Nemzeti Bajnokság I Հունգարիայի ֆուտբոլի առաջնություն | |
---|---|
Երկիր | Հունգարիա |
Ֆուտբոլային ասոցիացիա | Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիա |
Հիմնվել է | 1901 թվական |
Ակումբների քանակ | 12 |
Մակարդակ | 1 |
Դուրս են մնում | Հունգարիայի ֆուտբոլի առաջնություն II |
Միջազգային առաջնություններ | Չեմպիոնների Լիգա Եվրոպայի լիգա |
Ներկայիս չեմպիոն | Ֆերենցվարոշ (33 տիտղոս) |
Ամենատիտղոսավոր թիմ | Ֆերենցվարոշ (33 տիտղոս) |
Հեռուստատեսություն | Magyar Televízió Duna TV Duna World |
Պաշտոնական կայք | Magyar Labdarúgó Szövetség |
Հունգարիայի ֆուտբոլի առաջնություն (հունգ.՝ Nemzeti Bajnokság, «Ազգային առաջնություն») Հունգարիայի պրոֆեսիոնալ լիգա, որտեղ հանդես են գալիս ֆուտբոլային ակումբեր։ Լիգան ներկայումս հայտնի է որպես ՕՏՊ Բանկ Լիգա հովանավորի անունով, և այն երկրի ֆուտբոլի բարձարագույն լիգան է` 1901 թվականից սկսած։ ՈՒԵՖԱ ներկայիս վարկանիշով այն 29-րդն է Եվրոպայում։
Տասներկու ակումբ մասնակցում են մրցաշարին, ամեն ակումբ երկուական անգամ խաղում է մյուս ակումբերի հետ, մեկ անգամ տանը, մեկ անգամ մրցակցի հարկի տակ։ Մրցաշրջանի վերջում լավագույն ակումբը որակավորվում է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, մինչդեռ երկրորդ, երրորդ տեղ գրաված ակումները և Հունգարիայի գավաթը նվաճած ակումբը մասնակցում է Եվրոպայի լիգայի որակավորման փուլին։ Վերջին երկու ակումբները անցնում են երկրորդ լիգա, որոնց փոխարինում են երկրորդ լիգայի առաջին երկու ակումբները։
1901 թվականի հունվարի 19-ին հիմնադրվեց Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիան։ Առաջին խաղը կայացավ Բուդապեշտի սպորտային ակումբի և Բուդապեշտի մարզական ակումբների միջև, ինչից սկսվեց Հունգարիայի ֆուտբոլի առաջնության առաջին մրցաշրջանը 1901 թվականին։ Առաջին մրցաշրջանում հանդես եկան հինգ ակումբներ, բոլորը մայրաքաղաք Բուդապեշտից։ Առաջին մրցաշրջանում հաղթեց Բուդապեշտի մարզչական ակումբը։ Չնայած առաջին երկու մրցաշրջաններում հաղթեց Բուդապեշտը, 1900-ականները հայտնի դարձավ Ֆերենցվարոշի և ՄՏԿ Բուդապեշտի դիմակայությամբ։
1910-ականների և 1920-ականների մրցաշարերում առաջատարներն էին Ֆերենցվարոշը և ՄՏԿ-ն։
1930-ականներին ՄՏԿ-ին, որպես առաջատար փոխարինեց Ույպեստ ՖԱ-ն (այդ ժամանակ Բուդապեշտից մաս չէր կազմում)։ 1930-ականների Հունգարական ֆուտբոլի լավագույն խաղացողներից էին Ժենգելերը Ույպեստից, ով երեք անգամ տարձավ լավագույն ռմբարկու 1930-ականներին, Սարոսին Ֆերենցվարոշից և Չեհը ՄՏԿ-ից։