Հուդայականություն (եբրայերեն՝ יהודה - եհուդա բառից, որ հին հունարենում և լատիներենում դարձել է Judah հին հունարեն՝ Ἰουδαϊσμός), հրեա ազգի կրոնական, ազգային և բարոյագիտական աշխարհայացքն է, որի հիմքն է Թորան։ Անվանումը գալիս է Հուդա թագավորի անունից, որի անունով էլ անվանվել են Հուդայական կայսրությունը, իսկ հետագայում՝ սկսած Երուսաղեմի երկրորդ տաճարի շրջանից հետո (Ք.ա. 516-Ք.ա. 70 թվականներ) դա նաև հրեաների անվանումն է։ Հուդայականությունը երեք մոնոթեիստական կրոններից ամենահինն է։ Դասվում է Աբրահամյան կրոնների շարքին, որոնց թվում են բացի հուդայականությունից նաև քրիստոնեությունը և իսլամը։
Հուդայականությունն ունի ավելի քան 3,000 տարվա պատմություն։ Որպես կրոն՝ կազմավորվել է Միջին արևելքում, բրոնզե դարի ժամանակներում։ Համարվում է միաստվածություն պաշտող ամենահին կրոններից մեկը։ Եբրայեցիներն ու իսրայելցիները Թանախի հին գրքերում, ինչպես, օրինակ, «Եսթերի գրքում», արդեն անվանվում են հրեաներ կամ «Իսրայելի զավակներ»։
Հուդայականության տեքստերը, ավանդույթներն ու արժեքները մեծ ազդեցություն են գործել Աբրահամյան հետագա կրոնների՝ ներառյալ քրիստոնեության, իսլամի, Բահայի հավատքի վրա։ Հուդայականության շատ տեսակետներ ուղղակիորեն կամ անուղղակի կերպով ազդել են նաև Արևմուտքի աշխարհիկ կյանքի, բարոյականության, քաղաքացիական օրենսդրության, իրավական համակարգի վրա։ Եբրայականությունը նույնքան կարևոր գործոն է եղել արևմտյան քաղաքակրթության զարգացման գործում, որքան հելլենիզը, իսկ հուդայականությունը, որոշակիորեն հիմք հանդիսանալով քրիստոնեության համար, դեռ վաղ քրիստոնեության ժամանակներից ազդել է արևմտյան իդեալների ու բարոյականության ձևավորման վրա
Հուդայականությունը տարանջատվում է զարգացման չորս շրջանների՝
Տաճարական, որը կապված է Երուսաղեմի Տաճարի գոյության հետ՝ Ք․ա․ 10-6 դդ․
Հելլենիստական, որն ընդգրկում է Ք․ա․ 6- Ք․հ․ 2-րդ դդ․
Թալմուդյան կամ Ռաբինական, որը տարածում է ստացել 2-րդ դարից մինչև 18-րդ դար
Օրթոդոքս հրեաների շարժումը, որը սկիզբ է առել 1970-ական թթ․ ու գոյություն ունի առ այսօր և ամենատարածվածներից է ժամանակակից Իսրայելում։
Ժամանակակից հուդայականությունում չկա ոչ մեկը կամ ոչինչ, ով ունի հավատքի իշխանության, քարոզի և նմանատիպ իրավունքներ։ Հուդայականները իրավունքի կամ հավատքի աղբյուր (Հալախա) են համարում Սուրբ գրքերը։
Սրբազան գրքերը երկուսն են՝ Թանախ ("Հրեական Աստվածաշունչ", որն իրենից ներկայացնում է կանոնական Աստվածաշնչի Հին Կտակարանը), Թալմուդ (Բանավոր Թորա, որը "գրավոր" Թորայի՝ Աստվածաշնչի առաջին 5 գրքերի, մեկնաբանություններնի գիրքն է)։ Հալախան կազմակերպում է հուդայականների կյանքի գրեթե բոլոր մասերը, ներառյալ ընտանեկան, քրեական, քաղաքացիական և այլն։
Հուդայականները էթնիկ խումբ են, ովքեր կա՛մ ծնվել են հրեա, կա՛մ ընդունել են հուդայականություն։ Այժմ աշխարհում կան մոտ 14․5 միլիոն հուդայական, որը համապատասխանում է Երկրի բնակչության 0․2 %-ին։ Նրանց 42 %-ն ապրում է Իսրայելում, 42 %-ն էլ ԱՄՆ-ում և Կանադայում։ Մնացածները հիմնականում ապրում են Եվրոպայում։
Egon Mayer, Barry Kosmin and Ariela Keysar, "The American Jewish Identity Survey", a subset of The American Religious Identity Survey, City University of New York Graduate Center. An article on this survey is printed in The New York Jewish Week, 2 November 2001.
Lewis, Bernard (1999). Semites and Anti-Semites: An Inquiry into Conflict and Prejudice. W. W. Norton & Co. 0-393-31839-7.
Stillman, Norman (1979). The Jews of Arab Lands: A History and Source Book. Philadelphia: Jewish Publication Society of America. 0-8276-0198-0.
Day, John. Yahweh and the Gods and Goddesses of Canaan. Chippenham: Sheffield Academic Press, 2000.
Dever, William G.Did God Have a Wife?. Grand Rapids: Wm. B. Eerdmans Publishing Co., 2005.
Walsh, J. P. M. The Mighty from Their Thrones. Eugene: Wipf and Stock Publishers, 1987.
Finkelstein, Israel (1996). "Ethnicity and Origin of the Iron I Settlers in the Highlands of Canaan: Can the Real Israel Please Stand Up?" The Biblical Archaeologist, 59(4).
A. Khanbaghi. The Fire, the Star and the Cross: Minority Religions in Medieval and Early Modern Iran (IB Tauris, 2006).
↑Cambridge University Historical Series, An Essay on Western Civilization in Its Economic Aspects, p.40: Hebraism, like Hellenism, has been an all-important factor in the development of Western Civilization; Judaism, as the precursor of Christianity, has indirectly had had much to do with shaping the ideals and morality of western nations since the christian era.
Torah.org. (also known as Project Genesis) Contains Torah commentaries and studies of Tanakh, along with Jewish ethics, philosophy, holidays and other classes.
The complete formatted Talmud online. Audio files of lectures for each page from an Orthodox viewpoint are provided in French, English, Yiddish and Hebrew. Reload the page for an image of a page of the Talmud.
Wikimedia Torah study projects
Վիքիդարանում կա այս հոդվածին վերաբերող բնօրինակ տեքստ:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 634)։