Հուավեյ

Հուավեյ
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և տեխնոլոգիական ընկերություն
Հիմնադրված է1987
ՀիմնադիրԺեն Չժենֆեյ
ՎայրՇենժեն, Longgang District
Երկիր Չինաստան
ՏնօրենԺեն Չժենֆեյ
Արդյունաբերությունհեռուստահաղորդակցության արդյունաբերություն, Էլեկտրոնիկայի արդյունաբերություն և information and communications technology?
Ընդհանուր ակտիվներ444 մլրդ ¥ (դեկտեմբերի 31, 2016)
Հասույթ721 մլրդ ¥ (2018)
Աշխատողների թիվ105 000 մարդ (հոկտեմբերի 24, 2021)
Դուստր ընկերություններHiSilicon Technologies, Huawei Technologies (UK)?, Huawei (United States)?, Huawei Technologies Deutschland?, Huawei Technologies (Canada)?, Huawei Technologies (France)?, Huawei Technologies (Czech)? և Huawei Device?
ՍեփականատերԺեն Չժենֆեյ և Ժեն Չժենֆեյ
Կայքhuaweiarmenia.am
Մասնակից էԳերմանիայի եվրոպական շարժում, Լինուքս հիմնադրամ, Համացանցի կոնսորցիում, Վայ-Ֆայ Դաշինք, CVE Numbering Authorities, SD Association, FIDO Alliance, Rust Foundation?, Wireless Power Consortium?, Միջազգային ռադիոյի խորհրդատվական կոմիտե, ITU Telecommunication Standardization Sector? և ITU Telecommunication Development Sector?
 Huawei Վիքիպահեստում

Հուավեյ Թեքնոլոջիս (չինարեն՝ 華為技術有限公司, հիերոգլիֆների պարզեցմամբ՝ 华为技术有限公司, փինյին՝ Huáwèi Jìshù Yǒuxiàn Gōngsī, Պալլադիի տառադարձության համակարգով՝ Հուավեյ ցզիշու յուսյան գունսի), հեռուստահաղորդակցության ոլորտում ամենամեծ չինական ընկերություններից։ Հիմնադրել է Չինաստանի ազգային ազատագրական բանակի նախկին անդամ Ժեն Չժենֆեյը։ 1987 թվականին։

Գործունեություն

Հուավեյ ընկերության մասնաճյուղ

Հուավեյ արտադրանքն ներառում է՝

  • Անլար ցանցային սարքավորումներ(LTE/HSDPA/W-CDMA/EDGE/GPRS/GSM, CDMA2000 1xEV-DO/CDMA2000 1X, TD-SCDMA),
  • Բազային ցանցային սարքավորումներ (IMS, Mobile Softswitch, NGN),
  • Ցանցային սարքավորումներ (FTTx, xDSL, օպտիկական սարքավորումներ, ցանցային անջատիչներ),
  • Հավելվածներ և ապարատային անվտանգություն (IN, բջջային տվյալների տեղափոխման ծառայություններ, BOSS),
  • տերմինալներ (UMTS/CDMA)։

2006 թվականին ընկերությունը ցույնց տվեց աճ նոր սերնդի ցանցերի ոլորտում, ներառյալ նաև 3G ցանցում։

2012 թվականի սկզբին ընկերությունում աշխատում էր 110 000 մարդ։ Դեռ 2010 թվականին ընկերությունը ուներ 8 մարզային գրասենյակ և 100 մասնաճյուղ ամբողջ աշխարհում։ Հուավեյն ունի 20 գիտահետազոտական կենտրոն տարբեր երկրներում՝ ներառյալ Չինաստան, ԱՄՆ, Գերմանիա, Թուրքիա, Հնդկաստան, Շվեդիա և Ռուսաստան։ Ընկերությունը ստեղծել է ժամանակակից ինովացիոն կենտրոններ Vodafone Group, BT Group, Telecom Italia, France Telecom, Telefonica, Deutsche Telekom ընկերությունների հետ։

Ամեն տարի Հուավեյն ներդրում է կատարում ստորագրված պայմանագրերի գումարի 10%-ից ոչ քիչ ($1,26 միլիարդ) հետազոտությունների և զարգացման մեջ՝ մնալով արտոնագրային հայտեր ներկայացրած (26,8 հազար) ամբողջ աշխարհի ընկերությունների թվում։

2010 թվականի սեպտեմբերի 21-ին Հոնկոնգում Հուավեյն ներկայացրեց նախատիպը չունեցող DSL (Digital Subscriber Line)` 700 Մբիթ վայրկյանում։ Այդ ցուցագրումը համարվում է առաջինը իր դասում։ Ընկերության կարծիքով՝ SuperMIMO տեխնոլոգիայի շնորհիվ (համակարգ բազմաթիվ մուտքերով և ելքերով) այդ որոշումը թույլ է տալիս օպերատորներին կառուցել արդյունավետ և զարգացված ցանցեր՝ բարձր անցելիության մակարդակով։ Այդ օրինակը գերազանցում էր մյուս բոլոր DSL օրինակներին։

2015 թվականին ընկերությունը դարձավ աշխարհում սմարթֆոնների երրորդ ամենամեծ արտադրողը։

Գործունեության հիմնական ցուցանիշներ

  • Եկամուտը 2007 թվականին - $12,5 միլիարդ (աճել է 48 %-ով ի համեմատ 2006 թվականի)։ 2007 թվականին կնքված պայմանագրերի մեծ մասը՝ շուրջ 72 %, ընկերությունը կնքել է միջազգային շուկաների հետ։ Նոր պայմանագրերի շուրջ 45 %-ը UMTS/HSDPA ինֆրակառուցվածքի ստեղծմանն է օգտագործվել, իսկ 44,8 %-ը՝ CDMA ցանցերի կառուցմանը։ Հուավեյ պատվիրատուների 50-ից 35-ը աշխարհի հզորագույն օպերատորային կապերից են։ 2007 թվականին ընկերությունը ստորագրել է 34 պայմանագիր՝ ծառայությունների կառավարման ոլորտում՝ ներառյալ պայմանագրեր Vodafone, China Mobile, Etisalat և MNT Group-ի հետ։
  • Եկամուտը 2008 թվականին - $23,3 միլիարդ (46 % աճ), զուտ շահույթ - $1,15 միլիարդ։ 2008 թվականին ընկերության օպերացիոն շահութաբերությունը աճել է 3 %-ից մինչև 13 %։
  • Եկամուտը 2009 թվականին - $21.5 միլիարդ (7,7 % նվազում)։ Ընկերության զուտ շահույթը, համեմատած նախորդ տարվա, աճել է 2,3 անգամ և դարձել $2,7 միլիարդ։ Վաճառքից հասույթ՝ $21,8 միլիարդ (19 % աճ)։ Զուտ շահութաբերությունը՝ 12,2 %։

Ընկերության գործունեության քննադատություն

Արդյունաբերական լրտեսություն և տեխնոլոգիաների ոչ թույլատրելի պատճենահանում

Ընկերությունը մի քանի անգամ քննադատվել է արտադրանքի զարգացման անարդար մեթոդներ օգտագործելու համար։

Մասնավորապես 2003 թվականին Տեխասի դատարանում քննական հայց է ներկայացրել Cisco Systems ընկերությունը, որի մեղադրյալներն էին Huawei Technologies-ը և 3COM-ը։ Հայցում հաստատվում էր, որ VR օպերացիոն համակարգը և Quidway երթուղղիչը պատճենահանված են Cisco Systems-ին պատկանող տեքստերից։ Հայտում կային նաև ապացույցներ, որոնք ներառում էին կոդային նույնական օրինակներ, գործընթացների նույնական անվանումներ։ Այս դատական հայցը ավարտվել է հաշտությամբ։

2004 թվականին ընկերության աշխատակիցը՝ Ժու Իբինը(Zhu Yibin), ձերբակալվել է SuperComm ցուցահանդեսում անվտանգության աշխատակիցների կողմից։ Վերջինս փորձել էր նկարել մրցակից ընկերության սարքավորումները։ Ժու Իբինը ցուցահանդեսին գրանցված էր որպես Weihua ընկերության ներկայացուցիչ։

Երկու դեպքերում էլ Huawei ընկերությունը պաշտոնապես հանձնել է անբարեխիղճ աշխատողների պատասխանատվությունը (անգլ.՝ rogue employees)։

Առևտրային լրտեսություն

2009 թվականի փետրվարին Excelcomindo Pratama հնդկական հեռախոսակապի օպերատորի մամուլի ծառայությունը հաղորդել է Հուավեյ ընկերության աշխատակցի ձերբակալության մասին, ով փորձել էր պատճենահանել ծառայողական փաստաթղթերը։

Անարդար գովազդ

Ընկերությունը հայտարարում է, որ «հիմնական արտադրությունը պատրաստվում է ASIC միկրոսխեմայի հիման վրա, որպեսզի ապահովվի համարժեք որակը և տնտեսական օգուտները»։ Ընկերության այս հայտարարությունը ուղղակիորեն հակասում է միկրոսխեմա պատրաստող ընկերությունների (EZChip, Xelerated և Dune Networks) տվյալներին։ 2004 թվականի հոկտեմբերին Huawei-ն առանձնացրեց միկրոսխեմաների զարգացումը որպես առանձին ընկերություն HiSilicon, սակայն այն չի համարվում ցանցային պրոցեսորների արտադրող։

Ընկերության ստանդարտ պրակտիկան համարվում է «նոր սերնդի» սարքավորումների ցուցադրությունը, որոնք «ժամանակավոր ենթակա չեն» վաճառքի համար։ 2010 թվականին այդ սարքավորումներից ամենահայտնին համարվում էր 100 Գբիթ վայրկյանում լուծումը։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www-file.huawei.com/-/media/CORPORATE/PDF/annual-report/AnnualReport2016_en.pdf
  3. https://web.archive.org/web/20190329040533/https://www-file.huawei.com/-/media/corporate/pdf/annual-report/annual_report2018_en.pdf?la=zh
  4. https://finance.sina.com.cn/zt_d/2019_zq500qbd/
  5. https://web.archive.org/web/20170629103831/https://www-file.huawei.com/-/media/CORPORATE/PDF/annual-report/AnnualReport2016_en.pdf — 2017.
  6. https://web.archive.org/web/20200603082838/https://www-file.huawei.com/-/media/corporate/pdf/annual-report/annual_report_2019_en.pdf?la=en — 2020.
  7. Our Corporate Members – The Linux Foundation
  8. https://www.linuxfoundation.org/press-release/2015/08/huawei-deepens-its-investment-in-linux-and-open-source-software-with-linux-foundation-platinum-membership/
  9. https://www.w3.org/Consortium/Member/List
  10. https://www.wi-fi.org/membership/member-companies
  11. https://cve.mitre.org/cve/request_id.html#cna_participants
  12. https://www.sdcard.org/about_sda/member_companies/index.html
  13. https://fidoalliance.org/members/
  14. https://foundation.rust-lang.org/members/
  15. https://www.wirelesspowerconsortium.com/members/18253
  16. 16,0 16,1 16,2 https://www.itu.int/hub/membership/our-members/directory/?myitu-industry=true&request=sector-members
  17. «Huawei's School of Pronunciation».
  18. Открытые Системы: Конкуренция по-китайски
  19. «Доклад конгресса: Huawei и ZTE представляют угрозу безопасности США». // gazeta.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
  20. «Huawei стал лидером на рынке UMTS/HSPA (агентство CNEWS)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  21. Данные ВОИС за 2006 год(русская версия)
  22. Huawei совершила прорыв в области DSL, продемонстрировав первый в мире опытный образец 700 Мбит/с
  23. «Mobile-review.com — пресс релизы». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  24. «CNews: Объём продаж Huawei в 2008 г. вырос на 46 %». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  25. Финансовые показатели (официальный сайт компании)
  26. «Чистая прибыль Huawei за 2009 г. составила $2,7 млрд». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  27. «Судебное заявление Cisco Systems против Huawei Technologies» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  28. «Cisco Systems комментирует окончание судебного преследования компании Huawei». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  29. LightReading: Huawei и шпионаж
  30. Lightreading: Совместные комментарии от Cisco & Huawei
  31. Business Week: A Huawei Story Lost in Translation
  32. Excelcomindo says stops Huawei man stealing data | Reuters
  33. Huawei: Общая информация на сайте компании
  34. Huawei-3Com выбирает EZChip
  35. Huawei выбирает Xelerated
  36. «HiSilicon: Обзор Продуктов». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  37. 100G решения Huawei: Описание и фотографии ASIC(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուավեյ» հոդվածին։