարբերակը։ Հոկտեմբերին շնորհավորական բացիկներ արտադրող «American Greetings» ընկերությունը հայտարարել է Սմոքի Ռոբինսոնի հետ բացիկների շարք թողարկելու իր ծրագրի մասին՝ նշելու հոր և դստեր օրվա մեկնարկը։
Հոր բացակայությունը ԱՄՆ-ում
ԱՄՆ-ում 15 միլիոն երեխա ապրում է առանց հոր։ Հոր բացակայությունը հիմնականում ծնողների ամուսնալուծության արդյունք է, և մի շարք տեսությունների համաձայն՝ տարբեր գործոններ, այդ թվում՝ ընտանիքի աղքատությունը, զարգացման ընթացքում ծագած դժվարությունները և այլն, պայմանավորված են հոր բացակայությամբ։ Ավանդաբար ենթադրվում է, որ հայրերը պետք է ապահովեն երեխաների պաշտպանությունը և աջակցեն նրանց՝ խթանելով զարգացմանը։ Հոր բացակայությունը դստեր կյանքում կարող է հանգեցնել մի շարք խնդիրների։
↑Mezzich, A (1997). «Substance use and risky sexual behavior in female adolescents». Drug and Alcohol Dependence. 44 (2–3): 157–166. doi:10.1016/s0376-8716(96)01333-6. PMID9088788.
↑Wellens, R.; Malina, R. M.; Roche, A. F.; Chumlea, W. C.; Guo, S.; Siervogel, R. M. (1992 թ․ հունվարի 1). «Body size and fatness in young adults in relation to age at menarche». American Journal of Human Biology (անգլերեն). 4 (6): 783–787. doi:10.1002/ajhb.1310040610. ISSN1520-6300. PMID28524629. S2CID2543779.
↑Scholl, Theresa; Hediger, Mary; Vasilenko, Peter; Ances, Isadore; Smith, Woolcott; Salmon, Ruth (1989 թ․ հունվարի 1). «Effects of early maturation on fetal growth». Annals of Human Biology. 16 (4): 335–345. doi:10.1080/03014468900000462. ISSN0301-4460. PMID2782851.