Հուգո Յունկերս գերմ.՝ Hugo Junkers | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1859 Ռեյդտ, Պրուսիայի թագավորություն |
Մահացել է | փետրվարի 3, 1935 (76 տարեկան) Գաուտինգ, Նացիստական Գերմանիա |
Գերեզման | Վալդֆրիդհոֆ գերտեզմանատուն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | Q10497074?, գյուտարար, համալսարանի դասախոս և ճարտարագետ |
Հաստատություն(ներ) | Ախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարան |
Գործունեության ոլորտ | Ավիատիեզերական տեխնիկա |
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Ախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարան և Բեռլինի տեխնիկական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Եղել է գիտական ղեկավար | Peter Voissel? |
Պարգևներ | |
Hugo Junkers Վիքիպահեստում |
Հուգո Յունկերս (գերմ.՝ Hugo Junkers, փետրվարի 3, 1859, Ռեյդտ, Պրուսիայի թագավորություն - փետրվարի 3, 1935, Գաուտինգ, Նացիստական Գերմանիա), գերմանացի ավիակոնստրուկտոր և արդյունաբերող։
Սովորել է Բարմենի, Բեռլինի, Կարլսրուեի, Ախենի (ավարտել է 1883 թվականին) բարձրագույն տեխնիկական ուսումնարաններում։ 1895 թվականին հիմնադրել է գազային սարքավորումների գործարան, որի հիման վրա՝ «Յունկերս» ֆիրման (1917)։ 1910 թվականից զբաղվել է ինքնաթիռաշինությամբ։ 1915-1916 թվականներին թողարկել է աշխարհում առաջին ազատ կրող թևերով մետաղական ինքնաթիռներ, Յու-1 պողպատե մոնոպլանը, դյուրալյումինե Յու-4 զրահապատ բիպլան–գրոհիչը և Յու-9 կործանիչը։ 1919 թվականին Օ․ Ռոյտերի հետ ստեղծել է 6 տեղանի մարդատար ցածրապլան, որը լայն տարածում է ստացել բազմաթիվ երկրներում, այդ թվում և ԽՍՀՄ–ում։ Հետագայում «Յունկերս» ֆիրման արտադրում էր սպորտային և տրանսպորտային ինքնաթիռներ, իսկ 1929 թվականից՝ նաև դիզելային ավիաշարժիչներ։ 1930-ական թվականներին ֆիրման պետականացվել է և հիմնականում արտադրել ռազմական ինքնաթիռներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945) հետո «Յունկերս» ռազմական համալիրը լուծարքի է ենթարկվել, իսկ պահպանված ձեռնարկությունները միավորվել են «Մեսերշմիտ-Բյոլկով-Բլոմ» կոնցեռնին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 132)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուգո Յունկերս» հոդվածին։ |
|