Հրամայական եղանակի (լատին․՝ modus imperativus) բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման հրաման, թելադրանք, կոչ, պատվեր, հորդոր, խնդրանք։ Պաղդասար Դպիրն այս եղանակն անվանել է աղաչական եղանակ։
Հրամայական եղանակն ունի միայն եզակի ու հոգնակի թվերի երկրորդ դեմքի բայաձևեր։
Ժամանակակից հայերենում հրամայական եղանակի բայաձևերը կազմվում են ԻՐ, Ա և ՈՒ վերջավորություններով։ Հրամայական եղանակի հոգնակի բայաձևերը կազմվում են Եք վերջավորության միջոցով։
Ա և Ե խոնարհման և կրավորական բայերի եզակի հրամայականը կազմվում է առաջին հիմքով, մյուս բայերինը՝ երկրորդ (կատարյալի) հիմքով։ Ա խոնարհման բայերի եզակի հրամայականը կազմվում է ա, պատճառական բայերինը՝ ու, իսկ Ե խոնարհման բայերինը՝ պարզ և սոսկածանցավոր, ինչպես նաև Ա խոնարհման սոսկածանցավոր բայերինը՝ իր վերջավորությամբ։
Եզակի թիվ | Հոգնակի թիվ |
---|---|
գրի՛ր | գրե՛ք |
հասի՛ր | հասե՛ք |
հեռացի՛ր | հեռացե՛ք |
կարդա՛ | կարդացե՛ք |
մոտեցրու՛ | մոտեցրե՛ք |
Օրինակ՝
Ժխտական (արգելական) հրամայականը կազմվում է մի մասնիկով, օրինակ՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրամայական եղանակ» հոդվածին։ |
|