Հռոմ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հռոմ (այլ կիրառումներ)
Մայրաքաղաք
Հռոմ
իտալ.՝ Roma, Roma Capitale
Դրոշ Զինանշան

Սուրբ Պետրոսի հրապարակ
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԵնթարկումՔաղաք
ՄարզԼացիո
ԳավառՀռոմ
Ներքին բաժանումՄունիսիպիո I, Մունիսիպիո II, Մունիսիպիո III, Մունիսիպիո IV, Մունիսիպիո V, Մունիսիպիո VI, Մունիսիպիո VII, Մունիսիպիո XV, Մունիսիպիո VIII, Մունիսիպիո IX, Մունիսիպիո X, Մունիսիպիո XI, Մունիսիպիո XII, Մունիսիպիո XIII և Մունիսիպիո XIV
ՔաղաքապետՎիրջինիա Ռաջի
Հիմնադրված էՄ.թ.ա. 753 թ.
Առաջին հիշատակումՄ.թ.ա. 753
Այլ անվանումներ«Հավերժական քաղաք»
Մակերես1507 կմ²
ԲԾՄ37 մ
Կլիմայի տեսակՄիջերկրածովյան
Պաշտոնական լեզուԻտալերեն
Բնակչություն2 761 477 մարդ (2011)
Խտություն2197 մարդ/կմ²
Ագլոմերացիա3 900 000
Ազգային կազմԻտալացիներ
Կրոնական կազմԿաթոլիկություն
Տեղաբնականունհռոմեացի
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ06
Փոստային դասիչ00100; 00121-00199
Ավտոմոբիլային կոդRM
ISTAT058091
Պաշտոնական կայքcomune.roma.it(իտալ.)
Սուրբ հովանավորներՊետրոս առաքյալ
Պողոս առաքյալ
Քաղաքի օրըհունիսի 29
Հռոմ (Իտալիա)##
Հռոմ (Իտալիա)
Հռոմ (Լացիո)##
Հռոմ (Լացիո)

Հռոմ (իտալ.՝ Roma), Իտալիայի մայրաքաղաք, Լացիո մարզի վարչական կենտրոն։ 1,285 քմ² տարածքում 2,9 միլիոն բնակչությամբ այն նաև երկրի ամենամեծ և ամենախիտ բնակեցված համայնքն է։ Հռոմ քաղաքի ընդհանուր բնակչությունը կազմում է 4,3 միլիոն։ Այն գտնվում է Իտալական թերակղզու արևմտյան հատվածում, Լացիոյի շրջանում, Տիբեր գետի ափին։ Հռոմում է գտնվում Վատիկան քաղաք-պետությունը՝ միակ պետությունը, որը գտնվում է քաղաքի սահմաններում։ Այս պատճառով է, որ Հռոմը հաճախ համարվում է 2 պետությունների մայրաքաղաք։

Հռոմն ունի ավելի քան 2500 տարվա պատմություն։ Չնայած ըստ դիցաբանության Հռոմի հիմնադրումը թվագրվում է ընդամենը մ․թ․ա․ 753 թվականին՝ այդ տարածքը բնակեցված է եղել շատ ավելի առաջ՝ դարձնելով այն ամենահին մշտապես բնակեցված տարածքը Եվրոպայում։ Քաղաքի սկզբնական բնակչությունը ծագել է լատիններից, էտրուսկներից և սաբինացիներից։ Արդյունքում քաղաքն ըստ հերթականության դարձել է Հռոմի թագավորության, Հռոմի հանրապետության և Հռոմեական կայսրության մայրաքաղաքը և համարվում է արևմտյան քաղաքակրթության ծննդավայրերից մեկը և երբեմն նաև առաջին մետրոպոլիսը։ Այն կոչվում է նաև "Romae Aeterna" (Հավերժական քաղաք) և "Caput Mundi" (Աշխարհի մայրաքաղաք)։

Վերածննդից հետո՝ գրեթե բոլոր պապերը սկսած Նիկողայոս V-ից (1422-55) 400 տարի շարունակ ձգտում էին քաղաքը դարձնել աշխարհի գեղարվեստական և մշակութային կենտրոնը։ Դրա շնորհիվ Հռոմը դարձավ Իտալական Վերածննդի գլխավոր կենտրոններից առաջինը, այնուհետ՝ և՛ Բարոկկոյի, և՛ Նեոկլասիցիզմի ծննդավայրը։ Հայտնի նկարիչներ, գունանկարիչներ, քանդակագործներ և ճարտարապետներ Հռոմում են կենտրոնացրել իրենց գործունեությունը՝ գլուխգործոցներ ստեղծելով ամբողջ քաղաքում։ 1871 թվականին Հռոմը դարձավ Իտալիայի թագավորության մայրաքաղաքը, իսկ 1946-ին՝ Իտալիայի հանրապետությանը։

Հռոմը համարվում է համաշխարհային քաղաք։ 2014 թվականին այն համարվել է 14-րդ ամենահաճախ այցելվող քաղաքը աշխարհում, երրորդ ամենաշատ այցելվողը Եվրոպական Միությունում և ամենահանրաճանաչ տուրիստական վայրը Իտալիայում։ Նրա պատմական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից ճանաչվել է Համաշխարհային մշակութային ժառանգություն։ Հուշարձաններն ու թանգարանները, ինչպիսիք են Վատիկանի Թանգարաններն ու Կոլիզեյը աշխարհի ամենահաճախ այցելվող տուրիստական վայրերից են, որոնք ընդունում են միլիոնավոր զբոսաշրջիկներ ամեն տարի։ Հռոմում են անցկացվել 1960 թվականի Ամառային Օլիմպիական խաղերը, և այնտեղ է գտնվում ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպությունը։

Ծագումնաբանություն

Կապիտոլյան գայլը կերակրում է երկվորյակ եղբայրներ Հռեմոսին և Հռոմուլոսին

Ըստ քաղաքի հիմնադրման մասին առասպելի՝ «իտալ.՝ Roma» անունը առաջացել է քաղաքի հիմնադիր և առաջին թագավոր «իտալ.՝ Romulus»-ի անունից։

Կա նաև հավանականություն, որ «իտալ.՝ Romulus» անունն է իրականում առաջացել «իտալ.՝ Roma»-ից։ Դեռևս 4-րդ դարում կային տարբեր տեսակետներ, թե ինչպես է առաջացել «իտալ.՝ Roma» անվանումը։ Որոշ ենթադրություններ առաջ են քաշվել՝ հիմնվելով բառի ոչ հստակ լեզվական ծագման վրա։

  • «իտալ.՝ Rumon» կամ «իտալ.՝ Rumen» բառից, Տիբր գետի հին անվանումից, որն իր հերթին ունի նույն արմատը, ինչ հունարեն ῥέω (rhèo)և լատիներեն ruo բայերը, որոնք երկուսն էլ նշանակում են «հոսել»։
  • էտրուսկերեն ruma բառից, որի արմատն է *rum- «չափ», որը հավանաբար վերաբերում է կամ պաշտամունքի կենդանի գայլին, որը կերակրել էր երկվորյակներ Հռոմուլուսին և Ռեմուսին, կամ Պալատինյան և Ավենտինյան բլուրների չափերին
  • Հունարեն ῤώμη (rhōmē)բառից, որը նշանակում է «ուժ»։

Պատմագրական և ավանդական տեղեկություններ

Հռոմը աշխարհի հնագույն քաղաքներից է, որն ստացել է «հավերժական քաղաք» անունը։ Այն իր անվանումը ստացել է քաղաքի առասպելական հիմնադիրներից մեկի՝ Հռոմուլոսի անունից։ Ըստ ավանդության՝ Հռոմը հիմնադրվել է մ.թ.ա. 753 թվականին։ Հռոմուլոսի և նրա երկվորյակ եղբայր Հռեմոսի ծնողները եղել են լատինների Ալբա Լոնգա քաղաքի թագավոր Նումիտորի դուստր, Վեստա աստվածուհու քրմուհի Հռեա Սիլվիան և Մարս աստվածը։ Ալբա Լոնգայի գահը գավթած Ամուլիոսը գահի օրինական ժառանգորդ երկվորյակներին հրամայել է գցել Տիբեր գետը։ Երկվորյակները փրկվել են, սնվել գայլի կաթով և կրթվել հովվի մոտ։ Չափահաս դառնալով՝ պատժել են Ամուլիոսին, ապա որոշել քաղաք հիմնել իրենց փրկված տեղում։ Քաղաքի անուն տալու վեճի ժամանակ Հռեմոսը սպանվել է, և քաղաքը Հռոմուլոսի (լատիներեն՝ Romulus) անունով կոչվել է Հռոմ (լատիներեն՝ Roma)։ Հռոմը եղել է հռոմեական անտիկ պետության մայրաքաղաքը, 6-8-րդ դարերում գտնվել է Բյուզանդիայի տիրապետության տակ։ 756 - 1870-ը կարճ ընդմիջումներով եղել է Պապական մարզի մայրաքաղաքը։ Ռիսորջիմենտոյի (իտալերեն բառացի՝ «վերածնունդ») շնորհիվ 1870 թվականին վերամիավորվեց Իտալիայի հետ, 1871 թվականից դարձավ միավորված Իտալիայի թագավորություն, իսկ 1946 թվականից՝ Իտալիայի հանրապետության մայրաքաղաք։

Հին Հռոմի քարտեզը

Կառավարում

Տեղական ինքնակառավարում

Սենատորիո պալատ

Հռոմը առանձին կոմունա է՝ համայնք (իտալ.՝ comuna)՝ մայրաքաղաք Հռոմ (իտալ.՝ Roma Capitale). այն ամենամեծն է Իտալիայում ինչպես տարածքով, այնպես էլ բնակչությամբ։ Այն կառավարվում է քաղաքապետի և քաղաքային խորհրդի կողմից։ Քաղաքապետարանը գտնվում է Կապիտոլյան բլրի վրա՝ Սենատորիո պալատում՝ քաղաքի կառավարության պատմական նստավայրում։ Հռոմի տեղական կառավարումը հաճախ անվանում են Կամպիդոլիո (իտալ.՝ Campidoglio)՝ բլրի իտալերեն անվանումը։

Վարչական և պատմական ստորաբաժանումներ

Հռոմի ստորաբաժանումները

1972 թվականից սկսած՝ քաղաքը բաժանվում է վարչական տարածքների (իտալ.՝ municipi (եզ. municipio)): Դրանք ստեղծվել են քաղաքի ապակենտրոնացումը ավելացնելու նպատակով։ Յուրաքանչյուր տարածք կառավարվում է նախագահի և 4 հոգուց բաղկացած խորհրդի կողմից, ովքեր ընտրվում են քաղաքացիների կողմից յուրաքանչյուր 5 տարի։ Սկզբնական շրջանում ստորաբաժանումները 20-ն էին, այնուհետև՝ 19: 2013 թվականին այդ թիվը նվազեց մինչև 15 Հռոմն իր տարածքի մեծությամբ (5352 կմ²) գրեթե հավասար է Լիգուրիա մարզին։ Այն նաև Լացիո մարզի մայրաքաղաքն է։ Հռոմը Իտալիայի մայրաքաղաքն է և Իտալիայի կառավարության նստավայրը։ Հռոմի պատմական կենտրոնում են գտնվում նաև Իտալիայի հանրապետության նախագահի և վարչապետի պաշտոնական նստավայրերը, Իտալիայի կառավարության 2 պալատները, ինչպես նաև Սահմանադրական դատարանը։ Պետական նախարարությունները սփռված են ամբողջ քաղաքով, ինչպես օրինակ՝ Արտաքին գործերի նախարարությունը գտնվում է Ֆարնեզինա պալատում (իտալ.՝ Palazzo della FarnesinaՕլիմպիական մարզադաշտի հարևանությամբ։

Բնակչություն


Աշխարհագրություն

Դիրք

Հռոմը թռչնի թռիչքի բարձրությունից, 2002թ.

Հռոմը Կենտրոնական Իտալիայի Լացիո նահանգում է գտնվում՝ Տիբեր գետի վրա (իտալ.՝ Tevere)։ Թագավորական Հռոմը կառուցվել է 7 բլրի վրա՝ Ավենտին, Ցելիում, Կապիտոլիում, Էսքվիլիում, Պալատինում, Քվիրինալիում և Վիմինալիում։ Ներկայիս Հռոմով է անցնում ևս մեկ գետ՝ Անիենը, որը թափվում է Տիբեր պատմական կենտրոնի հյուսիսից։

Հռոմն արբանյակից

Չնայած քաղաքի կենտրոնը Տիրենյան ծովից մոտավորապես 24 կմ է հեռավորության վրա է՝ քաղաքը ձգվում է մինչև ծովափ, որտեղ գտնվում է հարավարևմտյան Օստիա շրջանը։ Հռոմի կենտրոնական հատվածի բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 13-ից մինչև 139 մ։ Հռոմի կոմունան ընդգրկում է ընդհանուր առմամբ 1285 կմ² տարածք՝ ներառյալ շատ կանաչ տարածքներ։

Կլիմա

Հռոմում գերիշխում է Միջերկրածովյան կլիման՝ զով, խոնավ ձմեռներով և շոգ, չոր ամառներով։

Հռոմի միջին տարեկան ջերմաստիճանը 20 °C է ցերեկային ժամերին և 10 °C՝ գիշերը։ Ամենացուրտ ամսին՝ հունվարին, միջին ջերմաստիճանը 12 °C է ցերեկային ժամերին և 3 °C՝ գիշերը։ Ամենատաք ամիսներին՝ հուլիսին և օգոստոսին, միջին ջերմաստիճանը 30 °C է ցերեկը և 18 °C՝ գիշերը։

Դեկտեմբերը, հունվարը և փետրվարը ամենացուրտ ամիսներն են, երբ միջին ջերմաստիճանը մոտավորապես 12.5 °C է ցերեկը և 3.6 °C՝ գիշերը։ Ջերմաստիճանը սովորաբար տատանվում է 10-15 °C ցերեկը և 3-5 °C՝ գիշերը։ Հազվադեպ է ձյուն գալիս, սակայն գրեթե ամեն ձմեռ աննշան ձյուն նկատվում է, իսկ յուրաքանչյուր 20 կամ 25 տարին մեկ զգալի քանակությամբ տեղումներ են լինում ձյան տեսքով (վերջինը՝ 2002 թվականին)։

Միջին հարաբերական խոնավությունը 75 % է՝ տատանվելով հուլիսին 72 %-ից նոյեմբերին 77 %։ Ծովի ջերմաստիճանը փետրվարին և մարտին հասնում է 13 °C, իսկ օգոստոսին՝ 24 °C:

Ժողովրդագրություն

Տիբր գետ
Պատմական բնակչություն
Տարի Բնակչություն
1861 194500-
1871 212432+9.2%
1881 273952+29.0%
1901 422411+54.2%
1911 518917+22.8%
1921 660235+27.2%
1931 930926+41.0%
1936 1150589+23.6%
1951 1651754+43.6%
1961 2188160+32.5%
1971 2781993+27.1%
1981 2840259+2.1%
1991 2775250−2.3%
2001 2663182−4.0%
2011 2617175−1.7%
* Աղբյուրը՝ ISTAT, 2001

Մ.թ.ա. 550 թվականին Հռոմը Իտալիայում երկրորդ ամենամեծ քաղաքն էր, մինչդեռ ամենամեծը Տարանտոն էր։ Այն ուներ մոտավորապես 285 հեկտար տարածք և 35,000 բնակչություն։ Այլ աղբյուրներ նշում են թվով 100,000 բնակիչ՝ սկսած մ.թ.ա. 600-500 թվականներից։ Երբ մ.թ.ա. 509 թվականին հանրապետության հռչակումից հետո մարդահամարն արձանագրեց 130,000 բնակչություն։ Հանրապետությունը ներառում էր հենց Հռոմը և մոտակա բնակավայրերը։ Մ.թ.ա. 150 թվականին այդ թիվը գերազանցում էր 300,000-ը։

Օգոստոս կայսեր օրոք Հռոմն աշխարհի ամենամեծ քաղաքն էր գրեթե 1 միլիոն բնակչությամբ։

Հռոմեական կայսրության անկումից հետո քաղաքի բնակչությունը նվազեց մինչև 50,000 մարդ։ Այն շարունակում էր կայուն մնալ կամ նվազել մինչև Վերածնունդ։ Երբ 1870 թվականին Իտալիայի թագավորությանը (1861–1946) միացավ նաև Հռոմը, քաղաքն ուներ մոտ 200,000 բնակչություն։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ այն դարձել էր արդեն 600,000։ Մուսոլինիի ֆաշիստական ռեժիմը փորձում էր խոչընդոտել քաղաքի բնակչության զգալի աճին, բայց 1930-ական թվականների սկզբին այն արդեն հասել էր 1 միլիոնի։ Բնակչության աճը շարունակվեց նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

2010-ական թվականների կեսերին բուն քաղաքն ուներ 2,754,440 բնակիչ, մինչդեռ Հռոմի ամբողջ տարածքում ապրում էր ավելի քան 4.2 միլիոն մարդ։ Դեռահասները (18 տարեկանից ցածր երեխաները) կազմում էին բնակչության 17,00 տոկոսը, իսկ թոշակառուները՝ 20,76 տոկոս։ Հռոմեացիների միջին տարիքը 43-ն է, Իտալիայինը՝ 42: 2002-2007 թվականների ընթացքում Հռոմի բնակչությունը աճել է 6,54 տոկոսով, մինչդեռ Իտալիայինը՝ 3,56 տոկոսով։ Հռոմի ներկայիս ծնելիության մակարդակը 9,10 է 1000 բնակչի հաշվով, Իտալիայում՝ 9,45:

Էթնիկ խմբեր

Համաձայն Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտի (իտալ.՝ ISTAT) վերջին տվյալների՝ բնակչության մոտավորապես 9.5%-ը կազմում են այլազգիները։ Ներգաղթյալների գրեթե կեսը՝ 131,118 մարդ կամ բնակչության 4.7 տոկոսը ծագում են տարբեր եվրոպական երկրներից՝ հիմնականում Ռումինիա, Լեհաստան, Ուկրաինա և Ալբանիա։ Մնացած 4.8 տոկոսը ոչ եվրոպական ծագում ունեն, հիմնականում ֆիլիպիններ (26,933), բանգլադեշցիներ (12,154) և չինացիներ (10,283) են։

Հայերը Հռոմում

Հայերի բնակության մասին Հռոմում հիշատակություններ կան դեռևս մ.թ.ա. 1-ին դարից։ Մ.թ. 65 թվականին հայոց թագավոր Տրդատ Ա-ն այցելել է (շուրջ 3 հազարանոց շքախմբով) Հռոմ և թագադրվել Ներոն կայսրի կողմից։ 4-րդ դարում Հռոմում հռչակված էր հռետոր Պարույր Հայկազնը, որին Հռոմում հուշարձան է կանգնեցվել։ 552 թ.-ին բյուզանդական զորքերի հրամանատար և Ռավեննայի փոխարքա (541-568) Նարսես Պատրիկը քաղաքն ազատագրել է գոթերից և այնուհետև շինարարական լայն գործունեություն ծավալել Հռոմում (ավանդությունը Նարսեսին է վերագրում «Կիլիկյան» վանքի շինարարությունը)։

7-րդ դարում Հռոմում եղել է հայկական վանք, որի աբբա Թաղասիոսը մասնակցել է 649 թվականի Լատերանի տիեզերաժողովին, 11-րդ դարում՝ հայկական եկեղեցի։ Հռոմում եղել է հայկական թաղամաս։

XIII-XVI դդ. Հռոմի հայ համայնքը, ինչպես նաև իտալահայ մյուս համայնքները, ստվարացել են։ Հռոմ են եկել հայ մտավորականներ, եկեղեցական գործիչներ, վաճառականներ։ Այստեղ ընդօրինակվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, առաջին հայերեն գիրքը («Տոմար Գրիգորյան») Հռոմում տպագրվել է 1584 թվականին։ 1883 թվականին հիմնադրվել է Լևոնյան վարժարանը՝ կաթոլիկ հայ հոգևորականների պատրաստման բարձրագույն դպրոցը։

Հռոմի պետական համալսարանի դասախոսներ (պրոֆեսորներ՝ Գ. Ֆրանկովիչ, Պ. Կունեո, ճարտարապետ՝ Հ. Վահրամյան) զբաղվել են հայ միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրությամբ։ 1960-ական թվականներ գրեթե ամեն տարի կատարել են բազմաթիվ գիտարշավներ Խորհրդային Հայաստան և Արևմտյան Հայաստանի տարածքներ։ 1968 թվականին Հռոմում կայացել է հայ ճարտարապետության առաջին ցուցահանդեսը, հրատարակվել հայ ճարտարապետությանը նվիրված չորս մենագրություն։ Ներկայումս Հռոմում բնակվում է շուրջ 500 հայ։

Կրոն

Սուրբ Հովհաննես Լատերանի բազիլիկա
Հռոմի մզկիթը՝ ամենամեծը Եվրոպայում

Ինչպես ամբողջ Իտալիան, Հռոմում հիմնական կրոնը հռոմեական կաթոլիկությունն է, և այն դարեր շարունակ եղել է կրոնի և ուխտագնացության կարևոր կենտրոն, հին հռոմեական կրոնի բնօրրանը, իսկ հետագայում՝ Վատիկանի և պապի նստավայրը։ Նախքան քրիստոնյաների հայտնվելը քաղաքում, հին հռոմեական կրոնը գերիշխում էր բնակչության շրջանում։ Հռոմեացիների կողմից սրբացվող առաջին աստվածներն էին Յուպիտերը՝ գերագույն աստվածը, Մարսը՝ պատերազմի աստվածը և ըստ ավանդույյթի՝ Հռոմի երկու հիմնադիրների՝ Հռեմոսի և Հռոմուլոսի հայրը։ Այլ աստվածներ և աստվածուհիներ նույնպես պաշտվում էին հռոմեացիների կողմից, ինչպես օրինակ Վեստան և Միներվան։ Հետագայում՝ քաղաքում Պողոս և Պետրոս առաքյալների նահատակվելուց և առաջին քրիստոնյաների հայտնվելուց հետո, Հռոմում աստիճանաբար սկսեցին դավանել քրիստոնեություն և սբ. Պետրոսի հին բազիլիկան կառուցվեց 313 թվականին։ Բացի որոշ ընդհատումներից՝ Հռոմը դարեր շարունակ եղել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու և Հռոմի պապի նստավայրը։

Չնայած այն հանգամանքին, որ Հռոմում են գտնվում Վատիկանը և սբ. Պետրոսի տաճարը՝ Հռոմի մայր տաճարը՝ սբ. Հովհաննես Լատերանի բազիլիկան գտնվում է քաղաքի կենտրոնից հարավ-արևելք։ Հռոմում կան ընդհանուր առմամբ 900 եկեղեցիներ, ինչպիսիք են Սանտա Մարիա Մաջորե բազիլիկան, սբ. Պողոսի բազիլիկան, Սան Կլեմենտի բազիլիկան, Հիսուսի եկեղեցին և այլն։ Քաղաքի տակ են գտնվում նաև հին կատակոմբներ։ Մեծ կարևորություն ունեցող բազմաթիվ կրոնական ուսումնական կենտրոններ՝ Հայրապետական Լատերան համալսարանը, Հայրապետական աստվածաշնչյան ինստիտուտը, Հայրապետական Գրիգորյան համալսարանը և Հայրապետական արևելյան ինստիտուտը։

Վերջին տարիներին հյուսիսային Աֆրիկայից և Միջին Արևելքից ներգաղթյալների շնորհիվ զգալի աճ է գրանցվել Հռոմում մուսուլմանների շրջանում։ Դրա արդյունքում տեղացի իսլամադավանները նպաստել են քաղաքում մզկիթի կառուցմանը, որն ամենամեծն է արևմտյան Եվրոպայում և բացվել է 1995 թվականի հունիսի 21-ին։ Հռոմի հանրապետության անկումից հետո Հռոմում նաև շատ կարևոր հրեական համայնք է գործում, որը մի ժամանակ գտնվում էր Տրաստեվերեում։

Վատիկան

Վատիկան քաղաքի տարածքը Mons Vaticanus-ի (Վատիկան բլրի) և Վատիկանի դաշտի մաս է կազմում, որտեղ Սուրբ Պետրոսի տաճարը, Առաքելական պալատը և Սիքստինյան կապելլան, թանգարաններն ու այլ շինություններ են գտնվում։ Մինչև 1929 թվականը այդ տարածքը համարվում էր Հռոմի թաղամաս։ Տիբեր գետի արևմտյան մասից անջատված լինելով՝ տարածքը պաշտպանվում էր Լևոն IV պապի պարիսպներով, այնուհետև՝ Պողոս III պապի պաշտպանական պարիսպներով։

Երբ 1929 թվականի Լատերանի համաձայնագիրն էր նախապատրաստվում, որով ստեղծվում էր Վատիկանը, որոշ շտկումներ էին անհրաժեշտ տարածքը գծանշելու համար, քանի որ այլևս պարիսպ չկար, ուստի որոշ շինություններ հանդիսացան սահմանագիծ և սահմանի մի փոքր մասում էլ նոր պարիսպ կառուցվեց։

Տարածքն ընդգրկում է Սուրբ Պետրոսի հրապարակը, որն Իտալիայից բաժանվում է միայն սահմանին առկա սպիտակ գծանշումով։ Համաձայն Լատերանի համաձայնագրի՝ Վատիկանին պատկանող, բայց Իտալիայի տարածքում գտնվող որոշ հաստատություններ՝ Կաստել Գանդոլֆոյի պապական դղյակը և կարևորագույն բազիլիկաներն ունեն արտատարածքային կարգավիճակ՝ ինչպես արտաքին դիվանագիտական առաքելությունները՝ դեսպանատները։

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակը
Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակը

Ուխտագնացություն

Միջին դարերից ի վեր Հռոմը եղել է քրիստոնեական ուխտագնացության կարևորագույն կենտրոն։ Ամբողջ քրիստոնյա աշխարհից մարդիկ այցելում են Վատիկան՝ պապական նստավայր։ Հռոմի պապը ամենաազդեցիկ կերպարն էր միջնադարում, իսկ Հռոմը դարեր շարունակ մնացել է պապական մայրաքաղաք և սուրբ քաղաք։ Ըստ կաթոլիկների՝ Վատիկանը սուրբ Պետրոսի վերջին հանգրվանն է եղել։

Ուխտագնացությունները Հռոմ կարող են ներառել մեծ թվով վայրեր ինչպես Վատիկանում, այնպես էլ Իտալիայի տարածքում։ Շատ հաճախ այցելում են Պիղատոսի աստիճաններ (իտալ.՝ scala sancta), որն, ըստ ավանդույթի, տանում էր Պիղատոս Պոնտացու Երուսաղեմում գտնվող պրետորիում, և Հիսուսն իր դատավարության ճանապարհին անցել էր դրանցով։ Վարկածներից մեկի համաձայն՝ աստիճանները բերվել են Հռոմ սուրբ Հեղինեի կողմից չորրորդ դարում։ Երկար դարեր «սուրբ աստիճանները» գրավել են քրիստոնյա ուխտագնացներին, ովքեր ցանկանում էին հարգել Հիսուսի տառապանքները։ Ուխտագնացության վայրեր են նաև Հռոմի դարաշրջանում կառուցված որոշ կատակոմբներ, որտեղ քրիստոնյաներն աղոթում էին, հուղարկավորում էին իրենց մահացածներին և երկրպագում էին հետապնդումների ժամանակ, ինչպես նաև բազում ազգային եկեղեցիներ կամ առանձին աղանդավորական եկեղեցիներ, օրինակ՝ Հիսուսի և Սուրբ Ինյացիոյի ճիզվիտային եկեղեցիները։

Ըստ ավանդույթի՝ ուխտագնացներն ու Հռոմի քաղաքացիներն Աստծուն երախտագիտություն հայտնելու նպատակով պետք է 24 ժամվա ընթացքում ոտքով այցելեն Հռոմի 7 ուխտագնացության եկեղեցիները (իտալ.՝ Le sette chiese)։ Այս ավանդույթը, որը պարտադիր էր յուրաքանչյուր ուխտագնացի համար Միջին դարերում, օրինականացվեց 16-րդ դարում սուրբ Ֆիլիպ Ներիի կողմից։ 7 եկեղեցիների ներառում են 4 գլխավոր բազիլիկաները՝ Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարը,սուրբ Պողոսի տաճարը, սուրբ Հովհաննես Լատերանի տաճարը և Սանտա Մարիա Մաջորեն, և 3 այլ եկեղեցիներ՝ Սան Լորենցո, Երուսաղեմի Սուրբ Խաչ եկեղեցին (Հեղինեի՝ Կոնստանտին կայսեր մոր, հիմնած եկեղեցին) և Սան Սեբաստիանոն (գտնվում է «Վիա Ապպիա» ճանապարհի վրա և կառուցված է Սան Սեբաստիանոյի կատակոմբների վրա)։

Երկվորյակ, քույր և գործընկեր քաղաքներ

1956 թվականի ապրիլի 9-ից Հռոմը բացառապես և փոխադարձաբար երկվորյակ քաղաք է հռչակել՝

ֆր.՝ Seule Paris est digne de Rome; seule Rome est digne de Paris.

իտալ.՝ Solo Parigi è degna di Roma; solo Roma è degna di Parigi.

Միայն Փարիզն է արժանի Հռոմին, և միայն Հռոմն է արժանի Փարիզին»։

Հռոմի քույր և գործընկեր քաղաքներն են՝

Ծանոթագրություններ

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 53. ISBN 99941-56-03-9.
  2. Bilancio demografico Anno 2014 (dati provvisori). Provincia: Roma Արխիվացված 2015-02-05 Wayback Machine - Demo.istat.it
  3. «Discorsi del Presidente Ciampi». Presidenza della Repubblica. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
  4. «Le istituzioni salutano Benedetto XVI». La Repubblica. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
  5. Heiken, G., Funiciello, R. and De Rita, D. (2005), The Seven Hills of Rome: A Geological Tour of the Eternal City. Princeton University Press.
  6. Old Age in Ancient Rome
  7. Andres Perez, Javier (2010). «APROXIMACIÓN A LA ICONOGRAFÍA DE ROMA AETERNA» (PDF). El Futuro del Pasado. էջեր 349–363. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  8. Giovannoni, Gustavo (1958). Topografia e urbanistica di Roma (Italian). Rome: Istituto di Studi Romani. էջեր 346–47.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Rome, city, Italy». Columbia Encyclopedia (6th ed.). 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  10. «GaWC – The World According to GaWC 2012». Lboro.ac.uk. 2014 թ․ հունվարի 13. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  11. «The Global City Competitiveness Index» (PDF). Managementthinking.eiu.com. 2012 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  12. «2014 Global Cities Index and Emerging Cities Outlook». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  13. Most Visited Cities
  14. «Historic Centre of Rome, the Properties of the Holy See in that City Enjoying Extraterritorial Rights and San Paolo Fuori le Mura». UNESCO World Heritage Center. Վերցված է 2008 թ․ հունիսի 8-ին.
  15. «Romulus and Remus». Brittanica.com. 2014 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
  16. Claudio Rendina, Roma ieri, oggi, domani, Newton Compton, Roma, 2007, pg. 17
  17. This hypothesis originates from the Roman Grammarian Maurus Servius Honoratus.
  18. This hypothesis originates from Plutarch
  19. «Roma diventa Capitale» (Italian). Վերցված է 2012 թ․ մարտի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «Territorio» (Italian). Comune di Roma. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. In 1992 after a referendum the XIX Circoscrizione became the Comune of Fiumicino
  22. «Արխիվացված պատճենը». Il Messaggero. 2013 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  23. http://www.demo.istat.it/bilmens2014gen/query.php?lingua=ita&Rip=S3&Reg=R12&Pro=P058&Com=91&submit=Tavola
  24. Popolazione Residente al 1° Gennaio 2017Italian National Institute of Statistics.
  25. Popolazione Residente al 1° Gennaio 2018Italian National Institute of Statistics.
  26. https://demo.istat.it/?l=it
  27. Ravaglioli, Armando (1997). Roma anno 2750 ab Urbe condita (Italian). Rome: Tascabili Economici Newton. ISBN 88-8183-670-X.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «World Map of Köppen−Geiger Climate Classification».
  29. «Storia della neve a Roma». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  30. Rome Climate Արխիվացված 2010-04-27 Wayback Machine. Retrieved 9 օգոստոս 2012
  31. Cornell (1995) 204–5
  32. Floods of the Tiber in Ancient Rome – Gregory S. Aldrete. Books Google. 2007 թ․ հունվարի 30. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  33. The History of Human Populations: Forms of growth and decline – P. M. G. Harris. Books Google. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  34. Herreros, Francisco. «Size and Virtue». Academia. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  35. http://www.jstor.org/discover/10.2307/295257?uid=3737880&uid=2134&uid=2&uid=70&uid=4&sid=21103645376217
  36. http://media.johnwiley.com.au/product_data/excerpt/14/14443392/1444339214.pdf
  37. Cities and Economic Development: From the Dawn of History to the Present – Paul Bairoch. Books Google. 1991 թ․ հունիսի 18. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  38. N.Morley, Metropolis and Hinterland (Cambridge, 1996) 33–9
  39. Duiker, 2001. page 149.
  40. highbeam.com/doc/1G1-20586744.html Abstract of The population of ancient Rome.(չաշխատող հղում) by Glenn R. Storey. record highBeam Research. Written 1 դեկտեմբեր 1997. Retrieved 22 April 2007.
  41. The Population of Rome by Whitney J. Oates. Originally published in Classical Philology. Vol. 29, No. 2 (ապրիլ 1934), pp 101–116. Retrieved 22 ապրիլ 2007.
  42. P. Llewellyn, Rome in the Dark Ages (London 1993), p. 97.
  43. «Statistiche demografiche ISTAT». Demo.istat.it. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.
  44. «Statistiche demografiche ISTAT». Demo.istat.it. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  45. L.B. Zekiyan, Le colonie armene del Medio Evo i Italia e le relazioni culturali italo-armene (Materiale per la storia degli Armeni in Italia),- Atti del primo Simposio internazionale di Arte Armena, Venezia, 1978, pp. 803-946; Հ. Լևոն Զէքիեան, Իտալիա,- «Հայ գաղթաշխարհի պատմություն», հտ. 3, Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2013, էջ 4-82։Կարապետյան Մ. Մ., Հռոմի հայ գաղթօջախի պատմությունից. Պատմա-բանասիրական հանդես, 1998, № 1-2, էջ 165-178։
  46. Coarelli, p. 308.
  47. Steps Jesus walked to trial restored to glory Արխիվացված 2007-06-16 Wayback Machine, Daily Telegraph, Malcolm Moore, 14 June 2007
  48. «Twinning with Rome». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 27-ին.
  49. «Les pactes d'amitié et de coopération». Mairie de Paris. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 14-ին.
  50. «International relations: special partners». Mairie de Paris. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 14-ին.
  51. «Sister Cities». Beijing Municipal Government. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.
  52. «Le jumelage avec Rome» (French). Municipalité de Paris. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  53. «Kraków – Miasta Partnerskie» [Kraków -Partnership Cities]. Miejska Platforma Internetowa Magiczny Kraków (Polish). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  54. «Mapa Mundi de las ciudades hermanadas». Ayuntamiento de Madrid. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.
  55. «NYC's Partner Cities». The City of New York. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  56. «International Cooperation: Sister Cities». Seoul Metropolitan Government. www.seoul.go.kr. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 26-ին.
  57. «Seoul -Sister Cities [via WayBackMachine]». Seoul Metropolitan Government (archived 2012-04-25). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  58. «Twinning Cities: International Relations» (PDF). Municipality of Tirana. www.tirana.gov.al. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.
  59. Twinning Cities: International Relations. Municipality of Tirana. www.tirana.gov.al. Retrieved on 25 հունվարի 2008.
  60. «Cooperation Internationale» (French). 2003–2009 City of Tunis Portal. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  61. «Visita a Washington del Sindaco». Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոմ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոմ» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 598